Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնին
Վազող տողեր

«Արցախն ու ՀՀ-ն պետք է կտրուկ դեմ լինեն` հողեր` կարգավիճակի դիմաց բանաձևին, քանի որ դրանք տանելու են Արցախի հայաթափման»

Քաղաքական վերլուծաբան Արտյոմ Բալասանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը EVN Report-ի հետ զրույցում բացառել է Արցախյան հակամարտության հարցի կարգավորումն առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»:

Հարցազրույցի ընթացքում դեսպանը հայտնել է, թե հայ ժողովուրդն, ի վերջո, պետք է որոշի` ո՞ր լուծմանն է ինքը պատրաստ:

«Ես զարմացած էի, երբ առաջին անգամ այստեղ եմ եկել եւ պարզել, որ ինձ հանդիպած հայերի մեծամասնությունը կտրականապես դեմ է եղել օկուպացված տարածքների վերադարձին` որպես բանակցային գործընթացի մի մաս: Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթե քննարկում չկա ընդունելի լուծման կամ հնարավոր փոխզիջումների մասին: Իմ կառավարության երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել էին հետագայում` «Հող՝ խաղաղության դիմաց» բանաձևում օգտագործվելու համար: Իսկապես շատ զարմացած էի հայտնաբերել, որ այդ տարբերակն այլևս որևէ աջակցություն չունի»,- ասել է Ռիչարդ Միլսը:

Նա նշել է, որ հասկանում է, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմն էլ ավելի է սրել հայերի ընկալումները: «Սակայն դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ»,- ասել է ԱՄՆ դեսպանը:

Միլսը փաստորեն կոչ է անում վերադարձնել Արցախի անբաժան մասը հանդիսացող տարածքները կամ դրանց մի մասը` դրանով թուլանալու է Արցախի անվտանգությունն ու տեղի հայության ֆիզիկական գոյությունը դրվելու է հարցականի տակ: Ադրբեջանին տարածքներ վերադարձնելը նրանց կդնի ավելի հարմար պայմանների մեջ` այդ տարածքների հաշվին ունենալ հարձակվելու համար ստարտային ավելի բարենպաստ պայմաններ: Արցախն ու ՀՀ-ն պետք է կտրուկ դեմ լինեն` հողեր` կարգավիճակի դիմաց բանաձևին, քանի որ դրանք տանելու են Արցախի հայաթափման:

Միլսը հավանաբար հղում է անում այսպես կոչված մադրիդյան սկզբունքներին, որոնք, սակայն, հայանպաստ չեն:

Մադրիդյան սկզբունքները պետք է անընդունելի լինեն, անգամ չդիտարկվեն, որպես ղարաբաղյան հակամարտության «ճանապարհային քարտեզ»՝ ապրիլյան քառօրյան, հարյուր հերոսական զոհերն ապացուցեցին՝ հայկական կողմը չունի զիջելու համար նախատեսված հողեր։

Յոթ շրջանները կամ «անվտանգության գոտին», ինչն իրականում ԼՂՀ անխախտ մասերն են, հայկական հողեր, ունեն ռազմավարական նշանակություն` դա հայկական կենսական տարածք է։

Առաջինը՝ սկսենք Աղդամից (Ակնա), որը գտնվում է Ստեփանակերտից մոտ 30 կմ հեռավարության վրա: Ապրիլյան քառօրյա մարտերի ընթացքում հենց Աղդամ-Ստեփանակերտ տանկային հարվածի միջոցով (марш бросок) ադրբեջանցիները ցանկանում էին կիսել Ղարաբաղը երկու մասի՝ կտրելով հյուսիսային ու հարավային շրջաններն ու արագ հասնել տանկերով Ստեփանակերտին:

Այդ պլանը ձախողվեց՝ հայկական հրետանու պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ: Այսինքն՝ մարտական գործողությունների ընթացքում Աղդամը պաշտպանվել է, իսկ խաղաղ բանակցությունների ժամանակ պետք է հետ վերադարձվի` տրամաբանությունը ո՞րն է: Եթե Աղդամ են վերադառնում ադրբեջանցիները, ապա, ինչպես և առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ, այն վերածվելու է ուժեղ ամրացված, հագեցված կրակակետի՝ ուղիղ հրետանային կրակի տակ պահելով ԼՂՀ սիրտը՝ Ստեփանակերտը:

Աղդամում տանկային զորքերի կուտակման դեպքում Ասկերանի ամբողջ շրջանն ու մայրաքաղաք Ստեփանակերտը դառնում են հեշտ թիրախ՝ այնտեղ աշխարհագրությունը հարթավայրային է և թույլ է տալիս լայնորեն կիրառել զրահատեխնիկա, այդ թվում՝ տանկեր, բացի այդ, Աղդամը խորհրդային ժամանակներում Ադրբեջանի մեծությամբ, հզորությամբ երկրորդ քաղաքն է և դրա վերադարձը Բաքուն նաև PR, քարոզչության տեսանկյունից լայնորեն կօգտագործի, որպես հոգեբանական գործոն, որպես մեծ ձեռքբերում։

Մերձարաքսյան շրջանները կարևոր են ռազմական տեսանկյունից՝ Հադրութի, Շուշիի, Ասկերանի թիկունքն են, և այնտեղ ադրբեջանցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղը կվերածի բոլոր կողմերից կրակակետերով շրջապատված, օղակի մեջ գտնվող մի անկլավի:

Իսկ Լաչինի միջանցքը կարելի է հեշտությամբ «կտրել»՝ հրետանու հարվածներով, ճանապարհն անընդհատ պահել դիպուկահարների կրակի տակ՝ խաղաղապահների մասին միֆերը ոչինչ են՝ ոչ մի հակամարտությունում խաղաղապահները եղանակ չեն ստեղծել՝ նրանք մի օր հեռանալու են, իսկ Լաչինի միջանցքի գրավումն ադրբեջանցիների կողմից այդ պահին կդառնա ժամերի հարց:

Բացի այդ, մերձարաքսյան շրջաններն ունեն մեծ գյուղատնտեսական, տնտեսական նշանակություն՝ դրանք ապահովում են ԼՂՀ-ի կապն Իրանի հետ (ԼՂՀ ճանաչումից հետո Ստեփանակերտը կկարողանա ցամաքային կապ պահել Իրանի հետ), ինչպես նաև ապահովագրում ՀՀ Սյունիքի մարզը, քանի որ Կուբաթլուի, Ջեբրայիլի և այլ շրջանների հանձնումը Մեղրիի, Կապանի և այլ քաղաքների համար կրկին գլխացավանք է դառնալու:

Ադրբեջանցիները մերձարաքսյան այդ շրջաններում կրակակետեր կկառուցվեն, որոնք արդեն Սյունիքի մարզը երկու կողմից կպահեն կրակի տակ՝ Նախիջևանի դիրքերը կրակի տակ են պահում Վայոց Ձորը, Սյունիքը արևմուտքից, իսկ այս պարագայում ադրբեջանցիները կհայտնվեն Սյունիքի թիկունքում նաև արևելքից: Ինչ վերաբերում է Քելբաջարի շրջանին, ապա դրա կարևորության մասին խոսելն ավելորդ է՝ խմելու ջրի պաշարներ, ռազմավարական դիրք՝ այնտեղից հնարավոր է քիչ ուժերով վերահսկողության տակ պահել թե′ Մարտակերտն ու Քաշաթաղը, թե′ Վայոց Ձորը, Գեղարքունիքն ու ՀՀ այլ շրջաններ՝ կախված այն հանգամանքից, թե այնտեղ ինչ հեռահար խոցման շառավիղ ունեցող զենքեր կտեղադրվեն՝ այդ շրջանն Ադրբեջանին հանձնելու դեպքում:

Այսպիսով, ԼՂՀ-ը կենսունակ պետություն է միայն այսօրվա սահմաններով՝ նախկին սահմանների վերադարձը թե ռազմական, տնտեսական, ժողովրդագրական իմաստներով ԼՂՀ-ը կդատապարտի հայաթափման և կվերածի «երկրորդ Նախիջևանի»: