Ալեքսանդր Լուկաշենկոն կասեցրել է Բելառուսի «չմտածված որոշումը»
Բելառուսում մտցված արգելքը՝ երեկոյան ժամերին սահմանափակել ալկոհոլի վաճառքը, կասեցվել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Բելառուսի մայրաքաղաքի քաղաքապետարանը, ինչպես նաև երկրի մի շարք շրջանների ղեկավարներ մեկ տարի ժամկետով արգելք էին դրել երեկոյան 23:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում ալկոհոլի վաճառքի վրա:
Արգելքի մասին որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 1-ին, և արդեն հաջորդ օրը պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, որ նախագահ Լուկաշենկոն կասեցրել է, իր խոսքերով, «չմտածված որոշումը»։