Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Վազող տողեր

14 թեկնածու Էջմիածնի քաղաքապետի համար. պայքարում է նաև «չոփը չոփի վրա չդրած» «կոկետկա» Դիանա Գասպարյանը

Հոկտեմբերի 21-ին Հանրապետության 25 համայնքում տեղի կունենան արտահերթ ընտրություններ. քաղաքական առումով դրանցից ամենահետաքրքիրները թերևս Էջմիածնի, Արմավիրի, Հրազդանի և Կապանի համայնքապետերի ընտրություններն են:

Այս ընտրություններում շատերի ուշադրությունը հայտնի պատճառներով սևեռվել է հատկապես Էջմիածին քաղաքի վրա:

NEWSPRESS.am-ը ԿԸՀ կայքից տեղեկացավ, որ առաջադրվել է14 թեկնածու՝ անկեղծ ասած՝ մեկը մեկից անհայտ մարդիկ: Այդ թվում՝ ՔՊ-ից առաջադրվել է նաև քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը, ով հենց այդ աթոռը զբաղեցնելու համար էլ անդամագրվեց իշխող կուսակցությանը:

Թեև նշանակման սկզբնական շրջանում Դիանա Գասպարյանն ասում էր, որ ինքը եկել է նոր իրողությունների պայմաններում փոփոխությունները հասցնելու Էջմիածին և աթոռն իրեն չի հետաքրքրում, սակայն նրա մտքերում ինչ-որ բան փոխվել է:

Քաղաքում «չոփը չոփի վրա չդրած» ժամանակավոր պաշտոնակատարն այժմ ցանկանում է քաղաքապետ ընտրվել՝ այն դեպքում, երբ իրեն տրված ժամանակահատվածում չի կարողացել ոչնչով աչքի ընկնել, անգամ մի բացահայտում չի կատարել՝ դա էլ այն դեպքում, երբ իրենից առաջ այդ պաշտոնին է եղել քաղաքն ալան-թալան արած Գրիգորյաններից մեկը:

Զարմանալի է՝ իսկապե՞ս չկար ոչ մի բացահայտման հիմք, թե՞ Դիանան իր շպարով և զարդարանքներով է զբաղված եղել:

Մեզ համար անհերքելի փաստ է առավելապես այն, որ այս ընթացքում մեր խմբագրություն շատացել են ահազանգերը հատկապես քաղաքի աղբահանության մասով: Մարդիկ բողոքում են, որ աղբահանությունը փոխարենը նոր մոդելով և սկզբունքով իրականացվեր, հակառակը՝ մի քանի տարով հետ է գնացել: Առավոտյան 7-ին մեքենան մտնում է բակերը, զանգը տալիս, եթե հասցրիր աղբդ թափել՝ բախտավոր ես, եթե քնած մնացիր՝ կապրես գարշահոտության մեջ: Երբ տեղի բնակիչներից հետաքրքրվում ենք, թե կա՞ մի քայլ, որ արել է պաշտոնակատարը, պարզ է դառնում, որ մարդիկ Դիանայի ներկայությունը բացարձակ չեն զգացել այսքան ժամանակ՝ ոչ մի հեղափոխական մոտեցում, ոչ մի փոփոխություն. ամեն ինչ նույնն է, նույն ընթացքի մեջ:

Դրան զուգահեռ Դիանա Գասպարյանը բավականին ակտիվ է ֆեյսբուքյան տիրույթում և զբաղված է իր քաղաքական հենարանն ամրապնդելով: Դրանով էր պայմանավորված նաև քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նոր՝ կենտրոնական գրասենյակի բացումը:

Ընտրությունների մասով չենք կարող հատկապես ուշադրություն չդարձնել այն հանգամանքին, որ Դիանա Գասպարյանի դեմ պայքարում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուն, փաստաբաններ, քաղաքապետարանի բաժնի պետ և մի նախկին փոխքաղաքապետ (Վազրիկ Գրիգորյանը), ով վայելում է Կարեն Գրիգորյանի ծով աջակցությունը:

NEWSPRESS.am