Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Հասարակություն

Բյուրավանի դպրոցի տնօրենը գործի է ընդունել հարազատներին և վատնում է «պրոֆմիության» փողերը, ասում է՝ թիկունք ունի. գյուղացիներն ահազանգում են

NEWSPRESS.am-ի խմբագրություն են ահազանգել Արարատի մարզի Բյուրավան գյուղից։ Խնդիրը դպրոցի տնօրեն Նվարդ Մելիքյանի կամայականություններն են։ Նա դպրոցի տնօրեն է դարձել 2 տարի առաջ, որից հետո, ինչպես ասում են, դպրոցը գլխի վրա շուռ է եկել։

Մեր զրուցակիցները, ովքեր չցանկացան ներկայանալ, քանի որ իրենց երեխաները դպրոցում են սովորում և վախեցան վենդետայից, ասացին, որ տնօրենն իր շուրջն է հավաքել բարեկամներին և ապահովել նրանց աշխատանքով։ Նրանք նաև ասացին, որ տնօրենի նշանակումից անմիջապես հետո, բոլոր լավ մասնագետները հեռացել են դպրոցից, իսկ նրանց փոխարեն տնօրենն իր ծանոթներին է բերել։ 

«Աշխարհագրության ուսուցչուհուն երեխաները հարցրել են, թե ո՞րն է ամենախոր գետը, պատկերացնո՞ւմ եք, պատասխանել ա՝ կգնամ տուն, կպարապեմ, կգամ, կասեմ։ Հայոց լեզվի մասնագետին են հարց տալիս, պատասխանը ինտերնետից ա նայում, սենց ո՞նց կլինի»,- ասաց մեր զրուցակից ծնողներից մեկը։

Իսկ մեր մեկ այլ զրուցակից Ժաննան, ով չվարանեց ներկայանալ, պատմեց, որ իր մայրը՝ Հասմիկ Խաչատրյանը, դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է և այսօր անօրինականության զոհ է դարձել։

Օրեր առաջ՝ ֆիզկուլտուրայի դասի ժամին, դպրոց է ներխուժել մի գյուղացի և սկսել փայտով վազել երեխաների հետևից՝ փորձելով հարվածել նրանց։ Ուսուցչուհին ձայն է տվել պահակին, ով այդ ժամանակ իր պահակակետում գտնվելու փոխարեն, Ժաննայի պատմելով, եղել է այլ վայրում, ինչի հետևանքով էլ գյուղացին ներխուժել է դպրոց։

«Այդ մարդը հոգեկան հիվանդ է, նա նույնիսկ տնից չի դուրս գալիս, իսկ այդ օրը եկել ու անարգել մտել է դպրոց և խանգարել մայրիկիս դասը․․․»,- պատմում է նեղսրտած կինը։

Նա հիմնավոր կասկածներ ունի, որ ցանկացել են խաղալ իր մայրիկի անվան հետ՝ որպես մանկավարժի, ձախողել նրա դասը՝ դպրոցից հեռացնելու համար։

«Բանն այն է, որ պահակը տնօրենի սանիկն է․ բարձրացել է վերև և նստել մի անկյունում, իսկ այդ մարդը եկել է, հարձակվել, երեխաներից մեկին է բռնել, թե՝ չշարժվես․․․ ամեն դեպքում մայրիկիս հաջողվել է երեխաներին անվտանգ հանել դահլիճից։ Դուրս գալով՝ նա վրդովվել է, թե՝ չեմ հասկանում, ո՞ւր է պահակը և ինչո՞ւ դուռը չի փակել»,- ասում է Ժաննան ու հավելում, որ դպրոց ներխուժած մարդը պահակի հորեղբոր ամենամոտ ընկերն է։ Ի դեպ, պահակի հորեղբայրը ևս դպրոցում է աշխատում՝ որպես փոխտնօրեն, իսկ վերջինիս կինն էլ ձևակերպված է որպես խոհարար։

Մի խոսքով՝ սերտ-բարեկամական, խնամի-ծանոթ հարաբերություններով դպրոցը գործում է արդեն երկու տարի։ 

Ու ոչ միայն դա է պատճառը, որ մեր զրուցակից Ժաննան կասկածում է, որ դպրոց ներխուժած տղամարդու հետ կապված միջադեպը վերոհիշյալ մարդկանց ձեռքի գործն էր, այլ այն, որ տնօրենը, արձագանքելով ուսուցչուհու անհանգիստ աղմուկին, նկատել է, թե ուսուցչուհին դասն է խանգարում։ Երբ ուսուցչուհին պատմել է, թե ինչպես է այդ տղամարդը սպառնացել և վախեցրել երեխաներին, տնօրենը պատասխանել է, թե՝ «հա, ի՞նչ անենք, մարդ ա՝ մտել ա, ի՞նչ ես ձայնդ գցել գլուխդ»։ Ու պահակին նկատողություն անելու կամ նրան աշխատանքից անմիջապես ազատելու փոխարեն (քանի որ նա կրթական հաստատություն է ներս թողել օտար մարդու), նկատողություն է արել ֆիզկուլտուրայի ուսուցչուհուն, թե մյուսների դասերը խանգարում է, իսկ իր դասը ձախողել է:

Սա այն դեպքում, երբ նախկին պահակն աշխատանքից այդ նույն տնօրենի կողմից ազատվել է զուտ այն պատճառով, որ դռան մոտ կանգնած ժամանակ ընդամենը բարևել է դպրոցի կողքով անցնող իր ծանոթին։ Մինչդեռ, այս դեպքում, փաստորեն, տնօրենն իր սանիկին անգամ նկատողություն չի արել։

NEWSPRESS.am-ը կապ հասաստեց նաև դպրոցի տնօրեն Նվարդ Մելիքյանի հետ։ Վերջինս, իմանալով, թե որտեղից ենք և լսելով միջադեպի հետ կապված հարցը՝ մի քիչ լարված տոնով պատասխանեց․ «Աշխատանքի որևէ խախտում չի արվել, ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում, մնացած հարցերով դիմեք Ձեզ դիմած մարմնին․ ներող եղեք, հաջողություն»։

Դիտարկմանը, թե տնօրենը կարծես շրջանցում է պատասխանը և խուսափում հարցերից, նա պատասխանեց․ «Ամենևին չեմ խուսափում», իսկ հարցին, թե իր կողմից ի՞նչ նկատողություն է ստացել պահակը, տնօրենն արձագանքեց․ «Ներող եղեք, ես, ի՞նչ է, ձեզ հրամանագի՞ր ընթերցեմ: Հաջողություն ձեզ»,- ասաց ու անջատեց հեռախոսը։

Ի դեպ, այս խոսակցությունը ձայնագրվում էր, ու տնօրենը, հավանաբար, այնքան նյարդային էր հեռացրել հեռախոսն իր ականջից, որ չէր նկատել՝ այն չի անջատվել։ Հեռախոսի մեջ դեռ պարզ լսվում էր նրա ձայնը․ «Վայ, էս ի՞նչ էր․․․ ասում եմ՝ տեղդ նստի, դե հիմա գնա ոստիկանություն․․․», ու այդ պահին միայն անջատվեց հեռախոսը։

Թե ում նկատի ուներ տնօրենը, կարելի է կռահել։ 

Ինչ վերաբերում է Ֆիզկուլտուրայի ուսուցչուհուն, ապա նա իր աղջկա հետ խնդրով դիմել է Արարատի մարզպետարանի կրթության վարչություն, սակայն՝ ապարդյուն։ Չնայած նրանք ներկայացրել են դպրոցի խնդիրները, սակայն վարչության պետ Ալբերտ Մկրտչյանը նկատել է, թե՝ դա ձեր անձնական խնդիրն է, գնացեք ու հաշտվեք։

«Հասկանո՞ւմ եք, սա անձնական խնդիր չէ: Աշակերտին տուն են ուղարկում, թե՝ գնա, հորդ ասա՝ մեքենան սարքի, վաղն ինձ պետք է, կամ նման էլի շատ բաներ։ Իսկ մորս հետ կապված՝ ասեմ, որ նա պրոֆմիության նախագահն է, իսկ էս 2 տարի է՝ տնօրենը եկել ու ինքն է գնում պրոֆմիության գումարներն անօրինական ստանում ու ծախսում, ախր կնիքը մորս ձեռքին է, ի՞նչ իրավունքով են նման բան անում»,- ասում է մեր զրուցակիցը։

Նա նկատում է, որ տնօրենը հայտարարել է, թե՝ իր թիկունքն ուժեղ է, իսկ հողն՝ ամուր իր ոտքի տակ։

Մենք փորձեցինք կապ հաստատել նաև մարզպետարանի աշխատակցի՝ Ալբերտ Մկրտչյանի հետ։

Մարզպետարանից մեզ ասացին, որ մի հեռախոսահամարի ներքո երկու բաժին է գործում և խնդրեցին մի անգամ էլ զանգահարել, սակայն մեզ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել ո՛չ այդ պահին, ու ո՛չ էլ դրանից հետո։

NEWSPRESS.am-ը հետևողական կլինի և կփորձի պարզել, թե ինչպես է տնօրենին հաջողվել իր շուրջը հավաքել հարազատներին ու այդ ովքեր են նրա թիկունքին կանգնած, որ հողն իր ոտքի տակ այդքան ամուր է զգում։

Արմինե Մկրտումյան