Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունը
Քաղաքականություն

Երբ ոտաբոբիկին չի փրկում գուլպան, անգամ՝ եռագույն

Վաղը դերասան Հայկ Մարությանի համար պատմական օր է լինելու՝ նա ստանձնելու է Երևանի քաղաքապետությունը՝ հանդիսավոր երդում տալով ծառայել Երևանին և երևանցուն: Նշում ենք՝ պատմական օր է լինելու Մարությանի, բայց ոչ երևանցիների համար, քանի որ քաղաքապետության բարիքները քաղելու է ոչ թե երևանցին, այլ նույն Մարությանը, ով կախարդական փայտիկով ասես կամ չգիտես ոնց՝ դարձավ քաղաքապետ:

Բայց արի ու տես, որ Մարության դերասանից քաղաքապետ կերտել այդպես էլ չի ստացվում:

Նախ, նրա փոխարեն մի ամբողջ քարոզարշավ անցկացրեց վարչապետ Փաշինյանը. նրա փոխարեն քարոզարշավի ընթացքում խոսեց, պաթետիկ ելույթներ ունեցավ՝ փողոցում պահելով հավաքված բազմությանը:

Բայց չէ՞ որ, Հա՛յկ, սիրուն չի, հո Փաշինյանը քո փոխարեն հարցազրույցներ է՞լ չի տալու, ի վերջո՝ կարելի է չէ՞ մի փոքր հմտանալ, ջանք թափել ոչ թե էկրանին ծամածռություններ անելու, այլ սերտելու քաղաքագիտության և դիվանագիտության դասականներին՝ թույլ չտալու համար խայտառակ սխալներ, որոնցից այդպես էլ չես կարողանում ազատվել:

Մարությանի քաղաքական ոտաբոբիկությունն ապացուցելու համար բերենք նրա կողմից բարձրաձայնված մի ցցուն գաղափար. Երևանի ավագանու անդրանիկ նիստի ավարտից հետո, Մարությանը, խոսելով երևանյան խնդիրներից՝ բնակֆոնդի խնդրի մասին, նշել է, որ սովետական ժամանակաշրջանում կառուցված շենքերը պետք է քանդել, տեղը նորերը կառուցել.

«Այս առումով ոչ թե ծրագրեր ունենք, այլ անելիքներ ունենք, որովհետև, այո՛, ճիշտ եք ասում, այն շենքերը, որոնք կառուցվել են Սովետական միության ժամանակ, կոնկրետ տարիներ ունեն, որը պետք է ծառայեն, այնուհետև պետք է փոխվեն, այսինքն՝ քանդվեն, իրենց տեղը պետք է կառուցվեն նորերը»,- նշել է Մարությանը, որին լսելուց հետո չես կարողանում չարձագանքել՝ «Տո, ա՛յ տղա, դու քեզ լսո՞ւմ ես»: 

Նման ԲԱՑԱՌԻԿ գաղափար դաշտ նետելուց առաջ գոնե մտովի պատկերացրե՞լ ես, թե դա ինչպես ես կատարելու, դու դեռ մի քար չես դրել քարի վրա, արդեն եկել, խոսում ես ուրիշի կառուցածը քանդելու մասի՞ն:

Թե՞ Հյուսիսային պողոտայում ծվարելուց հետո սովետական ժամանակաշրջանի ցանկացած բան քեզ համար հնոտի է թվում:

Քանդելու մասին խոսիր գոնե մեկ բան կառուցելուց հետո, իսկ մինչ այդ՝ երևանցիներս հստակ արձանագրում ենք մեկ բան՝ քաղաքական ոտաբոբիկին չի փրկի և ոչ մի գուլպա, անգամ այն եռագույնները, որոնք այսօր նվեր ստացան ՀՀ վարչապետն ու Կանադայի վարչապետը:

Արիանա Հովսեփյան

NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն