Անձամբ ես կորցրեցի ո՛չ միայն աշխարհահռչակ երգչի, այլ լավ բարեկամի. ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Շառլ Ազնավուրի հիշատակը
Ազգային Ժողովն իր աշխատանքն սկսելուց առաջ մեկ րոպե լռությամբ հարգեց աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նկատեց, որ Շառլ Ազնավուրի մասին կարող են երկար խոսել, հատկապես, որ ներկաներից բոլորը նրա հետ անձամբ շփվելու և համագործակցելու առիթ են ունեցել: ԱԺ նախագահը նկատեց, որ Շառլ Ազնավուրը իր բարեկգործությամբ ու ծրագրերով մեծ օգնություն է՝ ցուցաբերել հայ ժողովրդին:
«Անձամբ ես կորցրեցի ո՛չ միայն աշխարհահռչակ երգչի, այլ լավ բարեկամի և ընկերոջ, ով երկրաշարժից հետո ի վեր համագործակցել է մեր հետ՝ օգնելով հազարվոր երեխաների ու ընտանիքնեի: Իմ մեջ նրա հիշողությունները ու նրա նկատմամբ զգացողությունները կապված են նրա բարի կեցվածքի ու մոտեցումների հետ, որը նա տվեց ամբողջ աշխարհին»,-ասաց Արա Բաբլոյանը: