Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնին
Սպորտ

Մովսիսյանի արցունքները, Մխիթարյանի գլուխգործոցն ու Գևորգ Ղազարյանի գոլի տոնման «մութ կողմը»

Հայաստան Մակեդոնիա՝ 4:0։ Այս հաշվին չէր սպասում ոչ ոք։ Մակեդոնացիները եկել էին Երևան՝ հանգիստ ու հեշտ հաղթանակ ապահովելու համար, սակայն նրանք բախվեցին պայքարող տղաների։ Իրականում, երբ «Ատլետիկո Մադրիդ»-ի մարզիչ նշանակվեց Դիեգո Սիմեոնեն, թիմում չկար բարձրակարգ ֆուտբոլիստ։ Չկային տղաներ, ովքեր կարող էին դրիբլինգներ իրականացնել, միայնակ մրցավեճի ելք լուծել, սակայն Սիմեոնեն նրանց սովորեցրեց պայքարել։ Այն, որ Կամո Հովհաննիսյանը չունի տեխնիկա, չի կարողանում ճիշտ դիրք զբաղեցնել, սահընկումներ իրականացնելու բարդ ու կարևոր գործից հեռու է, դա գաղտնիք չէ, սակայն երեկ խաղադաշտում պայքարող Կամոն էր, ով լավագույններից մեկն էր հավաքականում։ Իրականում մեր հավաքականի գլխավոր մարզիչը կարողացել էր ընտրել պաշտպանական հրաշալի քառյակ ու նաև հիանալի մեկնարկային կազմ։ Մեր մարզիչը սովորեցրեց սխալներից օգտվել, շարժվել արագ, եզրերն օգտագործել, սակայն դեռ կար բաց։ Պաշտպանության ու հարձակվողական երկու գծերն իրար կապող չկար։ Այս ամենին պետք է գումարել ևս մեկ փաստ։ Հենրիխն ու Մովսիսյանը հաշտվեցին։

Հանդիպման ժամանակ նրանք սպասում էին այն պահին, երբ իրարից պետք է շնորհակալություն հայտնեին։ Վերջապես Մխիթարյանի գոլային փոխանցումը, Մովսիսյանի արցունքներն ու խաղի վերջում Մխիթարյանի հրաշալի տուգանայինը։ Երկրպագուները, մարզիչներն ու թիմի ֆուտբոլիստներն այսպիսի խաղ էին ցանկանում տեսնել։ Այս հանդիպմանը էապես նպաստեց նաև Մխիթարյան-Մովսիսյան զույգի լավ հարաբերությունները։ Իսկ երրորդ լուրջ գործոնը Ջիբրալթարից կրած խայտառակ պարտությունն էր, որից հետո տղաներն այլևս ընկնելու տեղ չունեին։ Կամ պիտի այլևս չլիներ հայկական ֆուտբոլ, կամ էլ պիտի ընկած տեղից վեր բարձրանային։ Ջիբրալթարի դեմ խաղում մարզադաշտից հնչած «ամոթ»-ները, «Ֆուտբոլ ենք ուզում» կոչերը, մրցակից թիմի բարձրացրած դրոշն ու հանդիպումից հետո հավաքականի ավտոբուսի պաշարումը լցրեցին համբերության բաժակները։ Պետք էր բաժակը մի կողմ նետել ու շարժվել առաջ։ Տղաներն արեցին դա։ Եթե անգամ մենք խմբում առաջին տեղ չզբաղեցնենք, որը կլինի միայն հրաշքից հետո, մեզ համար այս հաղթանակը նոր սկիզբ էր ու հոգեբանական մեծ առավելություն։

Հանդիպումը, սակայն, ունեցավ նաև իր մութ կողմը։ Հանդիպման սկսվելուց հետո Ֆեյսբուք սոցիալական ցանցում սկսեցին հայտնվել գրառումներ այն մասին, որ հանդիպումից առաջ ոմանք փորձել են մարզադաշտից հեռացնել Արայիկ Խանդոյանի պատկերով մեծ ցուցանակը։ Միգուցե դա ապատեղեկատվություն էր։ Սակայն այդ ապատեղեկատվությունը սկսեց ճիշտ երևալ Գևորգ Ղազարյանի գոլից հետո։

Գոլից հետո Գևորգ Ղազարյանը շտապեց Խանդոյանի նկարի մոտ, սակայն հենց այդ պահին Հայաստանում հանդիպումը հեռարձակող հեռուստաընկերությունը միանգամից փոխեց կադրը, ընթացքում ցույց չտրվեց այդ հրաշալի պահի կրկնապատկերը և որ ամենակարևորն է, ֆուտբոլային մեկնաբանը չխոսեց այդ ամենի մասին։ Միգուցե սա ուղղակի պատահականություն է, իսկ միգուցե նաև պատահականություն չէր։ Հատկապես այն դեպքում, երբ վերջին օրերին համացանցում քննարկվում է այն հարցը, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չգնաց Արայիկ Խանդոյանի հոգեհանգստին ու հուղարկավորությանը։ Եվ սա այն դեպքում, երբ վարչապետի չգնալը պաշտպանում էին այն մարդիկ, ովքեր նոր պաշտոն են ստացել պետական կառավարման համակարգում։ Սա այս հրաշալի հանդիպման մութ կողմն է։ Սակայն, անկախ ամեն ինչից, մեր տղաները, երկրպագուները հիշեցին հերոսին, իսկ երկրպագուներ-ֆուտբոլիստներ համերաշխությունը եղավ հանդիպման վերջում, երբ մեր տղաներն իրենց մարզաշապիկները նվիրեցին երկրպագուներին։

NEWSPRESS.am Sport