Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Քաղաքականություն

Սասուն Միքայելյանը «խելքը հացի հե՞տ է կերել». ինքն է՞լ է ուզում լուսանցքում հայտնվել

Ինչպես արդեն գրել էինք, օրերս հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, ինքնառաջադրվել է Հրազդանի քաղաքապետի պաշտոնի համար։

Մենք քննադատել էինք Սասուն Միքայելյանի այս որոշումը: Շեշտում եմ` Սասուն Միքայելյանի, քանի որ հստակ էր, որ Հրազդանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելը եղել է ոչ թե կրտսեր, այլ՝ ավագ Միքայելյանի որոշումը։ 

Այսօր ՔՊ մամուլի խոսնակն իր ֆեյսբուքյան էջում նշեց, որ ՔՊ-ն նպատակահարմար չի գտնում պաշտպանել Հրազդանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում ինքնառաջադրված Սևակ Միքայելյանի թեկնածությունը:

Սա ՔՊ-ի մամուլի խոսնակի հերթական ցնդաբանություններից է, քանի որ՝ ինչպե՞ս կարող է ՔՊ-ն իր տարածքային կազմակերպության ղեկավարին չաջակցել: Եթե այդպես էր՝ Սևակ Միքայելյանը դրանից հետո չպետք է շարունակեր մնալ Հրազդանի ՔՊ կառույցի ղեկավարը. անմիջապես հրաժարական պետք է տար, իսկ քանի որ հրաժարական չի ներկայացրել, ուստի՝ տողատակն ավելի խորն է ու բովանդակալից։

Միգուցե Նիկոլ Փաշինյանը կանխել է Սևակ Միքայելյանի առաջադրումը, որից հետո անխուսափելի էր լինելու Հրազդան քաղաքի ընտրություններում 80 տոկոսը «խփելն» ու ժողովրդավարության հերն անիծելը․ չէ՞ որ այսկերպ Նիկոլ Փաշինյանը կփաստեր՝ ՀՀԿ-ից մի բան էլ ավել է․ նրանք ընտրություններին «խփում էին» 60-70, ինքն ու իր թիմը՝ 80 տոկոս։ 

Մյուս կողմից՝ ՔՊ-ականների այս որոշումը շատ անսպասելի էր, քանի որ, եթե Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե դեմ է եղել այդ որոշմանը, կարող էր նախապես կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանին հեռու պահել այդ որոշումից, հետևաբար, նաև՝ լուտանքներ ստանալուց։

Իսկ եթե Նիկոլ Փաշինյանն այս որոշման է եկել այլ զարգացումներից հետո՝ արդեն տալիս է լուրջ մտահոգվելու առիթ։

Շատերին է հայտնի Սասուն Միքայելյանի և Նիկոլ Փաշինյանի ոչ լավ հարաբերությունները, որոնցից ամենավերջինին հասարակությունն ականատես եղավ բոլորովին վերջերս, երբ Սասուն Միքայելյանն ու «Ծառուկյան» խմբակցության 9 պատգամավոր երաշխավորեցին քրեական հեղինակություն, «օրենքով գող» Ալիկ Բանդուրյանի՝ նորատուսցի Ալիկի համար, ով մեղադրվում է «Լիա» գեղեցկության սրահում երկու մարդու սպանության աղմկահարույց գործի շրջանակներում։

Միքայելյանի այս որոշումը խիստ քննադատվեց մամուլում, շատերը գրեցին, որ պատգամավորը «օրենքով գողին» ցանկանում է ազատության մեջ տեսնել, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ, ի պատասխան լրագրողների՝ իրեն ուղղված հարցերի՝ նշել էր, որ Սասուն Միքայելյանը երաշխավորությամբ է հանդես եկել առանց իր հետ համաձայնեցնելու։

«Դա ինձ հետ չի համաձայնեցվել։ Եվ ես շատ վատ եմ դրան վերաբերվում։ Ես այդ մասին ուղիղ և անկեղծ ասել եմ իմ ընկեր Սասուն Միքայելյանին»,–ասել էր վարչապետը։

Այդ չհամաձայնեցվելը կարող է բերել, փաստորեն, նաև ՔՊ-ի կազմալուծման, քանի որ Փաշինյանն արդեն իսկ ապացուցել է, որ իր հետ չհամաձայնողները հայտնվում են լուսանցքից դուրս վիճակում, որտեղ են այժմ Արտակ Զեյնալյանը, Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը։

NEWSPRESS.am