Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնին
Վազող տողեր

Պատվեր. Մեղադրանք է առաջադրվել` Դոնի Ռոստովում հայ գործարարի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում Արմայիս Ջոմարդյանի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը։ Բազմակողմանի քննության արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ սպանության փորձը եղել է պատվիրված՝ Դոնի Ռոստովի մեկ այլ բնակչի կողմից, որի իրականացումն ստանձնել է Երևանի մի բնակիչ, ազգությամբ հայ՝ ծնված 1975 թ.։

Գործարար Արմայիս Ջոմարդյանի նկատմամբ սպանության փորձը տեղի է ունեցել 2013 թվականի փետրվարին։ Նախնական քննության տվյալներով՝ Դոնի Ռոստով քաղաքի մեկ այլ բնակիչ` ազգությամբ հայ, գործարարի հետ ունենալով անբարյացակամ հարաբերություններ, նպատակադրվել է սպանել նրան, որի իրականացման համար համաձայնություն է ձեռք բերել Երևանում բնակվող՝ 1975թ. ծնված տղամարդու հետ։

Վերջինս 2013 թվականի հունվարին մեկնել է Դոնի Ռոստով, որտեղ պատվիրատուի կողմից մշակվել է գործարարի սպանության ծրագիրը, և յուրաքանչյուր մասնակցի վերապահվել կոնկրետ դերակատարում: Մշակված ծրագրի համաձայն՝ Արմայիս Ջոմարդյանի սպանության կատարմանը մասնակցություն է ունեցել 3 անձ՝ պատվիրատուն, անմիջական կատարողը և օժանդակողը, ով պետք է հետևեր Ա.Ջոմարդյանի տեղաշարժին և նրա գտնվելու վայրի մասին տեղեկացներ պատվիրատուին և կատարողին։ Վերջինս Դոնի Ռոստովում ապահովվել էր բնակարանով, բջջային հեռախոսներով։ Բացի այդ, հանցագործության կատարման համար որպես փոխադրամիջոց օգտագործելու և դեպքի վայրից անարգել հեռանալու նպատակով հանցավոր խմբի կողմից ձեռք է բերվել նաև «ՎԱԶ-2109» մակնիշի, Р 553 ВК 161 հաշվառման համարանիշի, մոխրագույն ավտոմեքենա, որը մինչ հանցագործության կատարումը թաքցվել էր Ռոստովի մարզի Մյասնիկովսկի շրջանի Չալտիր գյուղում՝ կազմակերպված խմբի երրորդ անդամի՝ օժանդակողի կողմից:

Քրեական գործով ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2013 թվականի փետրվարի 25-ին, օժանդակողը, նկատելով, որ Արմայիս Ջոմարդյանն իրեն պատկանող «Լեքսուս 470» մակնիշի, Е 005 ЕО 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենան կայանել է Դոնի Ռոստով քաղաքի Բուդյոննովսկի պողոտայի 101 շենքի մոտ և միայնակ քայլել դեպի «Խնայբանկ», ժամը 18:40-ի սահմաններում զանգահարել և այդ մասին հայտնել է պատվիրատուին, ով կատարողի հետ անմիջապես ուղևորվել է նշված վայրը։ Վերջինս զինված է եղել Մակարով տեսակի ատրճանակով, իսկ պատվիրատուն՝ 9 մմ տրամաչափի «ՊՄ» փամփուշտներով կրակոցներ արձակելու համար հարմարեցված հրազենով:

1975թ. ծնված տղամարդը դարանակալած սպասել է գործարարին և սպանելու դիտավորությամբ «Մակարով» տեսակի ատրճանակից 7 կրակոց արձակել «Լեքսուս 470» մակնիշի ավտոմեքենային մոտեցող Արմայիս Ջոմարդյանի ուղղությամբ, ով, ինքնապաշտպանության նպատակով «WASP R» տրավմատիկ ատրճանակից, պատասխան կրակոցներ է արձակել։ Տղամարդը դիմել է փախուստի՝ հանցագործությունն ավարտին չհասցնելով իր կամքից անկախ հանգամանքներում:

Քննության տվյալներով՝ կատարվող իրադարձություններին հետևել է մոտակայքում գտնվող պատվիրատուն, ով տեսնելով, որ վիրավորված Արմայիս Ջոմարդյանը ճամփեզրին փորձում է կանգնեցնել պատահական ավտոմեքենաներ, ավտոմեքենայով մոտեցել է և իր մոտ գտնվող հրազենից 3 կրակոց արձակել նրա ուղղությամբ, ապա՝ ավտոմեքենայով դիմել փախուստի:

Արձակված կրակոցների հետևանքով գործարարն ստացել է կյանքի համար վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս, որն արտահայտվել է որովայնի հրազենային երկու թափանցող վնասվածքներով՝ ստամոքսի, բարակ և հաստ աղիքների վնասումով, ինչպես նաև ենթաստամոքսային գեղձի տրավմատիկ կոնտուզիայով: Դրանից բացի, Արմայիս Ջոմարդյանին հասցվել են նաև աջ դաստակի թափանցող և ձախ նախաբազկի ստորին երրորդի շոշափող հրազենային վնասվածքներ, որոնք Արմայիս Ջոմարդյանի առողջությանը պատճառել են թեթև վնաս: Վերջինիս կյանքը հաջողվել է փրկել՝ ժամանակին ցուցաբերված բուժօգնության արդյունքում։

Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող՝ 1975 թ. ծնված տղամարդը հայտնաբերվել է Երևանում։ «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ.-ի կոնվենցիայի համաձայն՝ քրեական գործը նրա մասով ուղարկվել է Հայաստան, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Պատվիրատուի և օժանդակողի մասով նախաքննությունն իրականացվել է Ռուսաստանի Դաշնության նախաքննական մարմինների կողմից։