Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունը
Վազող տողեր

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը շարունակվում է. գրասենյակը՝ Մայրապետյանի կալանավորման ու ԱԱԾ բացահայտումների մասին (ֆոտո)

2rd.am-ը գրում է.

«ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հոկտեմբերի 11-ին տարածեց հայտարարություն ՀՀ մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և փողերի լվացման մեղադրանքով: «2001 թվականից զբաղեցնելով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել և հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը: Իր և մյուսների մասնակցությունը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրը քողարկելու նպատակով հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ՍՊ ընկերությանը` հանրությանը այդկերպ մոլորեցնելով, թե հյուրանոցի կառուցման համար ծախսված միլիոնավոր ԱՄՆ դոլարներն իբր ՀՀ-ում օտարեկրյա ներդրում են»,- ասվում է ԱԱԾ հայտարարության մեջ: Տեսանյութում կա երկու հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթներից, որոնցից մեկը «Գոլդեն Փելես» հյուրանոցի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցից է, մյուսը՝ արդեն 2018թ. «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցից, որտեղ նախագահը խոսում է Արմեն Ավետիսյանի ունեցվածքի մասին:

Իսկ հոկտեմբերի 9-ին ՀՔԾ միջնորդության հիման վրա դատարանը կալանավորեց գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու հատկանիշներով: Ըստ մամուլի՝ նրա դեմ ցուցմունք է տվել գործարար Սիլվա Համբարձումյանը: Դարձյալ համաձայն մամուլի, այդ գումարը պետք է հասներ Ռոբերտ Քոչարյանին:

Երկու թեմաների մեկնաբանության խնդրանքով գրավոր հարցերով դիմել ենք երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին: Պատասխանը ներկայացնում ենք ստորև.

«Այդ հոլովակը իշխանությունների՝ նախագահ Քոչարյանին վարկաբեկելու հերթական պրիմիտիվ փորձն է։ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի հրապարակումից հետո, որն ի չիք դարձրեց «սահմանադրական կարգը տապալելու» հարցով Քոչարյանի քրեական հետապնդման իրավական հեռանկարները, իշխանությունները հապճեպորեն փորձում են նրա դեմ կոռուպցիոն բնույթի մեղադրանքներ «սարքել»։

Ակնհայտ է, որ դա արվում է սահմանադրությամբ ամրագրված՝ նախագահի անձեռնմխելիությունը շրջանցելու համար։

Նախագահ Քոչարյանը կապ չունի հոլովակում ցուցադրված հյուրանոցների հետ։ ՀՀ նախագահը մասնակցել է այդ ժամանակների գրեթե բոլոր հյուրանոցների բացմանը զբոսաշրջության՝ որպես երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղության համատեքստում։

Հիմա, ինչ վերաբերում է Արմեն Ավետիսյանին․ Ռոբերտ Քոչարյանը երբեք քաղաքացիների ունեցվածքի մասին տեղեկությունների հավաքագրմամբ չի զբաղվել՝ թե լինելով նախագահի պաշտոնում, թե, առավել ևս, պաշտոնավարումից հետո։ Դրա համար գոյություն ունեն կադաստրի և ռեեստրի պետական համապատասխան ծառայությունները։

Այս ամենը մի բան է նշանակում, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը շարունակվում է, բայց արդեն կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսների ներքո։ Եվ դա արվում է դեռևս պաշտոնավարող այն պաշտոնյաների կողմից, որոնք հրապարակայնորեն «բռնվել են» Քոչարյանի կալանքի հարցում դատավորի վրա ճնշում գործադրելու հանցավոր դավադրության մեջ:
Ինչ վերաբերում է Սիլվա Համբարձումյանին, ապա Ռոբերտ Քոչարյանը երբևէ կապ չի ունեցել նրա հետ, նույնիսկ չի իմացել այդ անուն-ազգանունով գործարարի գոյության մասին։ Այնպես որ՝ գործ ունենք հերթական ստի հետ»։

Հետգրություն՝ 2rd.am-ի կողմից. Պաշտոնավարման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է ոչ միայն «Գոլդեն Փելես», այլև «Երևան», «Մետրոպոլ», «Արարատ», «Մարիոթ», «Թուֆենկյան» և տասնյակ այլ հյուրանոցների բացման արարողություններին»: