Սերժ Սարգսյանն ինչպե՞ս է երկար տարիներ պահպանել իշխանությունը՝ պրոֆեսիոնալներ ներգրավելով. Նիկոլ Փաշինյան
«Քաղաքացիական պայմանագրի» ցուցակում հանրավոր է լինեն ուժեր, անձինք, ովքեր առնչվել են Հանրապետականի հետ: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա, օրինակ, Ֆելիքս Ցոլակյանն էլ նախարար նշանակվեց: Հնարավոր է: Բայց էլի եմ ասում՝ ես հույս ունեմ, որ այդ պրոցեսը, այն, ինչ անում ենք, ընդ որում՝ մեծ հավանականությամբ չենք անում իդեալական, բայց շատ կարևոր է արձանագրել, որ մեքն իսկապես խնդիր ունենք համախմբել, կոնսոլոլիդացիա իրականացել և փորձ անել պրոֆեսիոնալ, մարդկանց առաջ ճանապարհը չփակել»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի ժ/պ-ն բերեց Սերժ Սարգսյանի օրինակը, ով ևս պրոֆեսիոնալների ներգրավելով էր կարողացել երկար տարիներ պահպանել իշխանությունը:
«Եկեք նայենք՝ Սերժ Սարգսյանն ինչպես է երկար տարիներ պահպանել իշխանությունը: Եթե այդ կառուցվածքը նայենք, կտեսնենք, որ պրոֆեսիոնալներին ներգրավելով: Ընդ որում՝ հո չեն ասել՝ եկեք գնանք, երկիրը թալանենք, ասել են՝ եկեք գնանք, հանուն ազգի, պետության պետք է որ այս ծառայությունը ստանձնեք: Ստանձնել են այդ մարդիկ, հետո ասել են՝ հանուն ազգի, պետության եկեք այս մի բանը մի նկատեք, անցնենք առաջ, հետո երկրորդ, հետո երրորդ, մինչև այդ մարդիկ ֆիքսել են, որ մինչև գոտկատեղ խրված են ինչ-որ պրոցեսի մեջ»,- ասաց վարչապետի ժ/պ-ն: