NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը գաղտնի նիստում տեսչական մարմնի ղեկավար է նշանակել իր հովանավորյալին

«Ժողովուրդ» -ը գրում է.

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի նշանակումը ուղեկցվել է հետաքրքիր զարգացումներով: Արդյունքում տեսչական մարմնի ղեկավար նշանակվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի «ծանոթը»:


«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթներում բազմիցս նշել է, որ հասարակության ու պետության կյանքի վրա ամենակործանարար ազդեցություն ունեցող երեւույթներից մեկը կոռուպցիան է: Հետեւաբար կոռուպցիայի դեմ պայքարը ներկա կառավարության համար պետք է լինի հիմնական առաջնահերթություններից մեկը: Կոռուպցիոն դրսեւորումներից մեկն էլ, եթե չասենք ամենազազրելին, հովանավորչությամբ պաշտոնների նշանակումն է, այլ կերպ ասած` հովանավորչությամբ կադրերի ընտրությունը:

Եվ կոռուպցիոն դրսեւորման այս ձեւը վերջին շրջանում առողջապահության ոլորտում սկսել է համատարած բնույթ կրել: Թվում էր, թե նոր Հայաստանում պետք է անզիջում պայքար մղվեր դրա դեմ: Սակայն հակառակ պատկերն է»,-գրել է թերթը:
 Թերթ գրել է, որ սեպտեմբերի 7-ին, տեղի է ունեցել ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի նոր ղեկավարի նշանակման գործընթացը՝ հավելելով, որ տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը վարչական պաշտոն է: ՀՀ վարչապետը տեսչական մարմնի կառավարման խորհրդի ներկայացմամբ պաշտոնի է նշանակում տեսչական մարմնի ղեկավարին եւ նրա նկատմամբ կիրառում է խրախուսման եւ պատասխանատվության միջոցներ: Պաշտոնից ազատում է դարձյալ ՀՀ վարչապետը:


«Կամայական ձեւով տեսչական մարմնի կառավարման խորհուրդը այս տարվա սեպտեմբերի 7-ին նիստ է գումարել եւ քննարկել 2 հոգու` Գոհար Փանաջյանի եւ Էդգար Խուրշուդյանի թեկնածությունը: Նշենք, որ նիստին բացակայել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Է. Բարսեղյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հենց այդ նիստի ընթացքում Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Վարդուհի Պետրոսյանը առաջարկել է թեկնածուների առաջադրման գործընթացը անցկացնել հայտարարությամբ, որից հետո` մրցույթը, քանի որ դրանով իսկ կապահովվեր մի քանի թեկնածուների մասնակցությունը մրցույթին եւ հնարավորություն կստեղծվեր, որպեսզի լավագույն թեկնածուն ստանձներ պաշտոնը: Եվ ամենակարեւորը` Թորոսյանը խորհրդի նիստին հայտարարել է, որ թեկնածուներն երկուսն են, որից մեկին` Էդգար Խուրշուդյանին, ինքն է առաջադրել, իսկ Գոհար Փանաջյանը ինքնաառաջադրվել է:

Սակայն այստեղ ուշագրավն այն է, որ թեկնածուին առաջարկում է ինքը` առողջապահության նախարարը: Այլ կերպ ասած` բերել է «իր մարդուն», իսկ մյուս թեկնածուն, լինելով տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ, նախապես իմանալով նիստի մասին, ինքն իրեն է առաջադրել: Պատկերացնում եք, խիստ գաղտնիության շրջանակներում տեղի է ունենում տեսչական մարմնի ընտրության գործընթացը:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր բերած մարդուն` Էդգար Խուրշուդյանին, կողմ է քվեարկել, իսկ Գոհար Փանաջյանին` դեմ: Սակայն երկու թեկնածուների քվեարկության արդյունքները հավասար են եղել, ինչի արդյունքում Էդգար Խուրշուդյանը հավաքել է 3 կողմ, 4 դեմ, նույնքան՝ Գոհար Փանաջյանը:

Ապա կառավարման խորհրդի նիստը փակվել է, եւ նշանակվել է եւս մեկ նիստ` նոր թեկնածուների առաջադրմամբ: Մեկ շաբաթ անց` սեպտեմբերի 14-ին, նորից խիստ գաղտնիության շրջանակներում, առանց որեւէ հայտարարության տեղի է ունենում հերթական նիստը: Գալիս են մասնակցելու նորից նույն թեկնածուները, քանի որ որեւէ ձեւով այդ մասին հանրությունը տեղյակ չի լինում` դարձյալ անտեսելով օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետի` նիստերի հրապարակային լինելու պահանջը:

Ի դեպ, երկրորդ նիստին եւս սոցապ նախարար Մանե Թանդիլյանը չի բարեհաճում ներկա գտնվել: Բայց երկրորդ նիստին կենացներն էլ ավելի են քաղցրանում. այս անգամ էլ զավեշտալին այն է, որ խորհրդի անդամներից մեկը իր հետ բերում է «իր մարդուն»` թե այս մեկին էլ ես եմ առաջադրում: Սրանից ավելի դասական կոռուպցիայի օրինակ ուղղակի չկա: Այս անգամ թեկնածուներն են Գոհար Փանաջյանը, Էդգար Խուրշուդյանը եւ Սարգիս Ղուկասյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է եւ աշխատել է իրավաբանական վարչության պետ: Նիստի ընթացքում Վ. Պետրոսյանը նշել է, որ նախորդ հանդիպմանը իր հա- մար տպավորիչ էր Գոհար Փանաջյանի ներկայացրած տեսլականը, փորձը, բանիմացության աստիճանը:

Նրա կարծիքով` Գոհար Փանաջյանն ունի համապատասխան կրթություն, փորձառություն եւ համապատասխանում է այս պաշտոնի համար: Ապա առաջարկել է Գոհար Փանաջյանի թեկնածությունը: 



Իսկ ահա Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ Գոհար Փանաջյանին համարում է լավ կառավարիչ, ապա նկատել է, որ նա կարող է լինել տեսչական մարմնի ղեկավարիլավ տեղակալ, ինչը, բնականաբար Թորոսյանի շահերից է բխել: ... Պետրոսյանը նշել է, որ Խուրշուդյանը մյուս թեկնածուների համեմատ ավելի թույլ է: Եվ չնայած սրան` թեկնածուներից Սարգիս Ղուկասյանը հավաքել է 2 կողմ, 5 դեմ, Գոհար Փանաջյանը` 5 կողմ, 2 դեմ (նրան դեմ քվեարկողներից մեկը Արսեն Թորոսյանն է եղել), իսկ Էդգար Խուրշուդյանը` 5 կողմ եւ 2 դեմ:

Ապա կառավարման խորհուրդը որոշել է ՀՀ վարչապետի հաստատմանը ներկայացնել Գոհար Փանաջյանի եւ Էդգար Խորշուդյանի թեկնածությունները: Իսկ ահա սեպտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար նշանակվել է Է. Խուրշուդյանը: Բնականաբար, այլ կերպ չէր էլ կարող լինել: Իհարկե, Արսեն Թորոսյանի «ջանքերը» զուր չեն եղել, իր ծանոթը նշանակվել է այս պաշտոնին: Ի դեպ, առողջապահության նախարարի պաշտոնին նշանակվելուց հետո Թորոսյանը համակարգի կարեւորագույն պաշտոններին նշանակել է իր ծանոթներին, ընկերներին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում