Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնին
Քաղաքականություն

Փաշինյանին ձեռնտու չէ անդրադառնալ Միլսի հայտարարության ու ոչ հայանպաստ բանակցային գործընթացի մանրամասներին․ քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը համաձայն չէ այն մտքին, թե Ռիչարդ Միլսը հեռացող դեսպան է և դրա համար է Արցախի տարածքների փոխզիջման հետ կապված հայտարարություն արել։

Քաղաքագետը NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատեց, որ Միլսը կարող է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան լինել, բայց շարունակի մնալ պետքարտուղարության աշխատակից և այլ պաշտոններ զբաղեցնել։ Ըստ նրա՝ այս տեսակետը նույնիսկ չի քննարկվում, պարզապես Ռիչարդ Միլսը բացահայտեց Արցախյան հիմնախնդրի շուրջ ընթացող բանակցություններից որոշ դրվագներ։

«Միլսը բացահայտ նշեց, որ Հայաստանի իշխանությունները 1994 թվականից սկսած՝ բանակցություններ վարում են ՝ «տարածքներ խաղաղության դիմաց» կարգավիճակով։ Նա իր հայտարարությամբ ակնարկեց, որ բանակցային գործընթացն այդ կարգավիճակով խախտվել է․ բացահայտ նշեց, որ Երևանում նույնիսկ չեն էլ մտածում՝ Ադրբեջանին տարածք հանձնելու մասին, այն դեպքում, երբ դա էր բանակցությունների գլխավոր խնդիրը»,- ասաց Գագիկ Համբարյանը։

Նրա կարծիքով՝ նախկին դեսպանը նաև «մեսիջ» հղեց Հայաստանի բնակչությանը՝ թեթևացնելով վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանի դերը, քանի որ բանակցությունների այս բովանդակության մասին Փաշինյանը մի օր պետք է հայտներ ժողովրդին։ Մինչդեռ Ռիչարդ Միլսը դա արեց նրա փոխարեն։ 

Քաղաքագետը նկատում է, որ Հայաստանի իշխանությունը, ի դեմ Նիկոլ Փաշինյանի՝ պետք է լուրջ արձագանքի այս հայտարարությանը, սակայն Գագիկ Համբարյանը չի կարծում, որ այս պահին նա կանի դա, քանի որ Փաշինյանն այլևս ոչ թե վարչապետ, այլ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է և պատրաստվում է ԱԺ արտահերթ ընտրությունների։

«Երկրում պետք է կազմակերպվեն արտահերթ ընտրություններ, իսկ այս նախընտրական փուլում որևէ մի ուժի ղեկավարի, այդ թվում նաև՝ Նիկոլ Փաշինյանին, ձեռնտու չէ առաջ մղել Արցախի հիմնահարցի շուրջ ընթացող բանակցությունների մանրամասները, որոնք այնքան էլ հայամետ ու հայանպաստ չեն»,- ընդգծեց Համբարյանը։

Նա նաև չի կիսում այն տեսակետը, թե Միլսն իր հայտարարությամբ ակնարկում էր այն մասին, որ նախկին իշխանությունները մինչ օրս խաբել են։ Հակառակը՝ Գագիկ Համբարյանի խոսքով՝ Միլսը նշել է, որ երբ 3 տարի առաջ եկավ Հայաստան, այստեղ չէին էլ ուզում խոսել տարածքներ հանձնելու մասին։

«Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները բացահայտ են գործել և ամերիկյան դիվանագետների հետ անդրկուլիսյան բանակցություններում ասել են, որ տարածքներ հանձնելու մասին խոսք չի լինելու»,- ասաց Գագիկ Համբարյանը։

Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե սա «մեսիջ» է արտաքին աշխարհին, որ Հայաստանը տարածքներ չի հանձնի, ապա քաղաքագետը չի կարծում, թե Միլսը Հայաստանի իշխանությունների անունից նման հայտարարություն կաներ։ 

«Եթե մենք տարածք չենք հանձնելու, ապա ճիշտ կլինի, որ այդ մասին հայտնի ո՛չ թե երրորդ երկրի դեմքը՝ Հայաստանում, այլ Հայաստանի իշխանությունները, ովքեր իրավասություններ ունեն Արցախի բանակցային գործընթացում»,- եզրափակեց քաղաքագետը՝ մեկ անգամ ևս կրկնելով իր այն տեսակետը, որ այս պահին Փաշինյանին ձեռնտու չէ անդրադառնալ Միլսի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում իր առաքելությունն ավարտող՝ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլլսը EVN Report-ին ասել է․

«Ես զարմացած էի, երբ առաջին անգամ այստեղ եմ եկել և պարզել, որ ինձ հանդիպած հայերի մեծամասնությունը կտրականապես դեմ է եղել օկուպացված տարածքների վերադարձին` որպես բանակցային գործընթացի մի մաս: Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթե քննարկում չկա ընդունելի լուծման կամ հնարավոր փոխզիջումների մասին: Իմ կառավարության երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել էին՝ հետագայում «Հող՝ խաղաղության դիմաց» բանաձևում օգտագործվելու համար: Իսկապես շատ զարմացած էի հայտնաբերել, որ այդ տարբերակն այլևս որևէ աջակցություն չունի»։

Զրուցեց՝ Արմինե Մկրտումյանը