Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Քաղաքականություն

Ձեռքերս արյունոտ չի․․․ Մենք սրանով բռնաբարում ենք Սահմանադրությունը․ Շարմազանով

«Ըստ Սահմանադրության՝ Հայաստանի Հանրապետությունն օրենսդիր մարմին է, և չի կարելի միջամտել ճնշումներով և սպառնալիքներով Ազգային ժողովի աշխատանքներին։ Մենք սրանով բռնաբարում ենք Սահմանադրությունը»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ որևէ մեկի մոտ տպավորություն չպետք է ստեղծվի, թե Շարմազանովը պաշտոնի կամ մանդատի կռիվ է անում:

Նա նկատեց, որ բացի պաշտոնական լիզորություններից, 8-10 տարվա մեջ շատ գործեր է արել, որոնց մասին կարող է հատ-հատ ասել: Շարմազանովը թվարկեց, թե ինչեր է արել և նշեց.

«Եթե մեկը սրա կեսի կեսն արել է, ես կասեմ՝ ապրեք.... Ո՛չ ձեռքերս արյունոտ ա, ո՛չ գրպանս ուրիշի փող կա, ո՛չ մեկից փող եմ գողացել, ո՛չ էլ բյուջեից եմ փող գողացել, ո՛չ էլ էդ մանդատն ինձ տվել ա ինչ-որ լիազորություն, մանդատի կռիվ չի։ Հասկանալի ա, որ էսօր ես ինչ ասում եմ, լսելի չի մեծամասնության համար, բայց ես սա ասում եմ, որ վաղը չասեք՝ մի հատ սթափ մտածող մարդ չկար, որ ասեր՝ Ազգային ժողովի հետ չէր կարելի տենց վարվել։ Ես իմ խղճի համար եմ սա անում, թե չէ՝ մանդատ ունեն, մանդատ չունեն, ո՞վ ա մանդատի կռիվ տալիս։ Ես բանվորություն էլ եմ արել, իմ քրտինքով եմ հասել, ոչ մեկի տունը չեմ թալանել։ Վեց տեղ դաս եմ տվել, իմ ընտանիքը պահել եմ»,-ասաց Շարմազանովը:

Նա նկատեց, որ եթե մեկը այս 8-10 տարվա ընթացքում պետք է նեղանա իրենից, ապա դա իր ընտանիքն է, որ չի կարողացրել ժամանակ հատկացնել:

Ինչ վերաբերում է ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված բանակցություններին, ապա Շարմազանովը վստահեցնում է, որ խնդիրն իրենց մեջ չէ։

«Փաշինյանն այստեղ ուղիղ եթեր է մտել մոտ մեկ ամիս առաջ ու ասել,որ  ընտրությունները կլինեն մայիսի վերջ, հունիսի առաջին շրջանում, հիմա ի՞նչ եղավ»,-հարցրեց Շարմազանովը։

Հարցին, թե ինչո՞ւ է ՀՀԿ-ին անհանգստացնում վարչապետի կողմից նշված ժամանակահատվածը, Շարմազանովն ասաց, որ Ընտրական օրենսգիրք պետք է փոխվի, կուսակցությունների մասին օրենք պետք է փոխվի, և այդ փոփոխություններն էլ դեռ պետք է հաստատի Վենետիկի հանձնաժողովը։

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հետ կապված դիտարկմանն էլ Շարմազանովն արձագանքեց․

«Ո՞ւր ա, եղե՞լ ա․ բա թողե՛ք անեն, կհասցնե՞ն, ինչի՞ չեն անում․ ընդունողը մենք ենք, ինքն ու Արարատ Միրզոյանը չեն»,- եզրափակեց Շարմազանովը։