Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթն Ազնավուրին նվիրված ծաղրանկար է հրապարակել. Սեդա Ազնավուրը բարկացած է (ֆոտո)
ՀՀ ազգային հերոս, ֆրանսահայ աշխարհահռճակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահից հետո, Ֆրանսիայում հայտնի Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթը հրապարակել է մահացող Ազնավուրի ծաղրանկարը:
Այդ նկարն առաջացրել է Ազնավուր ընտանիքի զայրույթը: Սեդա Ազնավուրը՝ նրա դուստրը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է այդ ծաղրանկարն և որին կից գրել է.
«Ազնավուր ընտանիքը բարձր է գտնվում ձեր զզվելի Charlie Hebdo-ից: Հույս ունենք՝ այսպիսի մի նկար տեսնել ձեր ընտանիքից մեկի մահվան կապակցությամբ, հաճելի կլինի տեսնել ձեր բերանները...»:
Ծաղրանկարում երևում է, թե ինչպես է հիվանդանոցում պառկած Ազնավուրը կտրում է իրեն թթվածնով սնուցող խողովակը: