Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունը
Քաղաքականություն

Սանասարյանի մոտեցումն իր պաշտոնին ադեկվատ չէ. նա հիշողության հետ խնդիրնե՞ր ունի

Հոկտեմբերի 11-ին Շիրակի մարզի Մարալիկ համայնքում տեղի ունեցած միջադեպից հետո, իրավիճակին ծանոթանալու համար, երեկ՝ հոկտեմբերի 12-ին, դեպքի վայր է մեկնել ո՛չ ավել, ո՛չ պակաս ինքը՝ «նորին մեծությունը»՝ վարչապետի վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

Կարելի է, իհարկե, մտածել, որ Սանասարյանն այդկերպ «քայլ է արել» դեպի ժողովուրդը՝ ցանկանալով անմիջական շփման մեջ մտնել նրանց հետ: Սակայն սա միայն պոպուլիստական տեսանկյունից: Նրա մեկնումը փորձված քաղաքական մանիպուլացիա է, որով ժողովրդին պարզապես ուզում է ցույց տալ, թե պաշտոնյան կարող է նաև այդչափ հասարակ, անմիջական ու ժողովրդական լինել...

Իսկ իրականում...

Իրականում սա քաղաքական գործընթաց է, որին Վերահսկողության ծառայության պետն ի պաշտոնե պարզապես իրավունք չուներ միջամտելու և, առավել ևս, քաղաքական հայտարարություններ անելու: Սանասարյանի պարտականությունը բյուջեի միջոցներն ու ծախսերը վերահսկելն է, դրանց արդյունավետությունը ստուգելը, ոչ թե որևէ համայնքում քաղաքական հողի վրա տեղի ունեցած վիճաբանությունները վերահսկելն ու «դուխ» տալը:

Իսկ եթե, այնուամենայնիվ, նա մեկնել է իրավիճակը «վերահսկելու» համար, քանի որ գործով պատասխանատուները հնարավոր է այս օրերին «խիստ զբաղված են եղել» Ֆրանկոֆոնիայի միջազգային 17-րդ գագաթաժողովի միջոցառումների շրջանակում (ինչը բացառվում է), ապա պարզապես կարող էր հանձնարարել իր ենթականերին տեղեկանալ իրավիճակի մասին և զեկուցել իրեն, կամ կարող էր պարզապես կապ հաստատել իրավապահ մարմինների հետ, ովքեր հաստատ կպատմեին կատարվածի մասին...

Բայց ո՛չ... Սանասարյանն անձա՛մբ է մեկնել...

Ենթադրենք՝ իսկապես մեկնել է իրավիճակը հարթելու, ինչպես շատերն են ասում ու գնահատում նրա քայլը. այդ դեպքում՝ ինչո՞ւ էր նա, նախապես, մինչև մեկնումը, առանց իրավիճակին ծանոթանալու լայվ մտնում՝ մոտավորապես կոչ անելով, թե՝ տղե՛րք, նորմալ է ամեն ինչ, էս ա՝ գալիս եմ, դուխներդ տեղը... իսկ ավելի կոնկրետ նա հայտարարել է, թե.

«...ադեկվատ, թե անադեկվատ, խնդրում եմ՝ ագրեսիա չցուցաբերել, ինչքան էլ որ անադեկվատ իրենց ցուցաբերեն... անգամ «անադեկվատները» կարող են խոսել նոր Հայաստանում...  խնդրում եմ հանդուրժող լինել... էսքանը: Սիրում եմ բոլորիդ»...

Այսինքն՝ մինչև մեկնումն արդեն նա տվել է իր գնահատականը՝ հայտարարելով, թե «ԱդեկվաԴ» հաղորդման տղաները՝ Արթուր Դանիելյանն ու Նարեկ Մալյանը, իրենց անադեկվատ են պահել, բայց խնդրում է հանդուժող լինել: Սա այն դեպքում, երբ իրականում «ԱդեկվաԴ»-ի տղաները հանգիստ կատարած են եղել իրենց նկարահանումներն ու արդեն պատրաստվելիս են եղել հեռանալ: Այն դեպքում, երբ «ԱդեկվաԴ»-ի օպերատորին հարվածել են Մարալիկի տղաները: Այն դեպքում, երբ ավագանու անդամ հանդիսացող՝ ոմն մարալիկցի հարձակվեց «ԱդեկվաԴ»-ի տղաների վրա և նույնիսկ անվայելուչ խոսքեր ասաց...

Իհարկե, Մարալիկ կատարած իր այցելությունն արդարացնելու նպատակով, ավելի ուշ հայտարարվեց, թե Սանասարյանն իբր մեկնել է այնտեղ՝ իր պաշտոնի շրջանակում ստուգումներ անցկացնելու, սակայն այդ դեպքում էլ ի՞նչու էր նա մեկնելուց առաջ քաղաքական հայտարարություններ անում... 

Մի խոսքով՝ Սանասարյանի մոտեցումն իրավիճակին ադեկվատ չէր... նա այդ մոտեցմամբ իրականում ո՛չ թե հարթեց իրավիճակը, այլ ավելի հրահրեց և նախադեպ ստեղծեց՝ նմանատիպ նոր պառակտող և ագրեսիվ իրավիճակների: 

Սա մի կողմից. մյուս կողմից էլ՝ հետաքրքիր է, թե ի՞նչ էր ակնարկում Դավիթ Սանասարյանը, երբ հայտարարում էր, թե «անգամ «անադեկվատները» կարող են խոսել նոր Հայաստանում»...

Եթե նա նկատի ուներ, որ «հին» Հայաստանում այլակարծություն չկար, իսկ «նոր» Հայաստանում կա, ապա երևի թե Սանասարյանի հիշողության հետ ինչ-որ բան է տեղի ունեցել: Նախ, չենք խոսում այն մասին, թե այսօր այլակարծությունն ինչպես է քարկոծվում, այլ պարզապես հիշենք Սանասարյանի «հին» դրվագներ...

Երևի նա մոռացել է, թե ինչեր էր խոսում «հին Հայաստանում», ինչպես էր նա փողոցներ փակում «հին Հայաստանում»... այլ կերպ ասած՝ նա ոչ միայն խոսում, այլև այնպես էր «քայլում ու վազում»՝ այս ու այն կողմ ընկած, որ հասավ արտերկիր, սովորեց, վայելեց, հետ եկավ ու հիմա էլ հասավ Վերահսկողական ծառայության պետի պաշտոնին...

Ինչևէ, նրան ասենք՝ կեցցե, բայց հայտարարություններ անելուց առաջ , գոնե նա պետք է մի քիչ զգույշ ու ադեկվատ լինի՝ հիշելով իր «մարտական ուղին»: Իսկ եթե Սանասարյանը ցանկանում է մոռանալ իր անցած ճանապարհը, գոնե պետք է հիշի, որ պատմությունը դաժան է՝ այն կրկնվում է, եթե իրեն մոռանում են. «Ոսկե ձկնիկի» հեքիաթը վկա: 

NEWSPRESS.am