Նիկոլ Փաշինյանը՝ Հունան Պողոսյանի մասին. Ես բացառում եմ, որ որևէ ճշմարտություն բացահայտելու ճանապարհին կանգնենք
Կլինեմ Նիկոլ Փաշինյանը, կլինի Հունան Պողոսյանը, եթե հընթացս կպարզվի, որ նա քրեորեն հետապնդելի ինչ-որ արարք է թույլ տվել, ապա կկանգնի դատարանի առջև: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ես Կապանի հանրահավաքում ասացի, որ իմ բարեկամ Շանթ Հարությունյանի հետ կապված միջադեպի մասին հարց եմ տվել Հունան Պողոսյանին, որի պատասախանն ինձ բավարարել է: Դրանից հետո հրապարակվեց Շահեն Հարությունյանի հարցազրույցը, որտեղ նա ասում էր, որ Հունան Պողոսյանն իրականում չի հարվածում: Ես բացառում եմ, որ որևէ ճշմարտություն բացահայտելւ ճանապարհին կանգնենք»,- ասաց Փաշինյանը:
Լրագրողի հարցին, թե պարզվե՞լ է՝ ինչու են հենց Փաշինյանի կուսակիցները փակել ճանապարհը, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանեց. «Հիմա տեսնում եք՝ միակուսակցական դիկտատուրան այնքան էլ ռեալ թեմա չի, որի մասին խոսում են, որովհետև մեր կուսակցությունը ժողովրդավարական կուսակցություն է, և մարդիկ իրենց տեսակետները հայտնելու հնարավորություն ունեն: Ես նաև հույս ունեմ և ակնկալում եմ, որ այդ տեսակետները հայտնելիս նաև տեսակետներ լսեն»,- ասաց նա: