Թուրքիան և Իսպանիան համագործակցելու են ռազմարդյունաբերության մեջԱՄՆ-ը հանել է Իրանի նավահանգիստների և առափնյա գոտիների շրջափակումը․ CENTCOMՀայաստանը և Ավստրիան քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններԻսրայելի բանակը հայտնել է Հարավային Լիբանանում մեկ զինծառայողի զոհվելու և ևս յոթի վիրավորվելու մասինԻնչ են ԱԳՆ–ում քննարկել ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետՄեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի 150 000 անօդաչու թռչող սարք և 350 հակաօդային պաշտպանության հրթիռՓաշինյանի հետ Մետրոյում վիճաբանած արցախցու երեխան հաղթել է թուրք մրցակցինՕկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումըՀունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ դիտված առավելագույն ջերմաստիճաններըՈստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստում արձանագրվել է հանցագործությունների նվազումՕսիպյանը խափանման միջոցի փոփոխությունից հետո դադարեցրել է հացադուլն ու դիմել դատարան«Վրացական երկաթուղու» նախկին տնօրենը և ևս 7 անձ կալանավորվել ենԱրմեն Նիկողոսյանը հայտարարել է ՀՖՖ փոխնախագահի և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասինՇինծու մեղադրանքներ՝ «հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ»Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքինԱյսօր Հորմուզի նեղուցով առնվազն յոթ նավ է անցել. MarineTrafficԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում էՀամայնքային ոստիկանները պետական ունեցվածքի գողության դեպքեր են բացահայտելԻշխանության աղբյուրը ժողովուրդն է, ոչ թե Վահագն Հովակիմյանը. Էլինար ՎարդանյանՀաքան Ֆիդանը Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելու մասինUFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Ծառուկյանը պահպանել է դիրքերըՄnլագարը լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. քաղաքագետԵրևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջnցների ապօրինի իրացման դեպքեր են բացահայտվելԻսրայելի զինված ուժերը Գազայի հատվածում սպանել են Համասի դիպուկահարների ջոկատի հրամանատարինՀայաստանը երեք տարի չի վճարել իր անդամավճարը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 շենք- շինություն (տեսանյութ)Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումըՄիակ ղեկավարը, ով խախտել է այս քաղաքական սկզբունքը, Փաշինյանն է. Շարմազանովը՝ տարածքային պահանջ ներկայացնելու մասինԻսրայելը Լիբանանում կորուստներ ունի«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը կտեղափոխվի Ռուսաստանի հրապարակ
Փաշինյանը հայտարարում է պետության ավարտի մասին. Բադալյան
Սա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզnր Իրանից. Փեզեշքիան
ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել ապրիլյան 4-օրյա պատերազմի զnhի հարազատներին. Լիպարիտ Դրմեյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության իրավաբանների թիմը վաղն արդեն դիմելու է Սահմանադրական դատարան
Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերի հետ հանրահավաք կհրավիրենք․ Սամվել Կարապետյան
Կկատարելագործվի ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու ընթացակարգըՊապոյանը վստահեցնում է՝ 411 տոննա ջերմատնային բանջարեղեն և ելակ և շուրջ 1.8 մլն հատ ծաղիկ են արտահանելՀաղթանակ` Ադրբեջանի հավաքականի նկատմամբ
Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը՝ ջախջախել
«Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների վերադարձի համար». Ազիզ ԱլեքբարլիԱսում են՝ իշխանությունները ձայներ են կեղծել, էդ ում ձայներնն ենք կեղծել, մի հոգի հացադուլ էր անում, էն էլ երեկ դադարեցրեց. ՓաշինյանԿարեն Սարգսյանը որոնվում է, որպես անհետ կորածՄինչև 100 հազար դրամ աջակցություն կտրամադրվի հաշմանդամություն ունեցող և 63-ից բարձր անձանց աշխատանքի ընդունող գործատուներին
Եթե Ուկրաինան այրվի, ձեր Մոսկվան նույնպես կայրվի. Զելենսկի
Կոչ՝ 3 տեղամասերի ընտրողներին․ պաշտպանել ընտրական իրավունքըԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
Մոսկվայի վրա իրականացվել է ամենամեծ հարձակումը պատերազմի սկսվելուց ի վեր. այրվում են խոշոր առևտրի կենտրոններ (տեսանյութ)
Վտանգվում է ամբողջ քաղաքական համակարգի լեգիտիմությունը. Արա ԱյվազյանԱԱԾ աշխատակցի տիրապետած ինֆորմացիան է, կուզի՝ կարտահոսի, կուզի՝ ոչ. Փաշինյանը՝ «Զվարթնոց»-ից Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի մասին
Վազող տողեր

Երևանի ավագանու որոշ անդամներ միլիոնատեր են․ ավագանու 65 անդամի ունեցվածքը. Factor.am

Factor.am-ը գրում է.

Երևանը հոկտեմբերի 10-ից ղեկավարում է նորընտիր ավագանին: Հոկտեմբերի 13-ին տեղի կունենա քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալությունը, որից հետո ավագանու նոր կազմը լիարժեք կղեկավարի Երևանը՝ հինգ տարի ժամկետով։

Factor.am-ն ուսումնասիրել է ավագանու անդամների ԿԸՀ ներկայացրած հայտարարագրերը, պարզել, թե նրանք ինչ ունեցվածքի տեր են:

Ստորև ներկայացնում ենք Երևանի ավագանու 65 անդամների ունեցվածքի մասին տեղեկությունները, որոնք ներառում են 2017 թվականի օգոստոս 1-ից մինչև 2018 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածը:

«Իմ քայլը» խմբակցություն

Հայկ Մարության. Երևանի քաղաքապետ: Ունի  վեց բնակարան, որից մեկը Երևանի Հյուսիսային պողոտայում`170,3 ՔՄ-ով, իսկ մնացածը Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքի տարբեր թաղամասերում՝ 55, 60, 59, 73 և 63 քմ մակերեսներով: Սրանցից զատ, Պրահայում Հայկ Մարությանն ունի նաև առանձնատուն՝ 178 քմ մակերեսով, երկու հողամաս, ինչպես նաև ավտոտնակ Երևանի Հյուսիսային պողոտայում՝ 27,1 քմ: Նա վարում է 2017 թվականի արտադրության «Պեժո Տարտնյոր ԹԻ ՓԻ» մակնիշի ավտոմեքենա, որի սեփականատերն է:

Հայկ Մարությանի եկամուտները գոյանում են Չեխիայում վարձով տրված հինգ բնակարանների և 1 առանձնատան  վարձավճարից, որոնցից  նա ստացել է 30 մլն ՀՀ դրամին համարժեք չեխական կրոն: Քաղաքապետի թեկնածուն «Դիջիգեյմ» ՍՊԸ-ից ստացել է 1,5 մլն հոնորար, «Նիկիտա մոբայլ» ՍՊԸ-ից՝ 3 մլն 400 հազար, «Գուդ կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունից՝ 9 մլն 600 հազար դրամ, «Պերսոնա գրատա» ՍՊԸ-ից էլ՝ 1,5 մլն դրամ: Հայկ Մարությանի դրամական միջոցները կազմում են 190 հազար ԱՄՆ դոլար, 10 հազար եվրո, 4 մլն 700 հազար ՀՀ դրամ և 500 հազար չեխական կրոն, որը համարժեք է 11 մլն ՀՀ դրամի:


Սրբուհի Ղազարյան. ՀՀ վարչապետի խորհրդական: Հայտարարագրել է բնակարան 70,1քմ մակերեսով և 1 մլն դրամ գումար, որը գոյացել է աշխատավարձից և վերցված վարկից: Հայտարարագիրը ներկայացնելու պահին բացի վերոնշյալը ունեցել է 200 հազար դրամ:

Սերգեյ Սարգսյան. ԵՊԲՀ դոցենտ: Ունի մեկ բնակարան՝ 89 քմ: Հայտարարագիրը ներկայացնելու օրը նա ունեցել է նաև 1 մլն դրամ, 50 հազար ԱՄՆ դոլար  և 5 հազար եվրո: Աշխատավարձից ստացված եկամուտը կազմում է 3 մլն 600 հազար դրամ:

Տրդատ Սարգսյան. Համալսարանականների համատիրության նախկին կառավարիչ: Նա հայտարարագրել է բնակարան Երևանում՝ 89 քմ և հողամաս Եղեգնաձորում: Վարում է «Կիա Օպտիմա» մակնիշի մեքենա: Ստացել է 1 մլն 600 հազար դրամ աշխատավարձ, բայցի այս ունի 5 մլն դրամ:  Ի դեպ, Տրդատ Սարգսյանը կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում նշանակվեց Վայոց ձորի մարզպետ և շուտով կհրաժարվի ավագանու անդամի իր մանդատից:

Մեսրոպ Պապիկյան. ՔՊԿ վերադարձի հիմնադրամի գրասենյակի մենեջեր: Ունի երկու բնակարան՝ Երևանում, 75 և 87 քմ մակերեսներով, որոնցից մեկի սեփականատերն է, իսկ մյուսի՝ համասեփականատերը: Վարում է «Նիսսան Մարչ» ավտոմեքենա: Որպես ֆինանսական եկամուտ նա նշել է ստացած աշխատավարձը՝ 4 մլն 250 հազար դրամ:

Լուսինե Բադալյան. Ռադիո «Վան»-ի հաղորդավարուհի: Նա համասեփականատեր է Երևանում գտնվող մեկ բնակարանի՝ 78 քմ և Այնթափում գտնվող 3600 քմ հողատարածքի: Եկամուտներն են՝ ռադիո «Վան»-ից ստացած 1 մլն 320 հազար դրամը և «1in.am»-ից ստացած 1 մլն 200 հազար դրամը:

Վահագն Հովակիմյան. ԱԺ «Ելք» խմբակցության փորձագետ: Նրա եկամուտներն են ԱԺ-ից ստացված 2 մլն 900 հազար դրամը և «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոն ՀԿ-ից ստացած 200 հազար դրամ հոնորարը: Նա «Հովակիմյաններ Ն.Մ.» ՍՊԸ-ի միանձնյա սեփականատերն է:

Սուրեն Էրամջյան. «Էսի Թեք» ՍՊԸ տնօրեն, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ավագ դասախոս: Համասեփականատեր է բնակարանի՝ 54 քմ և սեփականատեր է հողամասի 0,05 հա, այգետնակի՝ 72 քմ և երկու ավտոմեքենայի: Եկամուտներն են՝ աշխատավարձ «Նեիշնլ ինսթրումենթս էի էմ» ՍՊԸ-ից՝ 8 մլն 200 հազար դրամ, «Էսի Թեք» ՍՊԸ-ից՝ 250 հազար դրամ և համալսարանից՝ 210 հազար դրամ: Նա ունի 21 հազար ԱՄՆ դոլար և «Էսի Թեք» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի սեփականատերն է:

Իզաբելլա Աբգարյան. գործազուրկ: Համասեփականատեր է մեկ բնակարանի՝ 74 քմ և սեփականատեր մեկ ավտոմեքենայի: Եկամուտն է՝ փոխառության տոկոսագումարից ստացած մոտ 1000 ԱՄՆ դոլարը: Ֆինանսական կարողություններն են՝ 30 հազար ԱՄՆ դոլար, 5 հազար եվրո և 2 մլն 500 հազար ՀՀ դրամ:

Հրաչյա Սարգսյան. «Արդշին բանկ» ՍՊԸ-ի սպառողական և հիփոթեքային վարկավորման ռիսկի կառավարման բաժնի պետ: Եկամուտը 6 մլն դրամ աշխատավարձն է, համսեփականատեր է մեկ բնակարանի՝ 79 քմ: Դրամական միջոցներն են՝ 4 հազար 500 ԱՄՆ դոլար և 400 հազար դրամ:

Ալեքսանդր Ավետիսյան. գործազուրկ: Համասեփականատեր է մեկ բնակարանի (78 քմ)  և սեփականատեր մեկ ավտոմեքենայի: «ՌԷՄ գովազդային գործակալություն» ՍՊԸ-ի 19% և «Նախընտրական տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասերի սեփականատերն է: Դրամական միջոցները կազմում են 4 մլն դրամ:

Արթուր Մանուկյան. «Հովեր» պետական կամերային երգչախմբի երգիչ, դերասան. նա համասեփականատեր է մեկ բնակարանի (96 քմ) և սեփականատեր երկու ավտոմեքենայի: Աշխատավարձից ստացված եկամուտն է՝ 1 մլն 850 հազար դրամ:

Նարինե Խաչատուրյան (Թուխիկյան). Թումանյանի թանգարանի տնօրեն: Սեփականատեր է մեկ բնակարանի (98 քմ), մեկ առանձնատան (30 քմ)  և համասեփականատեր է մեկ այլ բնակարանի (511 քմ): Ունի «Toyota Yaris» մակնիշի ավտոմեքենա: Եկամուտներն են՝ է 2 մլն դրամ աշխատավարձը և գույքի օտարումից՝ 23 հազար 400 ԱՄն դոլարը:

Հայկ Ցիրունյան. «Մատերսսոն» ՍՊԸ տնօրեն: Նշյալ ընկերության 30 տոկոս բաժնեմասի սեփականատերն է, ունի երկու ավտոմեքենա: Եկամուտները ձևավորվել են աշխատավարձից, որը կազմում է 670 հազար ուկրանիական գրիվնա: 1 գրիվնան համարժեք է 17,34 դրամի:  670 հազար ուկրանիական գրիվնան համարժեք է 11 մլն 500 հազար դրամի:

Նիկոլայ Բաղդասարյան. «Արնի Լեգալ Էյդ» ՍՊԸ տնօրեն, ՀՀ վարչապետի խորհրդական: Նշյալ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերն է: ՍՊԸ-ից որպես աշխատավարձ ստացել է 7 մլն դրամ: Համասեփականատեր է Երևանում գտնվող երկու բնակարանի (60 և 90 քմ)  և սեփականատեր է մեկ մեքենայի:

Գայանե Մելքոմ Մելքոմյան. «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ի գլխավոր իրավախորհրդատու: Եկամուտը ձևավորվել է աշխատավարձից, որը կազմում է 7 մլն 300 հազար դրամ:

Արամ Մանուկյան. Կառավարությանն առընթեր «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի լրատվական ուսումնասիրության ծառայության աշխատակից: Համասեփականատեր է մեկ բնակարանի (82 քմ), եկամուտը ձևավորվել է աշխատավարձից, որն ստացել է «ՄԼԼ ինդասթրիստ» ՍՊԸ-ից և կազմում է 1 մլն 800 հազար դրամ:

Լևոն Զաքարյան. «Պետական գույքի գնահատման և գույքագրման գործակալություն» ՊՈԱԿ փոխտնօրեն: Համասեփականատեր է մեկ առանձնատան (124 քմ), եկամուտը ձևավորվել է աշխատավարձից, որն ստացել է «Էվրիդեյի» ՍՊԸ-ից՝ 1 մլն 300 հազար դրամ:

Հայկ Հովհաննիսյան. ՔՊԿ վերադարձի հիմնադրամի կազմակերպիչ: Սեփականատեր է մեկ ավտոմեքենայի: Երկու տարբեր անձերից ստացել է նվիրատվություններ՝ 910 եվրո և 2100 ԱՄՆ դոլար: «Գրեգ Սպորտ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի սեփականատերն է:

Գայանե Աբրահամյան. «Հանուն հավասար իրունքների» ՀԿ նախագահ: Եկամուտները ձևավորվել են աշխատավարձից, որը կամզում է 8 մլն 300 հազար դրամ:

Գևորգ Բաբայան. գործազուրկ: Սեփականատեր է երեք ավտոմեքենայի: Եկամուտները ձևավորվել են աշխատավարձից, որը կամզում է 2 մլն 160 հազար դրամ:

Ռուբեն Հայրապետյան. ՀՊՏՀ-ի կառավարման ամբիոնի պրոֆեսոր: Ունի երկու բնակարան (94 և 98 քմ) և մեկ ավտոմեքենա: Եկամուտները ձևավորվել են աշխատավարձից, որը կազմում է 8 մլն 700 հազար դրամ: Բացի այս, ունի նաև 1,5 մլն դրամ և 1500 եվրո:

Վահագն Գրիգորյան. «ԷյչեսԲիՍի» բանկի քարտային ծառայությունների բաժնի ղեկավար: Ունի մեկ ավտոմեքենա, 8 մլն դրամ եկամուտ, որը ձևավորվել է աշխատավարձից և 3 հազար 200 ԱՄՆ դոլար:

Լիլիթ Պիպոյան. ԵՊՀ ասիստենտ: Սեփականատեր է երկու բնակարանի (75 և 42քմ)  և մեկ արվեստանոցի (56 քմ): Ունի մեկ ավտոմեքենա: Աշխատավարձից եկամուտը կազմել է 810 հազար դրամ: Ունի նաև 5 հազար ԱՄՆ դոլար և 2 մլն դրամ:

Աշոտ Մնացականյան. գործազուրկ: Միակ ունեցվածքը 1 մլն 360 հազար դրամ աշխատավարձն է:

Արսեն Կարապետյան. «Դ-Արվեստանոց» ՍՊԸ-ի տնօրեն: Ունի մեկ բնակարան (110 քմ)  և մեկ ավտոմեքենա: Նշյալ ՍՊԸ-ից ստացել է աշխատավարձ 3 մլն 600 հազար դրամ, «Հայնախագիծ» ՓԲԸ-ից ստացել է 20 հազար դրամ շահաբաժին: Այս ՓԲԸ-ում ունի 20 բաժնետոմս:

Արման Իսկանդարյան. գործազուրկ: Չի հայտարարագրել որևէ բան:

Եվա Թովմասյան. Ա/Ձ: Հայտարարագրել է 5 մլն 600 հազար դրամ, որը ձևավորվել է մատուցած ծառայություններից:

Պավել Մազմանյան. «Մոր և մանական առողջության պահպանման ԳՀ կենտրոնի նորածնային ծառայության ղեկավար: Ունի մեկ բնակարան (70 քմ), ավտոմեքենա և 9 մլն 500 հազար դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Նարեկ Զեյնալյան. Էրեբունի ԲԿ բժիշկ: Ունի երկու բնակարան (57 և 102 քմ), Ձորաղբյուրում՝ մեկ ամառանոց (180 քմ), մեկ հողամաս (1000 քմ)  և ավտոմեքենա: ԲԿ-ից ստացել է 2 մլն դրամ աշխատավարձ և մոտ 4 հազար ԱՄՆ դոլար շահաբաժին «In Bank»-ից: 8 մլն դրամի և 37 հազար ԱՄն դոլարի պարտատոմսեր ունի «In Bank»-ում:

Արմեն Կոտոլյան. «Վոլնա» ՍՊԸ սեփականատեր, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար: Ունի մեկ բնակարան (100 քմ)  և մեկ ավտոմեքենա: Եկամուտները գոյացել է նշյալ ՍՊԸ-ից՝ 12 մլն դրամ:

Գայանե Եղիազարյան. ՔՊ Աջափնյակի գրասենյակի գործավար: Եկամուտները գոյացել են նվիրատվություններից, որը կազմում է 20 հազար ռուսական ռուբլի, նաև փոխառություն է վերցրել բանկից՝ 200 հազար դրամ:

Հակոբ Մելիքյան. «Վիտրոմեդ վերարտադրողական առողջության կենտրոն» ՍՊԸ տնօրեն: Նշյալ ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասերի սեփականտերն է, որտեղից ստացել է 15,5 մլն դրամի եկամուտ: Ունի երկու բնակարան՝ Երևանում (79 և 174 քմ), երկու առանձնատուն՝ Արարատի և Արագածոտնի մարզերում (66 և 38,4 քմ), երկու հողամաս՝ Կոտայքի և Արագածոտնի մարզերում (0,100269 և 0,1936հա), մեկ շինություն (455 քմ), մեկ ավտոմեքենա: Դրամական միջոցներն են՝ 7 հազար եվրո, 18 հազար 500 դոլար, 4 մլն դրամ:

Արման Հարությունյան. «Պրիոր Քոնսալտ» ՍՊԸ տնօրեն է, որտեղից ստացել է 270 հազար դրամ աշխատավարձ, ունի մեկ բնակարան (73 քմ)  և մեկ ավտոմեքենա:

Ռուբեն Սիմոնյան. «Նեշնլ Ինսթրումենթ» ՍՊԸ ծրագրերի ղեկավարն է, որտեղից ստացել է 15 մլն դրամ աշխատավարձ: Ունի երկու բնակարան (58 և 103 քմ)  և մեկ մեքենա:

Սոնա Ղազարյան. «Ուրբանլաբ» հիմնադրամի հանրային կապերի պատասխանատուն է, որտեղից ստացել է 2 մլն 250 հազար դրամ աշխատավարձ: Եկամուտ է ունեցել նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից՝ 1 մլն 350 հազար դրամ:

Սերգեյ Հարությունյան. «Տրդատ ստուդիայի» փոխտնօրենն է, որտեղից ստացել է 2 մլն 400 հազարի եկամուտ, ունի նաև 4 մլն դրամի շահաբաժին: Ունի մեկ բնակարան (75 քմ), 3 մլն 750 հազար դրամ, 14 հազար 750 ԱՄՆ դոլար:

Արթուր Իսպիրյան. «Հանրային» ռադիոյի արխիվի բաժնի փոխտնօրեն, Կամիտասի տուն-թանգարանի ազգային երաժշտական գրադարանի թվայնացման բաժնի տնօրեն: Աշխատավայրերից որպես եկամուտ համապատասխանաբար ստացել է 3 և 1,2 միլիոն դրամ: Ունի երկու ավտոմեքենա, երկու բնակարան՝ Երևանում (58քմ) և ԱՄՆ-ի Կալիֆոռնիա քաղաքում (300 քմ), երկու հողամաս՝ Կոտայքի մարզում (0.3 հա)  և ԱՄՆ-ի Կալիֆոռնիա քաղաքում (0,06 հա):

Կարեն Անտաշյան. «Բարև Այա» ՍՊԸ տնօրենն է, որտեղից ստացել է 4 մլն դրամի եկամուտ: Ունի մեկ բնակարան Երևանում (86 քմ):

Արուսյակ Ջուլհակյան. «Իրավունքի զարգացման և պաշտպանության» հիմնադրամի հիմնադիրն է, որտեղից ստացել է 200 հազար դրամի եկամուտ: 2 մլն դրամ էլ ստացել է «Իրավունքի Եվրոպա միավորումից»: Ունի նաև 3,5 մլն դրամ և 8 հազար դոլարի պարտատոմս «Ինեկո բանկում»:

Վիկտոր Մնացականյան. «Որդան կարմիր» հայկական գորգի թանգարանի տնօրեն: Ունի առանձնատուն (150 քմ)  և հողամաս (0,08 հա)  (Դիլիջանում), ինչպես նաև երկու հողակտոր (0,0376 և 0,0538 հա): Վարում է Volvo XC 90 մակնիշի 2018 թվականի արտադրության ավտոմեքենա: Ի դեպ, այս մեքենայի արժեքն ընկերության կայքում տատանվում է 50-ից 100 հազար ԱՄՆ դոլարի միջակայքում: Եկամուտներն են՝ աշխատավարձից գոյացած մոտ 1 մլն դրամ և «Կոնցեռն Վիկտորիա» ՍՊԸ-ի 9 մլն դրամ շահաբաժինը: Ունի նաև 950 հազար ԱՄՆ դոլար և 112 մլն ՀՀ դրամ: Նա նաև  «Արիա ինովացիոն տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի սեփականատերն է:

Հայկ Սարգսյան. ՀՊՏՀ դասախոս: Համասեփականատեր է երկու բնակարանի (78 և 96 քմ)  և մեկ ավտոմեքենայի: Եկամուտները գոյացել են աշխատավարձից՝ 8 մլն դրամ կենտրոնական բանկից և կես մլն դրամ ԵՊՏՀ-ից: Ունի նաև 14 մլն դրամի ավանդ:

Գայանե Վարդանյան. «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ի գործադիր տնօրենն է, որտեղից ստացել է 11 մլն 400 հազար դրամի եկամուտ: Ունի նաև հողամաս՝ Արենիում (6 հա):

Դավիթ Խաչատրյան. «Սոֆթ կոնստրակտ» ՍՊԸ-ի կորպորատիվ զարգացման տնօրեն: Ունի երկու բնակարան (114 և 99 քմ), որից մեկի սեփականտերն է, ունի նաև մեքենա: Եկամուտները գոյացել են աշխատավարձից՝ 4 մլն 300 հազար դրամ «Արդշինբանկ» ՓԲԸ-ից և 9 մլն դրամ «Սոֆթ կոնստրակտ» ՍՊԸ-ից: Ունի մոտ 11 մլն դրամի ավանդ: Հանդիսանում է «Բիոգեն» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասի սեփականատերը:

Սուրեն Գալստյան. «Փրայսուոթերհաուս Կուպերս Արմենիա» ՍՊԸ-ի ավագ խորհրդատուն է, որտեղից ստացել է 6 մլն դրամի եկամուտ: Ունի մեկ բնակարան (70 քմ):

Էդուարդ Ավետիսյան. ծրագրավորող: Մեկ բնակարանի (72քմ)  համասեփականատեր է, ունի մեկ մոտոցիկլետ: Եկամուտները գոյացել են աշխատավարձից: Երկու տարբեր ընկերություններից ստացել է մոտ 4 հազար ԱՄՆ դոլար և 0,31 բիթքոյին: Ունի նաև 145 հազար դրամ, 70 դոլար և 0,73 բիթքոյին, որը համարժեք է մոտ 4 հազար ԱՄՆ դոլարի:

Օվսաննա Հովսեփյան. «Դինգո թիմ» ՀԿ նախագահ: Հայտարարագրել է մեկ մեքենա:

Ավետիս Գասպարյան. «Նորադենտ» ատամնաբուժարանի ատամնաբույժ, որտեղից ստացել է 660 հազար դրամի եկամուտ: Ունի նաև երկու ավտոմեքենա:

Էդգար Բարսեղյան. «Հանրային» ռադիոյի հաղորդավար, որտեղից ստացել է 1 մլն 440 հազար դրամի եկամուտ: Ունի նաև մեկ մոտոցիկլետ:

Արթուր Դավթյան. իրավաբան, Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ: Ունի երկու բնակարան (76 և 114քմ), մեկ մեքենա և 10 տոկոս բաժնետոմս «Արարատի աբրիկոն« ՍՊԸ-ում: Եկամուտները գոյացել են աշխատավարձից՝ 1 մլն 700 հազար դրամ:

Սաթենիկ Մկրտչյան. ԳԱԱ-ի գիտաշխատող: Մեկ բնակարանի համասեփականատեր է (72 քմ): Եկամուտները գոյացել են ԳԱԱ-ի և ԵՊՀ-ի աշխատավարձերից՝ 5 մլն դրամ:

Սերգեյ Ապրեսյան. «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի լոգիստիկայի բաժնի ղեկավար: Եկամուտները գոյանում են աշխատավարձից՝ 5 մլն 500 հազար դրամ, ունի մեկ մեքենա և համասեփականատեր է մեկ բնակարանի (100 քմ):

Սիփան Ասատրյան. «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ-ի տեղեկատվության մատչելիության մասնագետ: Դրամական միջոցները կազմում են 5 մլն դրամ: Եկամուտներն են՝ 840 հազար աշխատավարձ և 350 հազար թոշակ՝ պետբյուջեից:

Հասմիկ Խաչունց. ՔՊ-ի վերադարձի հիմնադրամի մեդիամոնիթորինգի մասնգետ: «Բիսմարկ մարքեթինգ» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասերի սեփականատեր: Եկամուտներն են՝ 200 հազար դրամ աշխատավարձ և 127 հազար դրամ՝ ծառայության վճար:

Էռնեստ Ավանեսով. «Շահամիր Շահամիրյան» կ/հ ուսուցիչ, Հյուսիսային համալսարանի դասախոս: Ունի մեքենա,  երկու բնակարան (36,5 և 48,1քմ), որից մեկը համատեղության կարգով: Եկամուտը կազմում են 2 մլն 900 հազար դրամ, որը գոյանում է աշխատավարձից:

Լևոն Հովհաննիսյան. «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի գլխավոր մասնագետ: Ունի մեկ բնակարան (65 քմ)  և 4 հազար 700 ԱՄՆ դոլար: Եկամուտները գոյանում են աշխատավարձից՝ 4 մլն 800 հազար դրամ:

 

Արմեն Ղալեչյան. հայտարարագրում նշված չէ աշխատավայրն ու ունեցվածքի մասին այլ տեղեկություններ:

 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն

 

Արման Աբովյան. ՀՀ դեսպանի խորհրդատու Ուկրաինայում: Ունի բնակարան (62 քմ), մեքենա և 500 հազար դրամ:

Միքայել Մանրիկյան. ԵՊԲՀ պրոֆեսոր: Ունի բնակարան (70 քմ), երկու ավտոմեքենա և 1 մլն 800 հազար դրամ:

Արմեն Ներսիսյան. «Համերաշխություն» ՀԿ նախագահ: Ունի մեկ առանձնատուն (514 քմ), մեկ ավտոմեքենա, իսկ եկամուտը գոյանում է կենսաթոշակից՝ 250 հազար դրամ:

Մարկոս Հարությունյան. «Թամ Սամ» ՍՊԸ աշխատակից, որտեղից ստանում է մոտ մեկ մլն դրամ: Ունի մեկ ավտոմեքենա:

Հռիփսիմե Առաքելյան. Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն: Ունի բնակարան (58քմ), ավտոմեքենա, իսկ եկամուտը գոյանում է աշխատավարձից՝ 1 մլն 200 հազար դրամ:

«Լույս» խմբակցություն

Դավիթ Խաժակյան. «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակից: Ունի 5 հազար ԱՄՆ դոլար: Աշխատավարձից գոյացել են հետևյալ եկամուտները՝ 1 մլն 200 հազար ԱԺ-ից, 4 մլն 100 հազար «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ից և 300 հազար կրթաթոշակ Ագրարային համալսարանից:

Անի Խաչատրյան. Ունի 2 մլն դրամ, 1800 ԱՄՆ դոլար, 26 հազար ռուբլի և 600 հազար դրամի փոխհատուցում ստացել է Երևանի քաղաքապետարանից:

Անի Սամսոնյան. ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի օգնական: Եկամուտները գոյացել են ԱԺ-ից ստացած աշխատավարձից՝ 1 մլն 680 հազար դրամ, ինչպես նաև քաղաքապետարանից ստացել է 660 հազար դրամ փոխհատուցում:

Հ.Գ. Երևանի ավագանու այս կազմի ունեցվածքը, բնականաբար, չենք կարող համեմատել նախկին անդամների կարողությունների հետ: Հենց միայն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարողությունները գերազանցում է այս ավագանու 65 անդամների ունեցվածքը: