TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Քաղաքականություն

Չստացված փոխվարչապետի «խոստովանությունը»

Բախտի բերմամբ Առաջին փոխվարչապետ դարձած Արարատ Միրզոյանը չի հասկանում, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններին արագացված կարգով ինչու պետք է չգնալ՝ առանց երկար-բարակ մտածելու, որ, օրինակ, դրա համար սահմանադրական փոփոխություններ են անհրաժեշտ, ինչը ժամանակատար աշխատանք է։

Այս մասին ասել է Միրզոյանը՝ «Ազատության» հետ զրույցում։ Ասելուց բացի, նաև ինքնավստահ հայտարարել է, որ ՀՀԿ-ն ընդամենը ժամանակ է ձգում և ստեղծում է բանակցությունների իմիտացիա՝ շեշտելով, որ ՀՀԿ-ի այս փորձերը չեն հաջողելու։ 

Միրզոյանը նաև հեգնել է և ընդգծել, որ եթե ՀՀԿ-ն ուզում էր փողոց դուրս գալ, ինչո՞ւ դուրս չեկավ։

«Ոնց ուզում ենք, էդպես էլ կանենք»,-ասել է Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ այդպես կվարվեն, եթե ՀՀԿ-ն զիջման չգնա, և ասածն անխոս ուղղված էր առաջին հերթին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին։

Խնդիրն այստեղ այն չէ, որ Արարատ Միրզոյանը մատ է թափ տվել ՀՀԿ-ականների վրա, այլ այն, որ դեռևս չաճած, քաղաքական գործչի չվերածված Արարատ Միրզոյանը կրկնել է այն, ինչի համար այդքան քննադատվեց իր թիմը։

Արարատ Միրզոյանի՝ «ոնց ուզենք՝ կանենքը» գալիս է լրացնելու «ինքան ուզենք՝ կխփենք»-ին, ինչը փաստում է, որ իշխող ուժը ժողովրդի անվան ու թիկունքի հետևում թաքնվելով՝ արդեն իսկ կորցրել է իրականության զգացումը։ 

Փոքր-ինչ ադեկվատ իշխանություն լինելու դեպքում, խորհրդարանում անգամ 50+1 տոկոս ունենալու պարագայում իրեն ժողովրդավար ուժ երևակայող թիմը չէր հանդգնի նման «պլինտուսից ցածր» մակարդակի զրույց ծավալել և գերմարդկային մտքեր հնչեցնել, բայց արի ու տես, որ Ազգային ժողովում մի բուռ էլ չկազմող խմբակցության ներկայացուցիչն իրեն նման պահվածք է թույլ տալիս, չգիտակցելով, որ հիասթափեցրել և հիասթափեցնում է իրենց շատ սիրելի ժողովրդին. իսկ եթե ժողովուրդը ձեռքը հետ քաշեց, Արարա՛տ Միրզոյան, ո՞վ ես լինելու այդ դեպքում:

Իսկ հրապարակը պահած ժովովուրդն արդեն հիասթափության շատ պատճառներ ունի՝ սկսած ներկուսակցական գզվռտոցից, նախկին թիմակիցներին ընդդիմություն դարձնելուց՝ մինչ 0 տոկոս տնտեսական աճ: Այնպես որ, «նախքան առուն թռչելը հո՛փ ասել պետք չէ», հատկապես, որ վայէջքը կարող է անկանխատեսելի լինել:

NEWSPRESS.am