Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունը
Հասարակություն

Մարությանի համար զավեշտ է, որ տրանսպորտի գինը դեռ չի բարձրացել. Կարգին Հայկոն վերածվել է քաղաքապետի

Երևանի ավագանու դեռ առաջին նիստի ժամանակ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը մի քանի հայտարարություն արեց, որոնք լայն քննադատությունների առիթ դարձան:

Այդ օրը նա հայտարարեց նաև, որ Երևանի ցանկացած խնդրի լուծում տրվելու է միայն երևանցիների հանրաքվեով: Թվում էր՝ ասաց, անցավ, գնաց, բայց արի ու տես, որ չգնաց...

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, իր երդմնակալությունից հետո, Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է տրանսպորտի սակագնին:

Նա հայտարարել է, թե երբ տրանսպորտը փոխվի՝ կխոսեն նաև տրանսպորտի գնից, բայց ամեն դեպքում, այդ գինը որոշվելու է հանրաքվեի միջոցով: Մարությանը մասնավորապես ասել է.

«Մենք միասին ենք որոշումները կայացնելու: Ես միանձնյա չեմ որոշելու»:

Նախ հետաքրքիր է՝ այդ ինչպե՞ս է պատկերացնում այդ գնի որոշման կարգը: Հավանաբար այնպես, ինչպես մի առիթով խոստացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ բոլոր հարցերը լուծվելու են հրապարակում:

Այդպես երևանցիները կհավաքվեն Հանրապետության հրապարակում և կտրվի հարց՝ ովքե՞ր են համաձայն, որ տրանսպորտը դառնա, ասենք, 200 դրամ: Կամ ավելի պարտադրող հարց՝ համաձա՞յն եք, որ տրանսպորտը դառնա 200 դրամ ու ժողովուրդը բռունցքներ արած կգոչի՝ այո՜, որովհետև այդ հարցադրումն իրենց է ուղղում «ժողովրդի ընտրյալը»: Թերևս մոտավորապես այս տարբերակով կարելի է հասկանալ Մարությանի ակնարկած հանրաքվեն:

Իրականում սա նոր իշխանության հերթական պոպուլիստական հայտարարությունն է, որն այս անգամ հնչում է նորընտիր քաղաքապետի շուրթերից:

Այս հարցում, ժողովրդի կարծիքն իմանալու համար, հանրաքվե հարկավոր չէ. ով՝ ով, բայց գոնե Հայկ Մարությանը շատ լավ գիտի, որ երևանցիներն իրականում դեմ են տրանսպորտի սակագնի բարձրացմանը: Նա ինքն առիթ է ունեցել 2013 թվականին մասնակցել սակագնի թանկացման դեմ կազմակերպված բողոքի ակցիաներին:

Բայց եթե այն ժամանակ որպես շարքային քաղաքացի պայքարում էր, ապա հիմա իրավիճակ է փոխվել՝ նա պետք է կարողանա իր պոպուլիստական հայտարարություններով համոզել երևանցիներին, որ տրանսպորտի սակագին բարձրացնելը պարզապես անհրաժեշտություն է: Համենայնդեպս թանկացման դեմ նախկինում պայքարող Կարգին Հայկոն այսօր ծիծաղելի ու սխալ է համարում, որ դեռ տրանսպորտի գինը չի բարձրացել: Նա այդ մասին լրագրողների հետ զրույցում հենց այդպես էլ ասել է.

«... շատ զավեշտալի է, որ 2013 թվականից հետո 5 տարվա ընթացքում ամենի ինչի գինը բարձացել է, բացի տրանսպորտի գնից: Այն ժամանակ օբյեկտիվ էր, որ ասում էինք՝ մի թանկացրեք, այս անգամ, որ չի թանկանում, օբյեկտիվ չի»:

Ավելին՝ Մարությանն ասել է, թե նախկին իշխանությունները միգուցե վախենում էին գինը բարձրացնել, որ բողոք չլինի:

Ըստ քաղաքապետի խոսքերի՝ սա արդեն նշանակում է, որ նախկին իշխանությունը, փաստորեն, այնուամենայնիվ, ժողովրդի կարծիքի հետ հաշվի էր նստում, վախենում էր, իսկ նոր իշխանության համար ժողովրդի դժգոհությունը չի կարող արգելք լինել, և սակագինը կավելանա, քանի որ այդպես է հարկավոր, սակագինը կավելանա, քանի որ իրենք ժողովրդից չեն վախենում, սակագինը կավելանա, որովհետև, ինչպես Մարությանը կասեր՝ «իրենց դեմ խաղ չկա...»: 

Արմինե Մկրտումյան