Երևանը սգում է Շառլ Ազնավուրի մահը (լուսանկարներ)
Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, Ազնավուրի մահվան լուրն իմանալուն պես Ազնավուրի անվան հրապարակում մոմավառություն սկսվեց:
Մարդիկ գալիս ու ծաղիկներ էին դնում հրապարակում, մոմեր վառում, իրենց անկեղծ խոսքերը հղում, աղոթում շանսոնյեի համար։
Մոմավառությունը շարունակվում է նաև այսօր։ Ազնավուրի անվան հրապարակում են մեծ թվով արտասահմանցի լրագրողներ, ովքեր լուսաբանում են, թե տեղում ինչ է կատարվում։
NEWSPRESS.am-ը ներկայացնում է լուսանկարներ Ազնավուրի հրապարակից։
Հայ ազգն ու աշխարհը շարունակում է սգալ Շառլ Ազնավուրի մահը։