Լենա Նազարյանը գողացել է պատգամավորների քվեարկության քարտերը
Ազգային ժողովում քիչ առաջ լարված իրավիճակ է ստեղծվել: ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը գողացել է ԱԺ ՀՀԿ եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների քվեարկության քարտերը, որպեսզի տապալվի ԱԺ արտահերթ նիստը:
Օրենքի նախագծի քվեարկությունը, սակայն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, կայացել է, կայացել է ձեռքով: 67 կողմ ձայներով վիճահարույց նախագիծն ընդունվել է: