«Լեզվակռիվ» Դոնալդ Թրամփի ու լրագրողի միջև․ Նախագահը ոչ կոռեկտ պատասխան է տվել լրագրողին
Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնվել է նոր սկանդալի կենտրոնում: Սպիտակ տանը կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ նա իր ոճով պատասխանել է լրագրողի հարցին:
Այս անգամ Թրամփի թիրախում է հայտնվել ABC հեռուստաընկերության երիտասարդ լրագրողը: Հարցուպատասխանի ժամանակ, երբ Թրամփը հարց տալու հնարավորություն է տվել լրագրողին, ասել է, որ երևի նա շոկի մեջ է, որ հենց իրեն ընտրեցին հարց տալու համար:
«Ո՛չ, ես շոկի մեջ չեմ, պարո՛ն նախագահ, չեմ մտածում, որ շոկի մեջ եմ»,- ասել է լրագրողը:
«Ամեն ինչ կարգին է,- պատասխանել է Թրամփը,- ես գիտեմ, որ դուք երբեք էլ չեք մտածում»:
Սա առաջին դեպքը չէ, որ Թրամփը լրագրողներին ոչ կոռեկտ պատասխան է տալիս: Նախագահն աչքի է ընկնում հատկապես կանանց մտավոր ունակությունների վերաբերյալ ռեպլիկներ թողնելով: