Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնին
Վազող տողեր

Կարևորը վերարտադրվելն է. Խաչատուրովի հերն էլ անիծած

Արդեն ամիսներ շարունակ հայաստանյան դիվանագիտության մեջ շրջանառվում է «հայկական դիվանագիտության խայտառակ տապալում» ձևակերպումը, որը վերաբերում է ՀԱՊԿ-ում հայաստանցի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ կատարվածին, կամ որ ավելի ճիշտ է ասել՝ Խաչատուրովի նկատմամբ քրեական գործ հարուցելով՝ մեր երկրի իրավաբանական անգրագիտության աստիճանին: 

Խաչատուրովի թեման մերթընդմերթ քննարկվում է հայկական ԶԼՄ-ներում և այսօր դրա առիթը տվեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Խաչատուրովին վերաբերող հարցին, նախարարն ասել է.

«Շարունակում ենք քննարկումները, կոնսուլտացիաներն այն առումով, որ մեզ անհրաժեշտ է հարցը դիտարկել ավելի լայն կոնտեքստում, որովհետեւ նման վիճակները կարող են ի հայտ գալ տարբեր պատճառներով, և հետագայում Կազմակերպության կանոնակարգերը պետք է պատրաստ լինեն նման իրավիճակների»:

Ըստ Մնացականյանի դիվանագիտական պատասխանի՝ քննարկվում է Խաչատուրովին փոխարինելու հարցը, որից հետո, բնականաբար, մեր իրավապահների ձեռքերն ավելի անկաշկանդ կլինեն բարձրաստիճան պաշտոնյային առաջադրվող մեղադրանքների առումով. օբյեկտիվորեն, քանի դեռ Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է, դա զրկում է մեր իրավապահներին անկաշկանդ աշխատելուց:

Բայց խնդիրն այստեղ այն է, որ Հայաստանի գլխավոր քարտուղարության ժամկետը ավարտվում է 2020 թվականին: Երևանը հայտարարել է, որ մտադիր է պահպանել իր այդ իրավունքի ժամկետի ավարտը: Ստեղծված իրավիճակում՝ եթե մենք գլխավոր քարտուղարության ժամկետը պահպանում ենք մինչև 2020 թվականը, էլ ի՞նչ փոխարինող գլխավոր քարտուղարի մասին ենք խոսում:

Արդյո՞ք սա հերթական PR ժետսը չէ՝ թե տեսեք՝ նոր Կառավարության անկոտրում պայքարը հասավ մինչև ՀԱՊԿ, և Նիկոլի թուրը նաև դուխով ՀՀ-ից դուրս է կտրում:
Խաչատուրովի ձերբակալությունից և գրավով ազատ արձակվելուց հետո ամիսներ են անցել, սակայն մինչ այս պահը հայտնի չէ նրան փոխարինողի անունը, և ավելին, գնալով Խաչատուրովի թեման կորցնում է իր արդիականությունը՝ ըստ էության, նրա հետ կատարվածը դարձնելով ընդամենը մասկի-շոու, ինչին լավագույնս տիրապետում է թե՛ Նիկոլը, թե՛ ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն: 

Հաշվի առնելով, որ այս փուլում Նիկոլի համար կենաց-մահու խնդիրը իր և իր թիմի վերարտադրությունն է, կարելի է եզրակացնել, որ Խաչատուրովի հերն է անիծած. նրանով զբաղվելու ժամանակ՝ պարզապես չկա:

Հարց է առաջանում՝ եթե չէիք զբաղվելու, ինչո՞ւ լեզու դրեցիք ՀԱՊԿ անդամ որոշ պետությունների առաջնորդների բերանը…

NEWSPRESS.am