ԱԺ նախկին պատգամավոր Յուվեցի Կարոն սպանվել է. Shamshyan.com
Քիչ առաջ հրազենային վնասվածքներով, մահացած վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մահացածը ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանն է:
Ոստիկանությունը պարզում է, թե որտեղ է վերջինս հրազենային վնասվածքներ ստացել:
Կայքի տեղեկություններով, եվս մեկ հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում