Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Վազող տողեր

Դուք Ձեր մեջ ավելի շատ տեսնում եք վարչապետի՞, թե՞ հանրահավաքի ղեկավարի. Դաշնակցական պատգամավորի հարցը՝ Փաշինյանին

«Վարսավիրը սափրում է գյուղում ապրող այն մարդկանց, ովքեր իրենք իրենց չեն սափրում, հարց՝ այդ վարսավիրն ինքն իրեն սափրո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե վարսավիրն իրեն սափրում է, ապա ինքն իրեն չպետք է սափրի, եթե վարսավիրն ինքն իրեն չի սափրում, ապա, ըստ կանոնի, պետք է ինքն իրեն սափրի, ստացվում է հակասություն»:

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, բերելով այս խնդրի օրինակը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: 

«Նման հակասության խնդիր ես ինքս ինձ համար ձևակերպեցի Երևանի ավագանու ընտրություններում. «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավում Դավիթաշեն վարչական շրջանում ելույթ էր ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ Նիկոլ Փաշինյանը: Հիմա եթե որպես վարչապետ Նիկոլ Փաշինյան էր նա ելույթ ունենում, ապա դա չի՞ դիտվելու որպես պաշտոնի չարաշահում, իսկ եթե ինքը ելույթ էր ունենում որպես ՔՊ կուսակցության նախագահ, ապա ինչպե՞ս էր նա այդ հարթակից հրահանգ իջեցնում»,- ասաց Կյուրեղյանը՝ մեջբերով Փաշինյանի հայտնի հրահանգն ԱԱԾ-ին և ոստիկանապետին՝ օլիգարխներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին «ասֆալտին պառկեցնելու» մասին: 

Եզրափակելով՝ Կյուրեղյանը հարցրեց Փաշինյանին, թե այդ պահին ինքը հարթակում վարչապե՞տ Նիկոլ Փաշինյանն էր, թե ՔՊ կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նախ, հարցը որակելով որպես ոչ միամիտ, Փաշինյանն ասաց, որ միամիտ պատասխան կտա և կարճ պատասխան տվեց՝ պարզապես Նիկոլ Փաշինյանն էր: 

Արձագանքելով՝ Արմենուհի Կյուրեղյանը կրկնեց՝ պատասխանել վերը բարձրացրած իր երկու հարցին՝ եթե... ապա..., և եթե... ապա...: Նա ևս մեկ հավելում արեց. «Վերջերս հանրության մի մասի մոտ կարծիք կա, որ Դուք շատ արագ կերպարանափոխվում եք վարչապետից մինչև հանրահավաքի ղեկավարի: Բնականաբար, Ձեր կերպարի մեջ շատերը կուզեին տեսնել վարչապետի, քան հանրահավաքի ղեկավարի: Դուք՝ ինքներդ, Ձեր մեջ քանի տոկոս եք տեսնում վարչապետ, քանի՞ տոկոս՝  հանրահավաքի ղեկավար: Միայն թե, չասեք՝ հավասար, կամ ավելի շատ վարչապետ, որովհետև, մեղմ ասած, անազնիվ կլինի»,- ասաց Կյուրեղյանը:

Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք ավելի արագ են կերպարանափոխվում և ավելի մեծ ամպլիտուդներով. «Իսկ, ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ ես, սովորաբար, իմ դիրքորոշումներում, ասելիքներում ու անելիքներում սիրում եմ լինել համարժեք և, տվյալ դեպքում, կարող եմ ասել, որ ես Ձեր հարցին պատասխանեցի: Ես հիմա էլ եմ Նիկոլ Փաշինյանը, և այն, ինչ որ այստեղից ասում եմ, կարող եմ ասել նաև հանրահավաքում, գուցե մի քիչ ավելի բարձր, որ վերջին շարքերում լսելի լինի: Ինչ վերաբերում է իմ ելույթին, ապա այնտեղ, որտեղ ես խոսել եմ որպես վարչապետ, ես խոսել եմ՝ որպես վարչապետ և այն, ինչ ես խոսել եմ որպես վարչապետ, չի վերաբերել նախընտրական քարոզչությանը: Ինչ վերաբերել է նախընտրական քարոզչությանը, ես խոսել եմ իբրև մի մարդ, որը կարող է խոսել նախընտրական քարոզչությանը»,- եզրափակեց Փաշինյանը: