Տիմատիի հարսնացուն պլանավորում է բազմազավակ մայր դառնալ
Օրերս ռեփեր Տիմատիի ընկերուհու՝ Անաստասիա Րեշետովայի նման մի աղջկա մարդիկ նկատել են այն հիվանդանոցում, որտեղ գնում են ռուսական շոու-բիզնեսի՝ մայր դառնալ ցանկացող աստղերը։
Black Star-ի հիմնադրի ընկերուհին հերքում է այն տեղեկությունը, թե եղել է այդ հիվանդանոցում: Նա լրագրողներին ասել է, որ դեռ չգիտի, թե երբ պատրաստ կլինի երեխաներ ունենալու համար:
Հիմա 22-ամյա բիզնես-լեդին զբաղված է իր կարիերայով և մոտ ապագայում ցանկանում է կյանքի կոչել իր անձնական նախագծերը: Սակայն ապագայում Անաստասիան երազում է կյանք տալ 4 մանուկների: Տիմատիի հարսնացուն ասել է, որ առաջինը պետք է տղա լինի։