Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցում
Հասարակություն

Նախարարը «հարց լուծող չէ», պաշտոնն էլ վարձատրություն է «քայլելու» դիմաց

Այսօր Ազգային ժողովի մուտքի մոտ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են կազմակերպել։ Նրանք պահանջել են վերանայել աջ ղեկով մեքենաների ներկրման և օգտագործման մասին օրենքը և փոփոխության ենթարկել այն։

Նրանք նախ իրենց խնդրով դիմել են «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին, ով, սակայն, իր պատասխաններով մեծ հույս չի ներշնչել։ Պատգամավորը պարզապես, ընդհանուր մոտեցմամբ, նկատել է, թե՝ այո՛, խնդիրը կա և լուծում է պահանջում, ու ոչ ոք իրավունք չունի քաղաքացուն որևէ բան պարտադրել։

Սա, իհարկե, ոչ թե խոստումնալից հայտարարություն էր, այլ ավելի շատ թերևս վարորդներին ամբողջապես չհուսահատեցնելու և չհիասթափեցնելու փորձ։ Հատկապես այն բանից հետո, երբ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանը վարորդներին հորդորեց այս հարցում իր վրա հույս չդնել։ Նա այդպես էլ հայտարարեց․ 

«Ձեր հարցը լուծողը ես չեմ, օրենքն արգելում է աջ ղեկով մեքենաների ներկրումը»։

Իհարկե, նախարարն ինքը միայնակ չի կարող այս հարցը լուծել, բայց նա կարող է հարցը դնել կառավարության քննարկմանը, որից հետո համապատասխան ընթացակարգ կմշակվի և այն կներկայացվի ԱԺ։ Բայց նախարարի ժ/պ-ն գերադասել է միանգամից ձեռքերը լվանալ գործից ու այն իրենից հեռացնել՝ հայտարարելով, թե «լուծման միակ տարբերակն Ազգային ժողովի կողմից օրենքում փոփոխություններ կատարելն է, ինչը ժամանակատար է»:

Սա նրա առաջին գնդակն էր՝ ուղղված աջ ղեկով մեքենաների վարորդներին։ Երկրորդ գնդակով նա հայտարարեց, թե աջ ղեկով մեքենաների արգելքի վերացմանը դեմ են նաև ոստիկանությունը, ԱԻՆ-ը և հենց իրենց նախարարությունը։

Արշակյանը, որպես Տրանսպորտի նախարար, ըստ էության, կրկնեց ոստիկանության հայտարարությունը, թե՝ «Ոստիկանությունը գտնում է, որ աջ ղեկով մեքենաները  վտանգավոր են ու ես՝ որպես նախարար, կարող եմ ասել, որ մեր ճանապարհների ամբողջ կահավորանքը ձախ ղեկով մեքենաների համար է»։

Հակոբ Արշակյանը կրկնեց իր այն տեսակետը, որ վարորդները պետք է գոնե հետևեին գործի ընթացքին, քանի որ «ժամանակավոր» եզրույթն ինքնին արդեն պետք է կասկածելի թվար։

Նախ, չի քննարկվում այն, որ եթե նախարարն իսկապես «հարց լուծող չէ», ապա ի՞նչ գործ  նրան տվել է միայն որպես վարձատրություն՝ «քայլելու դիմաց»․․․

Եվ ի վերջո, այսօր երկրի ղեկը ստանձնել է այն քաղաքական ուժը, ով ժամանակին դեմ է քվեարկել աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքին։ Այնպես որ՝ այսօր շատ հանգիստ վարչապետի ժ/պ Փաշինյանը կարող է լուծել այդ հարցը՝ գոնե վարորդների աչքին թոզ փչելու և իր պոպուլիստական դիրքը չկորցնելու համար, խնդիրը կառավարության քննարկմանը դնելով։

Սակայն ո՛չ այսօր ու ո՛չ էլ վաղն այս խնդիրը թերևս քննարկման չդրվի․ մի կողմից այսօրվա կառավարությունն արդեն խոստովանել է և շարունակում է խոստովանել, որ նախկին իշխանությունն այս հարցում սխալ չի եղել։ Մյուս կողմից էլ՝ այսպես, թե այնպես, ԵՏՄ անդամակցությունը ենթադրում է՝ 2020 թվականից արգելել աջ ղեկով մեքենաների ներկրումը։ Ուստի կառավարությունը թերևս չի ցանկանում ժամանակ վատնել այն «մանր-մունր» հացերի համար, որոնց ճակատագիրն արդեն իսկ որոշված է։ Այս պարագայում արդեն արդարացվում են նախարարի ԺՊ-ի խոսքերը, թե ինքը «հարց լուծող չէ», և բնական է, որ նրա բոլոր արդարացումներն ու պատասխանները պետք է լինեն անհեթեթ հայտարարություններով․․․