Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունը
Քաղաքականություն

Առավոտյան 10-ին ինձ զանգեց Փաշինյանը, ասաց՝ իրավիճակ է փոխվել. Բաղդասարյանը մանրամասնում է հոկտեմբերի 1-2-ի դեպքերը

Իմ և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո, ինձ համար անակնկալ եղավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը: Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մանրամասն ներկայացնելով հոկտեմբերի 1-2-ի իրադարձությունները: 

«Ըստ պայմանավորվածության, Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, հոկտեմբերի 1-ին՝ ժամը 20:30-ին, մենք հանդիպեցինք «Մարիոթ» հյուրանոցում: Նաև այդ օրը ժամը 12:00-ին-ին մենք ունեինք խմբակցության նիստ, որտեղ քննարկում էինք մենք տեսակետները և որին անմիջապես հաջորդեց պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստը: Եվ այդ օրենքը, որը մատի փաթաթան էր դարձել, վերաբերում էր սահմանադրական կարգի հաստատմանն ու պատգամավորների ազատ տեղաշարժին, քննարկվեց պետաիրավական հարցերի հանձնաժողովում: Ներկա է եղել նաև «Ելքի» ներկայացուցիչը: Քննարկումից հետո՝ դրական կարծիք տալուց հետո, երեկոյան մենք հանդիպել ենք պարոն Փաշինյանի հետ: Այդ մասին որևէ խոսակցություն չի ունեցել»,-  պատմեց Բաղդասարյանը:

Նրա համոզմամբ՝ Փաշինյանի ղեկավարած ուժի ներկայացուցիչները պետք է տեղյակ պահեին այդ մասին վարչապետին, սակայն չեն արել. «Այդ հարցի լավագույն քննարկման տեղը մեր հանդիպման ժամանակ էր, պետք է քննարկեինք: Ես չգիտեմ՝ ում շահերից է բխել, ես հավատում եմ, որ Նիկոլ Փաշինայնն իրազեկված չի եղել օրենսդրական նախաձեռնության մասին, որ այդ պահին չմատուցեն, և առավոտյան այլ ձևերով մատուցեն»:

Բաղդասարյանը ներկայացրեց, որ այդ օրն իրենց հանդիպումը ստացվել է՝ չնայած այն բանին, որ ունեցել են տարբեր կարծիքներ, բայց եկել են ընդհանուր հայտարարի, որ պետք է ապագա հանդիպումների ֆորմատը որոշեն, պետք է հանդիպում լինի նաև մյուս քաղաքական ուժերի հետ, խմբակցությունների հետ, որից հետո իրենք պետք է հավաքվեն բոլոր խորհրդարանական ուժերով և անեն միասնական հայտարարություն:

«Խոսքը մայիս-հունիս ամիսներին միասնական, համերաշխ ձևով արտահերթ խորհրդարական ընտությունների անցկացման մասին էր: Ես ինձ վրա պատասխանատվություն վերցրի, որ եթե մենք գալիս ենք հայտարարի, պատրաստ ենք առանց ցնցումների գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, եթե պետք լինի, անգամ փաստաթուղթ ստորագրել: Ես չէի ասի՝ վերջնական պայմանավորվածություն ձեռք բերվեց, բայց ընդհանուր մոտեցումն այն էր, որ մենք պետք է գնանք այդ ճանապարհով: Առավոտյան՝ 10:00-ի սահմաններում, ինձ զանգ եկավ պարոն Փաշինյանից, և պարոն Փաշինյանն ասաց, որ իրավիճակ է փոխել, այստեղ օրենք են բերել, մենք պետք է նորից հանդիպենք, և ես խնդրում եմ, որ այդ օրենքը քվեարկության չդրվի, հակառակ դեպքում՝ ինքը կմտնի ուղիղ եթեր և ժողովրդին կհրավիրի Ազգային ժողով»:

Բաղդասարյանն ասել է, որ այդ մասին իրենք կարող էին խոսել նախօրեին, Փաշինյանն էլ պատասխանել է, թե՝ իրեն տեղյակ պահած չեն եղել, ինքը նոր է միայն իրազեկվել և առաջարկել է քվեարությունը հետաձգվի, իրենք ևս մեկ անգամ հանդիպեն: 

«Ես պարոն Փաշինայնին ասացի, որ ոչ միայն այսօր հանդիպենք, այլև հնարավորություն ստեղծենք հանդիպել մյուս քաղաքական ուժերի հետ, հենց այսօր հավաքվենք բոլոր քաղաքական ուժերով և հայտարարություն տարածենք: Հետո նորից զանգեց, ժամադրություն նշանակեց՝ 16:45-ին: Պարոն Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը եկան հանդիպման»,- պատմեց Բաղդասարյանն ու հավելեց, որ Փաշինյանը եկել էր իրազեկելու, որ ինքը միանձնյա որոշել է, որ պետք է գնալ արտահերթ ընտրությունների դեկտեմբերին:  

Բաղդասարյանը Փաշինյանին հիշեցրել է պայմանավորվածությունը, ասել, որ եթե պետք է՝ օրենքը հաջորդ օրը նույնպես չեն դնի քվեարկության: Փաշինյանը, սակայն պնդել է՝ իր որոշումը վերջնական է՝ դեկտեմբերի պետք է գնալ արտահերթ ընտրությունների: «Ես ասացի, որ այդ պահին ես դեկտեմբերի համար պատասխանատվություն չեմ վերցնում: Այսինքն՝ դա Փաշինյանի կողմից վերջնագիր էր՝ դեկտեմբերին պիտի գնայինք ընտրությունների: Քվեարկությունը մենք հետաձգել էինք, որպեզի քննարկման գնանք, բայց պատկերն այլ դարձավ, և որոշում կայացվեց հրավիրել արտահերթ նիստ: Դրանից հետոն դուք տեսաք»: