Թուրքիան և Իսպանիան համագործակցելու են ռազմարդյունաբերության մեջԱՄՆ-ը հանել է Իրանի նավահանգիստների և առափնյա գոտիների շրջափակումը․ CENTCOMՀայաստանը և Ավստրիան քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններԻսրայելի բանակը հայտնել է Հարավային Լիբանանում մեկ զինծառայողի զոհվելու և ևս յոթի վիրավորվելու մասինԻնչ են ԱԳՆ–ում քննարկել ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետՄեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի 150 000 անօդաչու թռչող սարք և 350 հակաօդային պաշտպանության հրթիռՓաշինյանի հետ Մետրոյում վիճաբանած արցախցու երեխան հաղթել է թուրք մրցակցինՕկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումըՀունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ դիտված առավելագույն ջերմաստիճաններըՈստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստում արձանագրվել է հանցագործությունների նվազումՕսիպյանը խափանման միջոցի փոփոխությունից հետո դադարեցրել է հացադուլն ու դիմել դատարան«Վրացական երկաթուղու» նախկին տնօրենը և ևս 7 անձ կալանավորվել ենԱրմեն Նիկողոսյանը հայտարարել է ՀՖՖ փոխնախագահի և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասինՇինծու մեղադրանքներ՝ «հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ»Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքինԱյսօր Հորմուզի նեղուցով առնվազն յոթ նավ է անցել. MarineTrafficԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում էՀամայնքային ոստիկանները պետական ունեցվածքի գողության դեպքեր են բացահայտելԻշխանության աղբյուրը ժողովուրդն է, ոչ թե Վահագն Հովակիմյանը. Էլինար ՎարդանյանՀաքան Ֆիդանը Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելու մասինUFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Ծառուկյանը պահպանել է դիրքերըՄnլագարը լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. քաղաքագետԵրևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջnցների ապօրինի իրացման դեպքեր են բացահայտվելԻսրայելի զինված ուժերը Գազայի հատվածում սպանել են Համասի դիպուկահարների ջոկատի հրամանատարինՀայաստանը երեք տարի չի վճարել իր անդամավճարը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 շենք- շինություն (տեսանյութ)Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումըՄիակ ղեկավարը, ով խախտել է այս քաղաքական սկզբունքը, Փաշինյանն է. Շարմազանովը՝ տարածքային պահանջ ներկայացնելու մասինԻսրայելը Լիբանանում կորուստներ ունի«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը կտեղափոխվի Ռուսաստանի հրապարակ
Փաշինյանը հայտարարում է պետության ավարտի մասին. Բադալյան
Սա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզnր Իրանից. Փեզեշքիան
ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել ապրիլյան 4-օրյա պատերազմի զnhի հարազատներին. Լիպարիտ Դրմեյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության իրավաբանների թիմը վաղն արդեն դիմելու է Սահմանադրական դատարան
Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերի հետ հանրահավաք կհրավիրենք․ Սամվել Կարապետյան
Կկատարելագործվի ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու ընթացակարգըՊապոյանը վստահեցնում է՝ 411 տոննա ջերմատնային բանջարեղեն և ելակ և շուրջ 1.8 մլն հատ ծաղիկ են արտահանելՀաղթանակ` Ադրբեջանի հավաքականի նկատմամբ
Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը՝ ջախջախել
«Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների վերադարձի համար». Ազիզ ԱլեքբարլիԱսում են՝ իշխանությունները ձայներ են կեղծել, էդ ում ձայներնն ենք կեղծել, մի հոգի հացադուլ էր անում, էն էլ երեկ դադարեցրեց. ՓաշինյանԿարեն Սարգսյանը որոնվում է, որպես անհետ կորածՄինչև 100 հազար դրամ աջակցություն կտրամադրվի հաշմանդամություն ունեցող և 63-ից բարձր անձանց աշխատանքի ընդունող գործատուներին
Եթե Ուկրաինան այրվի, ձեր Մոսկվան նույնպես կայրվի. Զելենսկի
Կոչ՝ 3 տեղամասերի ընտրողներին․ պաշտպանել ընտրական իրավունքըԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
Մոսկվայի վրա իրականացվել է ամենամեծ հարձակումը պատերազմի սկսվելուց ի վեր. այրվում են խոշոր առևտրի կենտրոններ (տեսանյութ)
Վտանգվում է ամբողջ քաղաքական համակարգի լեգիտիմությունը. Արա ԱյվազյանԱԱԾ աշխատակցի տիրապետած ինֆորմացիան է, կուզի՝ կարտահոսի, կուզի՝ ոչ. Փաշինյանը՝ «Զվարթնոց»-ից Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի մասին
Վազող տողեր

Ուժի կիրառման կրկնվող փորձերը լուրջ վտանգի տակ են դնում Արցախի բնակչության ֆիզիկական գոյությունը. Փաշինյանի ամբողջական ելույթը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի հանդիսավոր բացման արարողությանը:

Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Ձերդ Գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,
Պետությունների և կառավարությունների ղեկավարներ,
Տիկնայք և պարոնայք պատվիրակությունների ղեկավարներ,
Տիկին գլխավոր քարտուղար,
Տիկին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն,
Ձերդ գերազանցություններ,
Հարգարժան հյուրեր,
Տիկնայք և պարոնայք,

Կցանկանայի նախ արտահայտել այն անսահման ցավը, որն ինձ համակում է այս պահին, երբ մտածում եմ Շառլ Ազնավուրի մասին, այնքան թանկ մի անձնավորության, ով մեզնից հեռացավ հոկտեմբերի 1-ին։

Այդ Մեծ անձնավորությունը, ֆրանսերենի դեսպանը, 100 տոկոսով ֆրանսիացի, բայց միևնույն ժամանակ 100 տոկոսով հայ, ինչպես ինքն էր սիրում ասել, այնքան կցանկանար լինել մեր կողքին այսօր՝ ցույց տալու համար իր նվիրվածությունն իր սիրելի երկու երկրներին՝ Ֆրանսիային և Հայաստանին, նաև Ֆրանկոֆոնիայի տոնը նշանավորելու համար, որին ամբողջ կյանքում ծառայել է։ Ֆրանսիական շանսոնի նրա գլուխգործոցները, որոնք արդեն բազմաթիվ սերունդների են ուղեկցել և կուղեկցեն դեռ երկար, կմնան մեր հիշողություններում։

Մենք սգում ենք, որովհետև սիրում էինք։ Լինելով Հայաստանի եռանդուն պաշտպան, մեր երկրի դեսպանը միջազգային կազմակերպություններում՝ նա բարձր է պահել Հայաստանի անունն աշխարհում, և մենք հավերժ երախտապարտ կլինենք նրան դրա համար։

Նա հեռացավ մեզնից, բայց այսօր ներկա է մեր մտքերում։

Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,

Նրա հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելու փոխարեն, խնդրում եմ նրա հիշատակը տոնելու համար ջերմ ծափահարություններով ողջունել ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ հավերժական ներկայությունը։

Շնորհակալ եմ:

Ձերդ գերազանցություններ,
Հարգարժան հյուրեր,
Տիկնայք և պարոնայք,

Ես և ողջ հայ ժողովուրդն ուրախ ենք Երևանում հյուրընկալել ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովը։

Մաղթում եմ բարի գալուստ Հայաստան։

Քրիստոնեության բնօրրան, հազարամյակների պատմություն և մշակույթ ունեցող հավերժական Հայաստան, որն այս ամիս նշում է իր մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակը։

Իրական, ամուր ինքնություն, ստեղծարար էներգիա, դինամիկություն ունեցող Հայաստան, որն ապրել է 1915 թվականի Ցեղասպանության ողբերգությունը և այսօր առաջ է շարժվում՝ վստահ լինելով իր ապագայի համար։

Այս նոր Հայաստանը, որն առաջնորդվում է «Թավշյա հեղափոխության» գաղափարներով, այս քաղաքացիական և ժողովրդավարական շարժմամբ, որը առաջ է տարվել հայ երիտասարդների և կանանց կողմից, որոնց հաջողվել է ողջ բնակչության հետ կիսել իրենց «Միասին ապրելու» կամքը ազատ, արդար և համերաշխ հասարակության մեջ:

Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,

Այսօր ցանկանում եմ վերստին ասել, որ Հայաստանի համար մեծ պատիվ է, որ այս գագաթնաժողովի կազմակերպումը վստահվել է Հայաստանին։

Այդ առնչությամբ մենք լիովին գիտակցում ենք մեզ վրա դրված պատասխանատվությունը և ցանկանում ենք, որ այս իրադարձությունը բոլորի հիշողություններում մնա որպես Կազմակերպության ինստիտուցիոնալ կյանքի բացառիկ պահերից մեկը, ինչպես նաև ֆրանկոֆոն համակեցության և համերաշխության կարևոր դրսևորում։

Հայաստանը Ֆրանկոֆոնիայի երիտասարդ անդամ է, դիտորդի կարգավիճակով անդամակցությունից ի վեր ընդամենը 15 տարի է անցել, մինչդեռ մշակութային և լեզվական բազմազանության, ֆրանսերենի և Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքների խթանման նրա հանձնառության ապացույցի կարիք չկա։

Հայաստանը հպարտ է Ֆրանկոֆոնիային անդամակցությամբ, որը համագործակցության, երկխոսության և փոխանակումների մի ընդարձակ տարածք է, և բազմազանության և համերաշխության նկատմամբ հարգանքի մթնոլորտում Կազմակերպության անդամ պետություններին և կառավարություններին համախմբում է խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի շուրջ։

Մենք իրապես հավատարիմ ենք մեզ միավորող այդ կապերի բնույթին, որոնք այնքան լավ բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ։ Նրանք միասին կազմում են այդ համընդհանուր բարիքը, այդ հարստությունը, որ մեզ համար կարևոր է պահպանել ամեն գնով, այդ մեծ հնարավորությունը ֆրանկոֆոն ողջ տարածքի համար։

«Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում». սա է Հայաստանի կողմից առաջարկված թեմայի նշանակությունը, որը կարտացոլվի նաև մեր աշխատանքներում։

«Ապրել միասինի» ընդգծումը կարևոր է նաև պոպուլիզմի և ծայրահեղականության աճի համատեքստում։

Ատելության խոսքի և անհանդուրժողականության դրսևորումների դեմ մենք ունենք բարոյական պարտավորություն, ունենք դրանց հակադրելու «Ապրել միասինի» արժեքներն ու սկզբունքները և համախմբվելու՝ դրանք կյանքի կոչելու համար։

Անկասկած, մենք պետք է շարունակենք ամեն ջանք գործադրել բոլորիս կայուն մարդկային զարգացման ձգտումն ի կատար ածելու համար։

Այսպիսին է մեր կողմից առաջարկվող Կոչը, որն իրենից ներկայացնում է հզոր ուղերձ հանուն Ֆրանկոֆոնիայի հիմնադիր հայրերի կողմից ժառանգված խաղաղության, համերաշխության և մարդասիրության։

Ձերդ Գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,

Երևանի գագաթնաժողովն անդրադարձ կկատարի նաև մեզ սպառնացող մի շարք մարտահրավերներին, ինչպիսիք են խաղաղությանը, ժողովրդավարությանն ու կայունությանը վերաբերող հարցերը, ահաբեկչության և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը կամ միգրացիայի հիմնախնդիրը, որոնք այդքան մեծ մարտահրավերներ են մեր մոլորակի համար։ Մենք վստահ ենք, որ համամարդկային նշանակության այս մարտահրավերների դեմ լուծումները պետք է գտնվեն բազմակողմ հարթակում, քանի որ միասնական և համաձայնեցված գործունեությամբ, միջազգային համագործակցության միջոցով կարելի է գրանցել հաջողություններ նշված ոլորտներում։

Կցանկանայի հատկապես ընդգծել ֆրանկոֆոն տարածքի հակամարտությունները և ճգնաժամերը, որոնց հանգուցալուծման համար Ֆրանկոֆոնիան զգալի ջանքեր է գործադրում։ Դրանք ամենից հաճախ ուղեկցվում են մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտումներով։ Այն ժամանակ, երբ մենք պատրաստվում ենք նշել Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակը, մեր պարտքն է կրկնապատկել մեր ջանքերը` կանխելու նոր ցեղասպանությունները, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները:

Այս հակամարտությունների հետևողական գոյությունը նաև պարտավորեցնում է մեզ վերահաստատել ճանաչված միջազգային բանակցային ձևաչափերի շրջանակում հակամարտությունների խաղաղ կարգավորման մեր հանձնառությունը:

Դա նաև վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որի շուրջ բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի համանախագահության ձևաչափում։ Խոսքը գնում է արդեն տասնամյակներ տևող և բազմաթիվ տառապանքներ պատճառած հակամարտության մասին։

Հակամարտությունը հակադրության մեջ է դրել արդեն ավելի քան 25 տարի իր ինքնորոշման իրավունքն իրականացնող Լեռնային Ղարաբաղին և Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ երկխոսությունը մերժող Ադրբեջանին։

Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում, և իր կարգավիճակը պետք է որոշվի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման իրավունքը։

Միևնույն ժամանակ Լեռնային Ղարաբաղի համար առանցքային նշանակություն ունի անվտանգության հարցը։ Վերջինս այնքան հաճախ է դարձել իր իրավունքների ոտնահարման, խտրականությունների և վայրագությունների զոհ, որ երկխոսության մերժման և ուժի կիրառման կրկնվող փորձերը լուրջ վտանգի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյությունն իսկ։

Մենք հավատում ենք, որ խաղաղությանը միտված մթնոլորտի ստեղծումն առանցքային է կարգավորման գործընթացի առաջմղման համար, և մեր ողջ ջանքներն ուղղված են փոխվստահության միջոցների շուրջ արագ և համապարփակ համաձայնությունների ձեռքբերման խրախուսմանը, որոնք կենսական նշանակություն ունեն հակամարտության բոլոր կողմերի բնակչություններին խաղաղությանը պատրաստելու համար։

Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,

Խոսքս եզրափակելու համար կցանկանայի դիմել ֆրանկոֆոն տարածության երիտասարդներին, ովքեր մեր հասարակությունների փոփոխությունների հիմնական դերակատարներն ու մեր երկրների ապագան են։

Ես ցանկանում եմ ձեզ ասել, որ մենք կարևորում ենք այն նպաստը, որը դուք ունեք գագաթնաժողովի թեմայում, և ձեզ կոչ անել համախմբվել մեզ միավորող «Ապրել միասին» գաղափարի արժեքների առաջմղման համար՝ մեզ հետ միասին նպաստելով ավելի արդար ու հանդուրժող աշխարհի կերտմանը։

Ձերդ գերազանցություն,
Տիկնայք և պարոնայք,

Մաղթում եմ բոլորիդ հիանալի ժամանց Հայաստանում և հաջողություն՝ մեր աշխատանքներին։

Շնորհակալ եմ»:

ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի բացմանը ելույթներով են հանդես եկել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և այլ երկրների առաջնորդներ: