Ինդոնեզիայում ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 800-ի
Ինչպես արդեն հայտնել էինք, սեպտեմբերի 28-ին Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի էր ունեցել երկրաշարժ ու ցունամի: Reuters լրատվական գործակալությունը հաղորդում է, որ այս պահի դրությամբ զոհերի թիվը հասել է 800-ի:
Գործակալությունն ընդգծում է, որ սա միայն Սուլավեսի կղզում զոհերի թիվն է:
Հավելենք, որ երկրաշարժի հզորությունը կազմել է 7,5 մագնիտուդ: