911-ն ամփոփում է անցած շաբաթը
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 24-30-ը ընկած ժամանակահատվածում գրանցվել է 382 դեպք, որից 224-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 117 կենցաղային կանչ, 200 հրդեհ, 52 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3 և տուժել 72 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 6 քաղաքացի:
Գրանցվել է օձերի հայտնաբերման 29 դեպք:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 4 դեպք, որի հետևանքով տուժել է 6 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:
