Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Քաղաքականություն

Ի՞նչ է անելու Փաշինյանը, երբ վտանգ զգա ոչ թե ԱԺ-ից, այլ սահմանից․ կրկին կուրանա՞

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին սրեց ներհայաստանյան քաղաքական մթնոլորտը՝ դրա համար դարձյալ օգտագործելով ժողովրդին։ Վարչապետն իր վերարտադրման համար վտանգ զգաց, ինչի արդյունքում դիմեց ամենաարագ և իր համար շահավետ տարբերակին՝ ժողովրդին կոչ արեց դուրս գալ փողոց և շրջափակել Ազգային ժողովի շենքը։ Քանի դեռ էյֆորիան թևածում է հայաստանյան երկնքում, Նիկոլ Փաշինյանն իր նմանատիպ որոշումներում կարող է հաջողությունների հասնել, քանի որ դրանք արագ են, ոչ աշխատատար՝ իսկը կարված կարճատես քաղաքական գործչի հագով։ 

Նիկոլ Փաշինյանն իր կոչով փողոցները լցնող բազմությանը չձանձրացելու համար ամեն անգամ կատարելագործում է իր հռետորաբանությունը, դրանք համեմում է անեկդոտներով, զվարճալի պատմություններով, էքս նախագահներին հիշատակելու իր սովորությամբ։ Սակայն, երեկ Գիտությունների ազգային ակադեմիայի աստիճաններին կանգնած վարչապետը որոշեց, որ աղն ու պղպեղը քիչ են, իսկ այդ անհամությունից շուտով հասարակությունը կարող է հիասթափվել, ձանձրանալ և այլևս չվազել իր հետևից, ուստի որոշեց դիմել կտրուկ միջոցների։ Թեև իրենից մեկ ժամ առաջ արդեն իսկ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը տարածել էր հաղորդագրություն, որ դուրս է գալիս կոալիցիայից, սակայն PR-ի սիրահար վարչապետը շտապեց ցույց տալ, որ առաջ է ընկել դաշնակցականներից և հայտարարեց, որ ոչ միայն ՀՅԴ-ն, այլ նաև ԲՀԿ-ն են հեռացված կառավարությունից։

Իհարկե՛, Նիկոլ Փաշինյանն այս ամենն ասելով չբավարարվեց. նա ժողովրդի աչքի առջև ստորագրեց ինչ-որ թղթերի վրա՝ բազմությանը ցույց տալով, թե՝ տեսեք, ամեն ինչ ձեր աչքի առջև է՝ բաց և թափանցիկ։ Փաշինյանն իրեն դրսևորեց որպես ամբիցիոզ և կարճատես քաղաքական գործիչ, ընդ որում՝ շատ կարճ հիշողությամբ։ Փաշինյանը փառքի գագաթին հասնելու համար ուրացավ, որ երբ նեղն էր ընկել, իր կողքին կանգնեցին ԲՀԿ-աններն ու ՀՅԴ-ականները։ Փաշինյանն ուրացավ, որ այսօր թուրն աջուձախ կտրում է բացառապես այս կուսակցությունների աջակցման շնորհիվ, քանի որ ժողովուրդը՝ ժողովուրդ, բայց, միևնույնն է, կառավարության ղեկավարին ընտրության ժամանակ մատը կոճակին դրել և սեղմել է ոչ թե հրապարակում կանգնած քաղաքացին, այլ Ազգային ժողովի պատգամավորը։

Նիկոլ Փաշինյանն իր այս պահվածքով ևս մեկ անգամ ապացուցեց, որ պատրաստ է թքել ցանկացածի վրա, ով նեղության մեջ ձեռք է մեկնել իրեն։ Փաշինյանն ընդգծեց՝ ցանկացածին կարող է օգտագործել իր նպատակին հասնելու համար, իսկ այդ նպատակը ձեռք գցելուն պես, կարելի է թքել անցած ուղու և կողքին կանգնածների վրա։

Արդյոք Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչի այս ամբիցիոզությունն ու հակաժողովրդավարությունը մտածելու տեղիք չի տալիս նրան թմբկահարողներին և ծափահարողների մոտ․ արդյոք ազգը զոմբիացել է այն աստիճան, որ ի վիճակի չէ՞ անգամ այս ակնհայտ խայտառակություններին ադեկվատ արձագանքել, և ինչ է սպասվում մի ողջ ժողովրդի, եթե նա հանկարծ մի օր, Աստված մի արասցե, սահմանին հակառակորդն ակտիվանա և խանգարի Փաշինյանի անդորրը։

Հետաքրքիր է՝ Փաշինյանին այդժամ կօգնեն թմբուկնե՞րը, թե՞ ուրացումը...

NEWSPRESS.am