TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Հասարակություն

Սրտի բաց վիրահատություններ Քանկոր ԲԿ-ում՝ զարկերակային շունտերի կիրառմամբ

Քանկոր բժշկական կենտրոնը սիրտ-անոթային հիվանդությունների մասնագիտացված կլինիկա է: Այստեղ բուժվում են մեծահասակները՝ սրտի հետ կապված ամենատարբեր խնդիրներով: Բժշկի մասնագիտական որակների, Քանկոր կլինիկայի սրտի վիրաբուժության բաժանմունքի և բաժանմունքում կատարվող վիրահատությունների մասին զրուցում ենք սրտի վիրաբույժ Արման Քոչարյանի հետ:

Մասնագիտական ի՞նչ որակներ պիտի ունենա բժիշկը՝ լավ բժիշկ համարվելու համար:

- Միայն ոսկի ձեռքեր մսագործն էլ կարող է ունենալ. վիրաբույժը աշխատող գլուխ պետք է ունենա: Անգամ կրկեսում արջին կարող ես դաշնամուր նվագել սովորեցնել, բայց Մոցարտի գործերը հաստատ չես կարող:

Քանկոր կլինիկայի սրտի վիրաբուժության բաժանմունքում ին՞չ միջամտություններ են կատարվում:

- Մեր սրտի վիրաբուժության բաժանմունքում կատարում ենք մեծահասակների ձեռքբերովի և բնածին արատների կապակցությամբ բաց վիրահատություններ: Մեր բաժանմունքում աշխատում ենք երեք վիրաբույժներով: Երբ ընդունում ենք հիվանդին, մենք մանրակրկիտ քննարկում ենք նրա դեպքը, մեզանից յուրաքանչյուրն իր կարծիքն է ասում, հետո կայացնում ենք ամենաօպտիմալ որոշումը:

Ին՞չ մթնոլորտ է Քանկոր-ում:

Մեր բժիշկներն իրար հետ չեն մրցում՝ համագործակցում են: Մեր կլինիկայում կա մի շատ լավ սկզբունք. հիվանդը ոչ թե կոնկրետ մեկ բժշկի հիվանդն է, այլ՝ ողջ հիվանդանոցի:Երբ հիվանդը գալիս է մեր կլինիկա, նա ստանում է իր բոլոր հարցերի պատասխանները: Մեր բոլոր բաժանմունքների միջև սերտ կապ կա: Սա հնարավորություն է տալիս ճիշտ ախտորոշել հիվանդին և նրան ճիշտ ուղղորդել: Մենք չենք մտածում իրարից հիվանդ «փախցնելու» մասին: Հիվանդին ճիշտ ուղղորդելով՝ մենք ապահովում ենք նրա գրագետ բուժման հաջող ընթացքը: Քանկորը եզակի հիվանդանոցներից է, որտեղ հիվանդանոցի սեփականատերը և տնօրենը պրակտիկ բժիշկներ են, ում հետ կարող ես ամեն ինչ քննարկել և ունենալ լիակատար մասնագիտական ազատություն:

Սրտի վիրահատությունների մի զգալի հատվածի պատճառը իշեմիկ հիվանդությունն է: Ին՞չ է կատարվում օրգանիզմում իշեմիկ հիվանդության զարգացման ժամանակ:

Խոլեստերոլ նյութը, որը նորմայում կա և պետք է մարմնին, սկսում է նստել տարբեր տրամաչափի և տեղադրության զարկերակների պատերին, իսկ զարկերակները իրենց բնույթով սնուցող անոթներ են, այիսնքն՝ ամեն մի զարկերակ սնուցում է ինչ-որ մի օրգան կամ օրգանի մի հատված: Աստիճանաբար այդ շերտերը ավելանում են և նեղացումը հասնում է այն աստիճանի, որ անցնող արյան քանակը և այդ օրգանի կողմից պահանջվող արյան քանակի միջև բալանսը խախտվում է, ինչը բերում է թերսնուցման, այսինքն՝ իշեմիայի: Իշեմիա կամ իշեմիկ հիվանդություն, որը հետևանքն է աթերոսկլերոզի (բառացի թարգմանաբար նշանակում է սակավարյունություն) այսինքն՝ անհամապատասխանություն պահանջվող և հասցվող արյան քանակների միջև:

Քանկոր-ում ին՞չ եղանակով է կատարվում իշեմիկ հիվանդության վիրահատական գործընթացը:

- Իշեմիկ հիվանդության կապակցությամբ վիրահատությունը կոչվում է կորոնար շունտավորում: Քանկոր ԲԿ-ի կարևոր ձեռքբերումն այս հարցում այն է, որ մեր բաժանմունքի բժիշկները լայն ծավալով են կիրառում զարկերակային շունտեր: Զարկերակային շունտերով աշխատելը բժշկից մեծ հմտություն և տեխնիկապես մեծ վարպետություն է պահանջում, բայց, վիճակագրորեն, զարկերակային շունտերը ծառայում են ավելի երկար, քան երակային շունտերը, հենց այդ պատճառով էլ մեզ համար սկզբունքային է այս շունտերի լայն կիրառումը: Տարիների փորձ ու հմուտ թիմ ունենք` ինչի շնորհիվ էլ կարողանում ենք բարձր որակ ապահովել:

Որ՞ն է զարկերակային շունտերի առավելությունը:

- Զարկերակային շունտը բարձր ճնշման տակ աշխատող անոթ է, որի միջավայրը դու չես փոխում, ուղղակի մի տեղից մյուսն ես դնում, ճնշման փոփոխություն չի լինում, հետևաբար` ինքն ավելի երկար է ծառայում: Երակը ցածր ճնշման տակ աշխատող անոթի տեսակ է, որի միջավայրը դու փոխում ես, դնում ավելի բարձր ճնշման տակ, հետևաբար` այն շուտ է ախտահարվում:

Քանկոր-ում կատարվում է նաև փականային պրոթեզավորում: Հաճա՞խ կիրառվող միջամտություն է:

-Փականային պրոթեզավորումը կատարվում է այն ժամանակ, երբ փականային ապարատը հիվանդ է: Փականի հիվանդ լինելը ցուցում չէ որևէ գործողության, վիրահատոթյան ցուցումն առաջանում է, երբ այդ հիվանդությունը բերում է սրտի վնասվածության որոշակի աստիճանի: Բարդության տեսանկյունից` տեխնիկապես շատ դժվար վիրահատություն չէ և հաճախակի բնույթ չի կրում: Փականը կարող է վնասվել տարբեր պատճառներով:

Իսկ ո"ր դեպքերում է անհրաժեշտություն առաջանում կիրառել վերին աորտայի պրոթեզավորում:

- Վերին աորտայի պրոթեզավորումը կատարվում է ամենամահաբեր հիվանդություններից մեկի պարագայում՝ վերին աորտայի անևրիզմայի կամ անևրիզմայի շերտազատման դեպքում: Անևրիզման լայնացումն է, շերտազատումը, երբ որ աորտայի պատ կազմող շերտերը միմյանցից շերտազատվում են: Գալիս է մի պահ, երբ պատռվածք է առաջանում, շերտերը հեռանում են միմյանցից: Եթե շերտազատումն ընդգրկում է ճյուղավորման որևէ հատված, դա կարող է բերել այդ ճյուղով սնուցվող մարմնի հատվածի սնուցման՝ ընդհուպ դադարեցմանը: Սա բավականին ծանր վիրհատություն է, բավականին ռիսկային, բարձր մահացությամբ հիվանդություն է: Հայաստանում այն շատ է հանդիպում: Այս հիվանդության հաճախ հանդիպելու հիմնական պատճառներից է բժիշկին ուշ դիմելը:

Ին՞չ խորհուրդ կտաք հիվանդներին:

- Առողջ ապրելակերպ տերմինը համակարգչով մի՛ գրեք, տեսեք՝ ին՞չ է և կողքով անցեք: Փորձե՛ք հետևել ձեր սննդակարգին, նստակյաց ապրելակերպ մի՛ վարեք, խնդիրների դեպքում էլ ինքնաբուժությամբ մի՛ զբաղվեք՝ բժշկին դիմեք:

Դուք ամեն օր կամ գրեթե ամեն օր տեսնում ու շոշափում եք սիրտը, ինպե՞ս կբնութագրեք այն:

- Սիրտն ամենասիրուն և ամենաշնորհակալ օրգանն է:

Զրույցի վերջում Արման Քոչարյանն նորից կարևորում է իր այն համոզմունքը, ըստ որի՝ բժշկությունն էլ արվեստ է. սկզբում նվագել ես սովորում, հետո անցնում Մոցարտի գործերին: