Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունը
Քաղաքականություն

Խորհրդարանի ներկան և ապագան՝ ըստ Նարե Գրիգորյանի

Կառավարության աշխատակազմի նախկին աշխատակից Նարե Գրիգորյանը, ով Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանի հետ կոնֆլիկտի պատճառով զրկվել էր աշխատանքից, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ ամբոխը փրփուրը բերանին հարձակվում է պառլամենտի պատգամավորների վրա և ստիպում քաղաքական որոշումներ կայացնել՝ կարող ենք միանշանակ պնդել, որ երկրում դադարել են գործել Սահմանադրությունն ու օրենքները: Lրագրողներին ասվում է՝ չէ, ինչ ճնշում, մենք ոչ մեկին չենք ճնշել, պատգամավորներին ճնշել են իրենց իսկ ընտանիքի անդամները: Այդ խոսքերի մեջ թվացյալ ժողովրդավարություն և իրական սպառնալիք կա: Մարդու ընտանիքը մասերի բաժանելը և միմյանց դեմ հանելը այսօր համարվում է ժողովրդավարություն և կամ հպարտության առիթ է հանդիսանում: Իրականում ընտանիքի անդամների միջոցով մարդուն ճնշելը ավելի մեծ ստորություն է, քան այդ նույն մարդուն, ասենք, ԿԳԲ-ի պադվալներում տանջելը՝ մինչև ցանկալի արդյունքի հասնելը:

Ասել եմ և կրկնում եմ՝ հանրության տարբեր շերտերի միջև ատելության բորոբոքումը ոչմի լավ բանի չի հանգեցնելու, և կործանարար է լինելու առաջին հերթին այն բորբոքողների համար:

Երկրում կա շատ մեծ ատելություն և շատ մեծ անհանդուրժողականություն:
Որևէ հարցի վերաբերյալ բողոքելն ընդունվում է սվիններով:
Որդեկորույս մայրը բողոքում է իր որդու սպանության գործով՝ նրան անվանում են լիրբ:
Ես բողոքեցի աշխատանքից ազատվելու համար՝ ինձ ավելի վատ բառերով անպատվեցին:

Բայց չշեղվենք թեմայից: Խորհրդարանը բռնի լուծարելուց հետո չափազանց տխուր վիճակ է մեզ սպասվում: Ուղեղը լվացված ամբոխը առանց երկար-բարակ մտածելու գնալու է ընտրելու է մեկ կուսակցության, ում դասել է փրկիչների և կուռքերի շարքը:
Դրանից հետո, 70-80 տոկոս ձայն ստանալու արդյունքում, պառլամենտ են մտնելու երիտասարդ, կիսով չափ սափրված /կամ կիսով չափ չսափրված/, պետական աշխատանքից հեռու, նեղ տաբատներով, դուխը լկտիության հետ շփոթած մարդիկ: Եվ խորհրդարանի աշխատանքները վերածվելու են շիլա-փլավի, ինչպես որ վերածվել է կառավարության աշխատանքը: Ներքին կազմակերպչական գործերը առկախվելու են օդում, որ թուղթը ով և ինչպես պիտի ստորագրի՝ չեն իմանալու: Իրար վրա են բարդելու, ժամերն անցնելու են՝ գործը մնալու է, իրենց աշխատողներից պահանջելու են արտաժամյա աշխատանք, սրանք էլ եթե հրաժարվեն՝ կոնֆլիկտներ են սկսվելու: Իսկ եթե որևէ մեկը բողոքի ստեղծված վիճակի համար՝ ավտոմատ հռչակվելու է ազգի թշնամի:
Տխուր օրեր են սպասվում հայոց աշխարհին: Գալու է մի պահ, որ այդ նույն միտինգավորները ընկնելու են սարեսար ու քարեքար և Աշոտյանին ու Շարմազանովին փնտրեն՝ վերադառնալու խնդրանքով: Անգամ ներողություն են խնդրելու:

Ես նրանց տեղը լինեմ՝ չեմ ների»: