Վրաստանում ղեկը տեղափոխելու համար 1000-1500 դոլար է պետք, 60 օրից ավել մնալ չեն կարող՝ օրը շուրջ 10000 դր. տուգանք է գալիս. վարորդները՝ կառավարության դիմաց (վիդեո)
Աջ ղեկով մեքենաների վարորդները շարունակում են պայքարը: Նրանք կառավարության դիմաց պահանջում են բեկանել այս տարի հունվարին ընդունված որոշումը։ Այդ մասին վարորդներն ու նրանց շահերը պաշտպանող Խաչատուր Մարոզյանն ասացին NEWSPRESS.am-ի հետ զրույցում:
Աջ ղեկով մեքենաների ներկրման հետ կապված որոշումն ընդունվել է դեռ նախորդ կառավարության ժամանակ, սակայն նոր կառավարությունը ևս դեմ չէ աջ ղեկով մեքենաները գործածությունից հանելուն:
Դեռ նախորդ շաբաթ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տրանսպորտի նախարար Աշոտ Հակոբյանը նկատեց, որ նախորդ կառավարությունն այս հարցում սխալ չի եղել:
Վարորդները վստահեցնում են, որ նախարարի հետ հանդիպումն այլևս անիմաստ է, սակայն հույս ունեն, որ եթե վարչապետն իմանա՝ հարցին լուծում կտա:
Վերջնարդյունքում իրենց հարցին լուծում չստանալու դեպքում՝ վարորդները նշեցին, որ նույնիսկ պատրաստ են մեքենաները դուրս բերել Վրաստանի տարածքից և կանգնեցնել չեզոք գոտում՝ այդպիսով փակելով ճանապարհը։
Մանրամասները՝ տեսանյութում