Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնին
Քաղաքականություն

Տաբատ հագնելը դեռ տղամարդու արժանապատվություն չէ. Գասպարյանի անունով տարածված տեսանյութը լկտի սուտ է

Մի քանի օր է՝ համացանցում պտտվում է մերկ կնոջ մի տեսանյութ: Այն համացանցում հայտնվել է ոչ ինքնանպատակ. ասում են, թե իբր այդ մերկ կինն Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար և նաև քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանն է:

Անկեղծ լինելու համար, պետք է ասել, որ տեսանյութում ամենևին էլ Դիանան չէ. կան հավաստի տեղեկություններ և նաև դա ակնհայտ երևում է:

Այս տեսանյութը տարածողն այնքան էժանագին է, որքան նրա կատարած քայլը:

Դարձյալ անկեղծ լինելու համար պետք է ասենք՝ մեկ անգամ չէ, որ  NEWSPRESS.am-ն անդրադարձել է Դիանա Գասպարյանի կայացրած սխալ որոշումներին, և այն ձայնագրություններին, որոնք ինքնին արդեն սև բիծ են թողնում Գասպարյանի անվան վրա:

Ասում են նաև՝ քաղաքապետի այս երիտասարդ պաշտոնակատարն առիթը բաց չի թողնում Էջմիածնի քաղաքապետի մյուս թեկնածուների ու նրանց համակիրների երեսին շպրտելու, որ ինքն է իրական թեկնածուն և ինքն է անցնելու, քանի որ Նիկոլ Փաշինյանն իրեն է առաջադրել:

Սա, իհարկե, ևս տհաճ երևույթ է, քանի որ, ինչպես նախկինում, պարզվում է՝ այսօր էլ կրկին սկսում ենք գործ ունենալ միակուսակցական իշխանության հետ:

Սակայն թվարկված վերոհիշյալ բացասական երույթները քաղաքական դրսևորումներ են՝ անցանկալի, սխալ, բացասական, բայց կրկնում ենք՝ քաղաքական դրսևորումներ: Իսկ այն, ինչ փորձել են անել, հավանաբար, մյուս թեկնածուների համակիրները, պարզապես ստորություն է։ Այս պարագայում արդեն կարևոր էլ չէ, թե կոնկրետ ո՞ր թեկնածուի մտահղացումն է կնոջ անձնական կյանքը կամ անկողինն ի ցույց դնել հասարակությանը:

Միայն իր իսկ արժանապատվությունից զուրկ մարդը կարող է նման քայլի դիմել, և այն էլ այն դեպքում, երբ, կրկնում ենք, իրականում տեսանյութում Դիանա Գասպարյանը չէ: Դա մի կողմից: Մյուս կողմից էլ՝ այս երևույթը ինքնին գցում է նաև մյուս թեկնածուների վարկանիշը, քանի որ ոչ մի իրեն հարգող տղամարդ թույլ չէր տալու այդպես անարգել կնոջը՝ անկախ նրանից, թե ինչպիսին է նա, ով է նա: Եթե անգամ այդ թեկնածուներից որևէ մեկը չէր նախաձեռնողը, ապա առնվազն գոնե պետք է հանդես գային պաշտպանական հայտարարությամբ:

Ի վերջո, թեկնածուներից ոչ ոք ապահովագրված չէ, և երաշխիք չկա, որ վաղը հենց նրանցից որևէ մեկին մերկացնող տեսանյութ չի հայտնվի համացանցում՝ հենց նույն ձեռագրով: Թե՞ մյուս թեկնածուներն այնքան սուրբ են, որ մտահոգվելու բան չունեն և կարող են տղամարդուն ոչ հարիր պահվածք դրսևորել՝ լկտիաբար կողքից ծիծաղելով և ոչ մի քայլ չձեռնարկելով դրա դեմ:

Այնպես որ, կատարվածը մեկ սանդղակով բարձրացրեց Դիանա Գասպարյանի ընտրվելու հնարավորությունը, քանի որ տաբատ հագնելով տղամարդու արժանապատվություն ձեռք չեն բերում: