NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Տեսանյութ

«Փորձեցինք երկրպագուների հավատը հետ բերել». Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղյա ասուլիսը՝ տեսանյութով

Հոկտեմբերի 16-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Ազգերի Լիգայի խաղարկության խմբային փուլի Հայաստան- ՆՀՀ Մակեդոնիա խաղից հետո տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղյա մամուլի ասուլիսը։

-Պարոն Գյուլբուդաղյանց, շնորհավորում ենք փայլուն հաղթանակի կապակցությամբ։ Ինչպե՞ս է իրեն զգում Մարկոսը։

-Այս պահին մեր բոլոր բժիշկները հիվանդանոցում նրա կողքին են։ Ես նույնպես այստեղից գնալու եմ հիվանդանոց։ Տա Աստված, որ Մարկոսը շուտ ապաքինվի։

-Ի՞նչ կարողացաք ներշնչել տղաներին, որ նման խաղ ցույց տվեցին։

-Հավատացեք, Ջիբրալթարի խաղը իրոք դժբախտ պատահար էր հայկական ֆուտբոլի համար։ Տղաները նախորդ խաղում էլ անմնացորդ նվիրվեցին խաղին, 36 հարված կատարեցին դեպի դարպասը, ուղղակի գոլ խփել չստացվեց։ ՀՖՖ նախագահը նույնպես հանդիպեց տղաների հետ։ Ընդամենը մեկ տարի առաջ անգամ Ֆրանսիայի հավաքականը սեփական հարկի տակ 0-0 հաշվով խաղն ավարտեց Լյուքսեմբուրգի հետ, դրանից հետո էլ դարձավ աշխարհի չեմպիոն։ Սա ֆուտբոլ է, նման բաներ լինում են։ Տղաների ցանկությունը եռապատկվել էր, որպեսզի երկրպագուների մոտ հավաքականի նկատմամբ հավատը հետ բերեին։

-Կխնդրեինք կիսվել ձեր տպավորություններով։ Ի՞նչ կտա մեզ այս հանդիպումը։

-Ես բազմիցս նշել եմ, որ մենք պետք է զարգացնենք պատանեկան ֆուտբոլը, որպեսզի ունենանք նոր հենրիխներ, նոր յուրաներ, նոր ղազարյաններ, նոր կառլեններ, նոր մալաքյաններ, որպեսզի մեր հավաքականը նոր վերելքների էջ բացի իր պատմության մեջ։

-Մեր երիտասարդական հավաքականն ավարտեց որակավորման փուլում մրցելույթները։ Հնարավո՞ր է արդյոք նոյեմբերին կայանալիք ընտրական խաղերում ավելի շատ ներգրավել երիտասարդական հավաքականի տղաներին։

-Անպայման։ Փորձելու ենք մեր երիտասարդական հավաքականի լավագույն տղաներին սկսել ներգրավել ազգային թիմում։

-Արդյո՞ք նախատեսել էինք, որ խաղը նման սցենարով է ընթանալու։

-Կրկին անդրադառնամ նախորդ հանդիպմանը. Ջիբրալթարի դեմ խաղում փորձում էինք արագ գոլ խփել, քանի որ նման թիմերի դեմ հանդիպումներում դրա բացակայության դեպքում խաղը գնալով էլ ավելի բարդ է դառնում։ Այսօր էլ հենց սկզբից փորձեցինք ագրեսիվ լինել, և մեծ ճնշում գործադրել մրցակցի վրա։ Երկրորդ խաղակեսի սկզբում էլ ճնշում գործադրեցինք, Մխիթարյանի հարվածից հետո գնդակը դարպասաձողին դիպավ, որից հետո արդեն մրցակիցը սկսեց գրոհել։ Շատ լավ պաշտպանվեցինք, և շատ ճիշտ ժամանակին եղավ Մովսիսյանի գոլը։

-Օգնե՞ց արդյոք երկրպագուների հետ հանդիպումը։

-Բոլոր-բոլորի աջակցությունը, դրական էներգիան օգնեց։ Ջիբրալթարին պարտվելուց հետո տեսեք, թե որքան երկրպագու էր երեկ մարզադաշտ։ Անչափ շնորհակալ եմ, ովքեր մարզադաշտում էին, հեռուստացույցի մոտ էին և աջակցում էին մեր հավաքականին։

-Ինչպե՞ս կգնահատեք Յուրա Մովսիսյանի մարզավիճակը։ Նրա խաղը գոհացրե՞ց ձեզ։

-Նրա մարզավիճակին ծանոթ լինելով` կարող եմ ասել, որ բավական գոհ եմ, բայց ես վստահ եմ, որ Յուրան կարող է ավելի լավ խաղալ։ Մի քանի ծանր վիրահատություններից հետո նա իրոք մարտիկի բնավորություն է դրսևորում և կարողանում է նորից լավ ֆուտբոլ խաղալ։ Լավ մարզավիճակ ձեռք բերելու դեպքում նա էլ ավելի կարող է օգնել հավաքականին։

-Ի՞նչ փոխվեց երկու թիմերի մոտ այս 2-3 օրվա ընթացքում, որը նման արդյունքի բերեց։

-Մրցակից թիմի մասին չեմ կարող խոսել, բայց մենք դաժան պարտությունից հետո կարողացանք հավաքվել և ցույց տվեցինք մեր լավագույն որակները։

-Մի քանի օր առաջ դուք նշեցիք, որ տեսականորեն դեռ շանսեր ունենք հաջորդ փուլ դուրս գալու համար։

-Մենք դեռ տեսական շանսեր ունենք անցնելու հաջորդ փուլ։ Թե ոնց կդասավորվի հաջորդ հանդիպումները՝ միայն Աստված գիտի։ Մենք խաղալու ենք հաղթանակի համար։

-Կա՞ ֆուտբոլիստ, ում խաղը կառանձնացնեիք։

-Ես կուզեմ առանձնացնել ամբողջ թիմի նվիրվածությունն ու ցանկությունը, ինչը իրոք բոլորի մոտ շատ բարձր մակարդակի վրա էր։

-Հետաքրքիր է ձեր կարծիքը Արտյոմ Խաչատուրովի և Արամ Հայրապետյանի խաղի մասին։

-Արտյոմն իր լավագույն խաղերից մեկն անցկացրեց։ Արամ Հայրապետյանը նույնպես շատ լավ հանդիպում անցկացրեց, և մի քանի անգամ փայլուն կերպով փրկեց թիմին։