Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունը
Քաղաքականություն

Կովերի կաթնատվությո՞ւնն էլ է կախված արտահերթ ընտրություններից. Սպարտակ Սեյրանյան

Մինչև հիմա որևէ քաղաքական հիմնավորում չեմ տեսել, թե ինչու արտահերթ ընտրությունը պետք է լինի հրատապ: Լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը: Նրա համոզմամբ՝ կառավարության որոշ անդամների կողմից բերված փաստարկները համոզիչ չեն:

«Մարդիկ գիշերները չեն կարողանում քնել, քանի որ արտահերթ խորհրդարանական ընտրություն չի եղել, մարդիկ փողի պարկերով սպասում են, թե երբ պետք է արտահերթ ընտրություններ տեղի ունենան, որպեսզի ներդում անեն, կամ, ինչպես Սփյուռքի նախարարն է ասում, սփյուռքահայերը սպասում են` տները գտել են, ընտրել են, տերերի հետ էլ պայմանավորվել են, բայց բնակարաններ չեն գնում, քանի որ արտահերթ ընտրություններ չեն կայացել... ես չեմ շարունակի այս տրամաբանությունը՝ ասելով, որ կովերի կաթնատվությունը, բերքատվությունը, ձյան քանակը, ամռան շոգերը և այլն նույնպես կախված է խորհրդարանական ընտրությունների հրատապ անցկացումից»,-ասաց պատգամավորը:

Նա նկատում է, որ քաղաքական ուժերը պետք է հստակ կարողանան ձևակերպել, թե ինչո՞ւ են ուզում, որ արտահերթ ընտրությունները շուտ լինեն:

«Եթե, կարողանա ասել, հոդաբաշխ, տրամաբանված ասել՝ ինչու, ենթադրենք, հունվարի 20-ին, ոչ թե դեկտեմբերի 10-ին, և ոչ թե կամակոր երեխայի նման՝ ուզում եմ, ուզում եմ, ուզում եմ, ապա ես մեծ հաճույքով կքննարկեի, կփորձեի հասկանալ դրա տրամաբանությունը»,- ասաց նա:

ՀՅԴ պատգամավորը նշեց, որ ամեն դեպքում, հանրության կարծիքը կարևոր է. «Ամեն դեպքում, ինչպես ասում են՝ ձայն բազմաց, ձայն Աստծո, եթե հասարակությունը գտնում է, որ մեր բոլոր այդ դժբախտությունների պատճառն արտահերթ խորհրդարանական ընտրությունները թեկուզ մեկ շաբաթով հետաձգելու մեջ կլինի, Աստծո սիրուն, մեկ շաբաթ առաջ կանենք, որպեսզի ներդրողները ներդում անեն, մնացած խնդիրներն էլ ավելի արդյունավետ լուծվեն»,-ասաց նա: