Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Արայիկ ՀարությունյանԳեղաշենում «Օպել» է այրվել
Զելենսկին հայտարարեց Ռուսաստանում նավթավերամշակման գործարանների և ռազմական օբյեկտների վրա մի շարք հարվածների մասին
Անչափահասի հնարավոր սեռական շահագործման գործով մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ
Հայկը ի՞նչ կապ ունի այստեղ․ Արսեն Թորոսյանը՝ Կոնջորյանի եղբոր միջադեպի մասին (տեսանյութ)
Ովքե՞ր են Պուշկինի փողոցի «պատահական անցորդները». ինչպե՞ս են վարչապետի դուստրը, թաղապետը, շոուբիզնեսի դեմքերն ու բլոգերները «պատահաբար» հայտնվում նույն տեսախցիկի առաջ
Սևանա լճում 2 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից. փրկարարները նրանց անվտանգ մոտեցրել են ափՖեյսբուքում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Ողբերգական դեպք՝ Կիևյան կամրջի տարածքում. ականատեսներին չի հաջողվել կանխել 20-22 տարեկան երիտասարդի արարքը
Բացահայտվել է անչափահասին թրաֆիքինգի ենթարկելու դեպք. ՔԿԱրկածախնդիրներն այս գլոբալ խաղում երաշխավորված պարտություն են գրանցելու. Տիգրան ԱբրահամյանԼսել եմ, որ պարանով խաղի ժամանակ է խեղդվել. Հարևանները՝ 6-ամյա Մարիայի մшհվան մասին (տեսանյութ)
«Հրաշագործ մանչուկը». Կարո Կիրակոսյանի հեքիաթը՝ Հրանտ Թոխատյանի ընթերցմամբ. հեքիաթային սյուժեի գլխավոր հերոսները հեղինակի թոռներն են
Վայքում մինչև ժամը 16:00-ը ջուր չի լինիԻնչու էս ամառվա շոգին Աննա Հակոբյանը վդռուգ սկսեց շրջանառել կանանց ընտանեկան բռնությունների հարցը. փորձագետ 2026 թվականի առաջին կիսամյակում Շիրակում սպանության դեպք չի արձանագրվել․ ՆԳՆԱԺ-ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021-ից. ՌուբինյանԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երեք նավերի վրա հարձակման մասին
Իր տնից ձերբակալվել է ՀՅԴ անդամ Արա Նախշքարյանը
Առաջիկա օրերին անձրևներ են սպասվումԳեղարվեստական լուսավորություն կստանան Հաղթանակ զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերըԻնչ ունեցվածք ունի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը. «Ժողովուրդ»Պակիստանում ջրհեղեղի հետևանքով կա 109 զոհ և 362 վիրավորՈվքեր են ուզում դառնալ հանձնաժողովների նախագահներ. ՔՊ-ում թեժ պայքար է. «Ժողովուրդ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինիՃապոնիայում ուժգին երկրաշարժի հետևանքով կան զոհեր և անհետ կորածներՍևանա լճից ջրառի ծավալը պատմական նվազագույնի է հասել«Ուժեղ Հայաստանը» Սամվել Կարապետյանի հետ կհստակեցնի ԱԺ առանցքային պաշտոնների բաշխումը. «Ժողովուրդ»Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով առերեսումներ են սպասվում․ 5 մեղադրյալներն ազատության մեջ են. «Ժողովուրդ»Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրել Իրաքում գտնվող աշխարհազորայինների դիրքերինԱԺ օթյակում լրագրողներին կարգելեն նկարահանել դահլիճը․ նոր սահմանափակումներ. «Ժողովուրդ»Սա այլևս անջնջելի խարան է. Ռուբեն Մելիքյանը՝ Վեհափառի գործի մասինԻրանը հարվածել է Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազային չորսօրյա հրադադարից հետոՎրաստանը պատրաստվում է C և B հեպատիտի ծրագրերի միջազգային վավերացմանըԻրանը պահանջել է, որ Ուկրաինան փոխհատուցի նավի հետ կապված միջադեպի վնասըՊՆ-ն հերքում է․ զինծառայողի՝ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ ենՓաշինյանի կառուցած թակարդի գինը պատրաստվում են վճարել Հայաստանի պետությունն ու ժողովուրդը․ ԱնանյանԻրանից և այլ երկրներից դեպի Երևան մի շարք չվերթեր են չեղարկվել․ Սպուտնիկ ԱրմենիաԳերեզմանատնից գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներովԴաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայող․ իրավապաշտպանՎեհափառի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարանԱռանց տիտղոսների, բայց միլիարդներով. Ռեալը համաշխարհային ռեկորդ է սահմանելԳյուղատնտեսության անկումը 2026-ին հասել է 12 տոկոսի․ ԱռաքելյանՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԼիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-իՃապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 100 հետցնցումԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է զինծառայողների հետ՝ քննարկելով ծառայության պայմաններն ու կարգապահությունըԹրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանըՃապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո առնվազն 50 մարդ է տուժելԵՏՀ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրման և թվայնացման ոլորտների հարցերը
Քաղաքականություն

«Գագիկ Ծառուկյանի՝ հեղափոխության օրերին արված աջակցության գործընթացն էժանացնելու փորձերն անհաջողության են մատնվելու». Տոնոյան

Aravot.am-ի զրուցակիցն է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը

– Տիկին Տոնոյան, նախօրեին ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանն անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այն հայտարարություններին, որ նա հեղափոխության հենց սկզբնական շրջանից եղել է հեղափոխության կողքին, աջակցել է, մեքենաներով ջուր է ուղարկել ցուցարարներին, նշել է, թե չգիտի մեկին ով խմել է այդ ջրից: Ինչ պատասխան կտաք ՔՊ խոսնակի այդ հայտարարությունը:

– Նախ առաջին հերթին ուզում եմ նշել, որ Գագիկ Ծառուկյանն իր խոսքում նշել է հեղափոխությանը կայացման գործում ունեցած համակողմանի ու բազմակողմանի աջակցության մասին և խոսքն այստեղ չի վերաբերվել միայն մեքենաներով ցուցարարներին ջուր ուղարկելու մասին: Ես, իհարկե, հասկանում եմ, որոշ մարդկանց և քաղաքական ուժերի՝ կոնտեքստից կտրելով հարցազրույցի որոշ կետերին անդրադառնալու և դրանք ոչ այնքան շահեկան լույսի ներքո ներկայացնելու անհաղթահարելի ցանկությունը, սակայն պետք է հիասթափեցնեմ վերջիններիս:

Նախ այն, որ ՔՊ խոսնակի անտեղյակությունը, որ իբր թե չգիտի այնպիսի մարդկանց, ովքեր խմել են այդ ջրից՝ նրան դեռևս իրավունք չի տալիս կասկածներ հայտնել տեղի ունեցած ակնհայտ փաստերի մասին: Օրեր շարունակ ջրով լի մեքենաները կանգնած են եղել և հրապարակում և տասնյակ հազարավոր մարդիկ դա տեսել ու օգտվել են դրանից: Այս դեպքում ավելի հասկանալի կլիներ արված լավության դիմաց շնորհակալ լինելու զգացողությունը, այլ ոչ թե ուրանալու և սեփական տեսադաշտից դուրս ուրիշ որևէ բան չնկատելու և չարժևորելու մոլուցքը:

Սրանից զատ՝ երբ մայրաքաղաքում սկսվեցին դեռևս սակավամարդ ցույցերը՝ դրանից անմիջապես հետո մեր հազարավոր թիմակիցներ ակտիվորեն մասնակցել են այդ բողոքի ակցիաներին: Այդ ամբողջ ընթացքում ակտիվ դերակատարում է ունեցել մեր թիմակից՝ Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների խնդիրները մշտապես բարձրաձայնող «Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը, ով Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ իր մի քանի հազար թիմակիցների հետ անընդհատ եղել է հրապարակում, ելույթներ է ունեցել, բարձրաձայնել այդ օրերին բոլորին հուզող խնդիրները: Այդ օրերի իրադարձությունների մասին կարող եք խոսել հենց Արմեն Ներսիսյանի հետ, ով ամենայն մանրամասնությամբ կներկայացնի, թե որն է եղել Գագիկ Ծառուկյանի աջակցությունը: Եվ Արմեն Ներսիսյանը ընդամենը մեր բազմաթիվ թիմակիցներից մեկն է եղել, ով ընդվզման օրերին համակարգել է ԲՀԿ հազարավոր ներկայացուցիչների՝ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ մարզերից Երևան հասնելու և հանրահավաքներին մասնակցելու գործընթացը: Ստիպված չէի լինի անդրադառնալ այս մանրամասներին, թե չնկատեի այս գործընթացում Գագիկ Ծառուկյանի՝ ժողովրդի կողքին կանգնած լինելու փաստերը էժանացնելու որոշ գործիչների անհաջող փորձերը:

– Ուրիշ ինչ կերպ է դրսևորվել հեղափոխությանը ԲՀԿ և Գագիկ Ծառուկյանի աջակցությունը:

– Եկեք վերհիշենք: Բացի իհարկե վերը նշածս գործողություններից՝ ի վերջո Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի ձերբակալության հենց նույն օրը առաջինը հենց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երևույթը դատապարտող և նրանց անհապաղ ազատ արձակելու պահանջով հայտարարությամբ հանդես եկավ, իսկ այդ ժամանակ դեռևս Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին խոսք անգամ չկար և չէր էլ կարող լինել: Հենց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ամբողջ կազմով խորհրդարանում առաջին անգամ առաջադրվելիս կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի օգտին, իսկ երկրորդ անգամ նաև առաջադրման համար անհրաժեշտ ձայների ապահովմամբ լեգիտիմացրեց ժողովրդի կամքն ու ցանկությունը: Այնպես որ, քաղաքականության մեջ նոր-նոր քայլեր անող գործընկերներիս հորդորում եմ հայտարարություններ անելիս թարմացնել սեփական հիշողությունը և չփորձել մանիպուլյացիայի ենթարկել կամ այլ լույսի ներքո ներկայացնել ապացուցման կարիք չունեցող բացարձակ ճշմարտությունները: