«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Հայկակ Արշամյանը, ով բոլորովին վերջերս 3 տարով ընտրվել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում, խորհրդականի պաշտոնից ազատման դիմում է գրել․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Հայկակ Արշամյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է վարչապետի համապատասխան որոշման մեջ: