Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունը
Քաղաքականություն

Փաշինյանը վերականգնում է իրավունքի ո՞ւժը, թե՞ ուժով ճնշում իրավունքը. ինչո՞ւ ներդրողներ չկան և ինչո՞ւ է պետք ցրել ԱԺ-ն

Արդեն տևական ժամանակ քաղաքական դաշտում ու հասարակության շրջանում հնչում են հարցեր, որոնց հետևում են լղոզված, ոչինչ չասող ամպագոռգոռ պատասխաններ:

Այս համատեքստում թերևս «ամենահեղինակավոր» հարցադրումը հետևալն է. ո՞րն էր Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման նպատակը. ազատել երկիրը նախկին նախագահ Սերժ Սարգսյանից ու նրա ղեկավարած Հանրապետական կուսակցությունից, մեկ այլ կուսակցության իշխանությունը հաստատելո՞ւ համար, թե՞ երկրում կյանքը բարելավելու և պետականությունն ամրապնդելու համար:

Արդեն 5 ամիս երկրում, Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ հաստատված է նոր իշխանություն, որի ղեկավար կազմի գերակշռող մասը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ են:

Այլ կերպ ասած՝ ինչ-որ միակուսակցականություն եկել է փոխարինելու մեկ այլ միակուսակցականության: Սա այն հիմնական ու թերևս միակ փոփոխությունն է, որ տեղի է ունեցել երկրում, իսկ առաջընթաց՝ դեռևս չկա: 

Արդարադատությունը երկրում չի վերականգնվել. այդ մասին վկայում են ամեն օր կառավարության դիմաց հավաքվող մադիկ, ովքեր տարիներ շարունակ, նախորդ նախագահների պաշտոնավարումից ի վեր արդար լուծում են պահանջում իրենց խնդիրներին, ու հեղափոխություն արած իշխանությունից դեռ այդ արդարությունը չեն ստանում:

Ավելին՝ նրանց չեն մոտենում կառավարությունից, կամ մոտենալիս էլ, նախորդների նման, փափուկ բարձ են դնում գլխների տակ և տուն ճանապարհում:

Մոլորվածները մտածում են, թե այս մարդիկ սաբոտաժ են անում ու նրանք հակահեղափոխականներ են, որոնց նախկին իշխանության ղեկավարներն են ուղարկել: Բայց հարց. այդ դեպքում ո՞վ էր նախորդ իշխանությունների ժամանակ հենց այդ նույն մարդկանց ուղարկում նախագահական նստավայր կամ կառավարություն՝ բողոքի ակցիա կազմակերպելու: Իրենք իրե՞նց դեմ էին դուրս եկել՝ անհեթեթություն...

Արդեն հայտարարվել է, որ կոմունալ վճարների իջեցում չի լինի, աշխատավարձի, նպաստի ու թոշակների բարձրացում չի լինի, փոխարենը՝ թանկացում՝ թանկացման հետևից. այսինքն՝ այս խնդիրների հետ կապված խոստումն էլ սին էր...

Տնտեսությունը գնում է դեպի ճգնաժամ: Այդ մասին նույնիսկ իրենք՝ նոր իշխանությունը կրողներն են խոստովանում, բայց իրենց արդարացնելու համար գոռում են, թե իբր ներդրողները սպասում են Ազգային ժողովի լուծարմանը, որպեսզի սկսեն աշխատել իրենց հետ ու ամեն ինչ իր տեղը կընկնի. այս հայտարարությունը փուչիկ է...

ԱԺ-ն ցրելուն սպասում են ո՛չ թե ներդրողները, այլ գործող կառավարության ղեկավարը՝ իր կուսակցության իշխանությունը հաստատելու համար:

Ներդրողներ չկան, որովհետև երկրում ժողովրդի իրավունքի ուժը վերականգնելու փոխարեն, նոր իշխանությունը փորձում է ճնշման ուժի իրավունքը հաստատել:

Ներդրեղներ չկան, որովհետև ոչ մի լուրջ ներդրող իր փողերը չի ներդնի մի երկրում, որտեղ անընդհատ հանրահավաքներ են, որտեղ երկրի ղեկավարը հիստերիկ ելույթներ է ունենում, որտեղ պարզապես իրար հետևից գնացող երկու մեքենաների վարորդներին կարող են կանգնեցնել ու «ասֆալտին փռել», որտեղ օլիգարխներին հենց այնպես՝ երևի ուժեղ երևալու ու վախի մթնոլորտ ստեղծելու համար, կարող են «պատին ծեփել», որտեղ այլախոհության համար կարող են ազգային անվտանգությանը հանձնել քաղաքացուն և նրան «դատարանի ծակը կոխել»...

Ներդրողներ չկան, որովհետև այստեղ առանց հիմնավոր պատճառների մարդկանց կալանավորում են... գոնե արտաքին աշխարհի համար դրանք որևէ հիմք չունեն, հակառակ դեպքում կալանավորումից հետո բոլոր կասկածյալներն ազատ չէին արձակվի.. 

Ներդրողներ չկան, որովհետև երկրում կայունություն չկա, իսկ Փաշինյանի նշանակած մարդիկ ամեն օր պայթում են փուչիկի նման՝ բացահայտելով իրենց անլրջությունն ու անտեղյակությունը գործի նկատմամբ: 

Այս է պատճառը, որ Հանրապետական կուսակցությունը փորձում է ժամանակ շահել և ԱԺ արտահերթը հետաձգել (քանի որ իր շանսերն ավելանում են), իսկ Փաշինյանը՝ չի ցանկանում:

Ակնհայտ է, որ Փաշինյանն իր խոստումներից դեռ ոչ մեկը չի կարողանում կատարել... Նրա իշխանությունն օր-օրի ձախողվում է ու քանի որ գոնե այս պահին ոչինչ խոստումնալից չկա, ու եթե այսպես շարունակվի, ապա նա իր կառավարական «բաշիբոզուկների» հետ երկար չի ձգի...

Ժողովուրդը հիմար չէ և կհասկանա, որ շարժումն ինքնանպատակ էր ու միայն մի բանի մասին էր աղաղակում՝ «հերիք է նստեք աթոռին ու լափեք. իջեք, մենք էլ գանք, կառավարենք...»

Արմինե Մկրտումյան