Փաշինյանի հետ Մետրոյում վիճաբանած արցախցու երեխան հաղթել է թուրք մրցակցինՕկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումըՀունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ դիտված առավելագույն ջերմաստիճաններըՈստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստում արձանագրվել է հանցագործությունների նվազումՕսիպյանը խափանման միջոցի փոփոխությունից հետո դադարեցրել է հացադուլն ու դիմել դատարան«Վրացական երկաթուղու» նախկին տնօրենը և ևս 7 անձ կալանավորվել ենԱրմեն Նիկողոսյանը հայտարարել է ՀՖՖ փոխնախագահի և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասինՇինծու մեղադրանքներ՝ «հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ»Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքինԱյսօր Հորմուզի նեղուցով առնվազն յոթ նավ է անցել. MarineTrafficԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում էՀամայնքային ոստիկանները պետական ունեցվածքի գողության դեպքեր են բացահայտելԻշխանության աղբյուրը ժողովուրդն է, ոչ թե Վահագն Հովակիմյանը. Էլինար ՎարդանյանՀաքան Ֆիդանը Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելու մասինUFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Ծառուկյանը պահպանել է դիրքերըՄnլագարը լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. քաղաքագետԵրևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջnցների ապօրինի իրացման դեպքեր են բացահայտվելԻսրայելի զինված ուժերը Գազայի հատվածում սպանել են Համասի դիպուկահարների ջոկատի հրամանատարինՀայաստանը երեք տարի չի վճարել իր անդամավճարը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 շենք- շինություն (տեսանյութ)Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումըՄիակ ղեկավարը, ով խախտել է այս քաղաքական սկզբունքը, Փաշինյանն է. Շարմազանովը՝ տարածքային պահանջ ներկայացնելու մասինԻսրայելը Լիբանանում կորուստներ ունի«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը կտեղափոխվի Ռուսաստանի հրապարակ
Փաշինյանը հայտարարում է պետության ավարտի մասին. Բադալյան
Սա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզnր Իրանից. Փեզեշքիան
ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել ապրիլյան 4-օրյա պատերազմի զnhի հարազատներին. Լիպարիտ Դրմեյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության իրավաբանների թիմը վաղն արդեն դիմելու է Սահմանադրական դատարան
Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերի հետ հանրահավաք կհրավիրենք․ Սամվել Կարապետյան
Կկատարելագործվի ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու ընթացակարգըՊապոյանը վստահեցնում է՝ 411 տոննա ջերմատնային բանջարեղեն և ելակ և շուրջ 1.8 մլն հատ ծաղիկ են արտահանելՀաղթանակ` Ադրբեջանի հավաքականի նկատմամբ
Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը՝ ջախջախել
«Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների վերադարձի համար». Ազիզ ԱլեքբարլիԱսում են՝ իշխանությունները ձայներ են կեղծել, էդ ում ձայներնն ենք կեղծել, մի հոգի հացադուլ էր անում, էն էլ երեկ դադարեցրեց. ՓաշինյանԿարեն Սարգսյանը որոնվում է, որպես անհետ կորածՄինչև 100 հազար դրամ աջակցություն կտրամադրվի հաշմանդամություն ունեցող և 63-ից բարձր անձանց աշխատանքի ընդունող գործատուներին
Եթե Ուկրաինան այրվի, ձեր Մոսկվան նույնպես կայրվի. Զելենսկի
Կոչ՝ 3 տեղամասերի ընտրողներին․ պաշտպանել ընտրական իրավունքըԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
Մոսկվայի վրա իրականացվել է ամենամեծ հարձակումը պատերազմի սկսվելուց ի վեր. այրվում են խոշոր առևտրի կենտրոններ (տեսանյութ)
Վտանգվում է ամբողջ քաղաքական համակարգի լեգիտիմությունը. Արա ԱյվազյանԱԱԾ աշխատակցի տիրապետած ինֆորմացիան է, կուզի՝ կարտահոսի, կուզի՝ ոչ. Փաշինյանը՝ «Զվարթնոց»-ից Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի մասինՓաշինյանին գործարք եմ առաջարկում. Հովհաննես Ավետիսյան Ում ջախջախել եմ, արդեն մոռացել եմ. 5 րոպե պետք է մտածեմ, որ ասեմ. Փաշինյան (տեսանյութ)Լիտվայի կառավարությունը հրաժարական տվեցԵս կրքոտ հռետոր եմ. Փաշինյանը՝ իր հիստերիկ ելույթների մասին (տեսանյութ)Փամբակ գետի վրայից հեռացվեց մшհшբեր անունը ստացած խողովակըՓաշինյանը Ռուսաստան է գնալու
Վազող տողեր

Սյունիքը Հայաստանի ողնաշարն է և պետք է արժանանա առանձնահատուկ ուշադրության. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ: Նիկոլ Փաշինյանը նախ հանդիպում է ունեցել Սյունիք համայնքի բնակիչների հետ և շնորհակալություն հայտնել նրանց ջերմ ընդունելության համար:

«Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, ունի ռազմավարական նշանակություն և պետք է արժանանա առանձնահատուկ ուշադրության, ուստի գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Գիտեմ՝ հեշտ չէ և հեշտ չի եղել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ այսպես ամուր այս հողի վրա ապրում եք, աշխատում եք, մաքառում եք: Գիտեմ, թե ինչքան դժվարություններ կան, ինչպիսի դժվարությունների միջով եք անցել: Բայց այսօր ամենակարևորը հետևյալն է. դուք ստացել եք ամենակարևոր բաներից մեկը՝ ազատություն, դուք ստացել եք հարգանք ձեր իրավունքների նկատմամբ, և մենք իրար հետ բացել ենք մեր երեխաների համար լավ ապագա կերտելու հնարավորությունը: Այնպես չէ, որ Հայաստանում կա մի խումբ, մի գյուղ, մի քաղաք, մի պաշտոնյա, մի գերատեսչություն, որն առանձին կարող է իրականացնել որևէ գործառույթ: Մենք պետք է գտնենք ուս ուսի տված իրար հետ ապրելու, աշխատելու ձևը:

Եվ որևէ հարց լուծելու մեր մեթոդաբանությունն ու նպատակը հետևյալն է. պետք է մեր ժողովրդի համար աշխատելու հնարավորություն ստեղծենք, որպեսզի մարդիկ բարիք կերտեն, արարեն, ստեղծագործեն իրենց հողում ու հայրենիքում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ցանկացած աշխատանք արժանի է հարգանքի. «Առաջին հերթին ամենամեծ հարգանքը տածում եմ աշխատող մարդկանց նկատմամբ: Գիտեմ, որ այս բնակավայրում ապրում են աշխատող մարդիկ, որովհետև, եթե աշխատող մարդիկ չլինեին, Սյունիքը մինչև այսօր այսպես ամուր, ոտքի վրա կանգուն չէր լինի: Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր աշխատանքի համար»:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը պատասխանել է սյունեցիներին հետաքրքրող տարբեր հարցերի, որոնք, մասնավորապես, վերաբերել են համայնքների զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, գյուղատնտեսության ոլորտի, ոռոգման, խմելու ջրի հետ կապված խնդիրներին:

Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ կառավարությունը նախատեսում է իրականացնել մատչելի պայմաննեով գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգային ծրագիր, միաժամանակ հողօգտագործողներին կոչ արել գնալ կոոպերատիվների ստեղծման ճանապարհով, ինչը հողի մշակումը կդարձնի առավել արդյունավետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ գործադիրը հետևողական քայլեր է իրականացնելու նաև ոռոգման ջրի ապահովման և հակակարկտային կայանների հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ:

Նա ևս մեկ անգամ սյունեցիներին հորդորել է աշխատել, արդյունք ապահովել և զարգացնել սեփական տնտեսությունները՝ վստահեցնելով, որ պետբյուջե վճարվող հարկերն այլևս չեն գողացվելու: «Երաշխավորում եմ, որ հարկերից, եթե այսօր տեղ-տեղ դեռ հնարավոր է գողանում են, շատ շուտով որևէ կոպեկ չի գողացվելու: Այսօր հնարավոր է՝ ինչ-որ գումարներ դեռ անարդյունավետ են ծախսվում, սակայն որոշ ժամանակ անց դրանք մաքսիմալ արդյունավետ են ծախսվելու: Եվ ես ձեզ խնդրում եմ՝ պետք չէ վաճառել ունեցվածք, ընդհակառակը, նորերը կառուցեք, ստեղծեք ու հարկ վճարեք: Մեր երկրի պետական բյուջեին պետք է վերաբերվել այնպես, ինչպես մեր ընդհանուր կարիքների համար ծախսվող գումարի»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի հետ հանդիպել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին: Իր խոսքում վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, նշել է. «Եթե Երևանը Հայաստանի գլուխն է, ապա Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, և որքան պինդ լինի ողնաշարը, այնքան ավելի պինդ կլինի պետությունը: Մենք պատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, և շատ կարևոր է, որ ի վերջո ապրիլ-մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության հետհեղափոխական շրջանը, փուլն ավարտենք և անցնենք զարգացման ծրագրերի իրականացման փուլին: Այս հարցում, իհարկե, շատ կարևոր է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը»:

Այնուհետև Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է մարզի համայնքներում առկա հրատապ խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ կառավարության ծրագրերին, որից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է համայնքների ղեկավարների հարցերին:

Ի պատասխան վառելափայտի վերաբերյալ հարցին՝ վարչապետի պաշտոնակատարն ասել է, որ տվել է համապատասխան հանձնարարական, որի համաձայն՝ համայնքների բնակիչները պետք է սանիտարական հատումների շրջանակում ապահովվեն ձմռան վառելիքով: «Բայց խնդիրն այն է, որ մենք պետք է անտառային բիզնեսին վերջ տանք, որովհետև դա մեր բնապահպանությանը կոնկրետ վնասում է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով այլընտրանքային վառելիքի օգտագործումը, որոնց թվում է պելետների արտադրությունը: «Դա է հեռանկարը, որովհետև անտառն իմը չէ, այդ անտառը ձերն է: Եվ մենք այդ անտառն ուզում ենք մեր, ձեր երեխաների համար պահպանել: Ընդհանուր առմամբ, մենք պետք է այդ տրամաբանությամբ գնանք: Իսկ բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պելետները կալորիականությամբ ավելի բարձր են, ուղղակի պետք է ավելացնել արտադրությունը»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը ՝ավելացնելով, որ դրանց ինքնարժեքը փայտից ավելի էժան է:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքների լիազորությունների ավելացմանը, համայնքների խոշորացմանը, բազմաբնակարանային վթարային շենքերին վերաբերող հարցեր: