Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցում
Հասարակություն

Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի տարբերությունը․ 1050 ընտանիք կանգնել է փաստի առաջ

«Վերածնունդ» երիտասարդական ավանի կառուցմանը սպասող 1050 շահառուներ շաբաթ օրվանից կանգնել են փաստի առաջ։

Հայտնի է դարձել, որ «Վերածնունդ» երիտասարդական ավանի բնակարանների շահառուներին հիփոթեքային վարկեր հնարավոր է տրամադրել միայն «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում:

Ծրագիրն իրականացնող ԵՊՀ շրջանավարտների միավորումը հայտարարություն էր տարածել այն մասին, որ «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիփոթեքային վարկավորումն իրականացվելու է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի միջոցով: Այսինքն՝ այն չի տարածվելու երիտասարդ մասնագետների վրա:

Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրով բնակարան ձեռք բերելու համար շահառուն պետք է 10 տոկոս կանխավճար տրամադրի, եթե երկրորդային գույք է գրավադրվում: Եթե գույք չի գրավադրվում, ապա հիփոթեքային վարկը տրամադրվում է գույքի արժեքի 20 տոկոսի չափով կանխավճարի առկայության դեպքում:

Ծրագրի շահառու կարող են լինել այն երիտասարդ ընտանիքները, որ ամուսիններից առնվազն մեկը երիտասարդ է, իսկ մյուսի տարիքը չի գերազանցում 35-ը, և ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 70-ը կամ երիտասարդ միայնակ ծնողը, ում տարիքը չի գերազանցում 35-ը:

Այս պայմանների արդյունքում մեկ տարուց ավել ծրագրի մեկնարկին սպասող տասնյակ երիտասարդ մասնագետներ պարզապես կզրկվեն բնակարան ձեռք բերելու փայփայած հույսից, մյուս կողմից՝ արված հայտարարությունը վկայում է այս ծրագրով նախորդ տարիներին բնակարան ձեռք բերած մասնագետների և դրանց սպասողների միջև անհավասար մրցակցային պայմանների մասին։

Խնդրին այսօր անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և խորհուրդ տվել չվրդովվել․

«Խնդիրը կուսումնասիրենք, եթե պարզվի անարդար մոտեցում կա, ապա կշտկենք»,-ասել է վարչապետը։

Թե ինչ կերպ է այդ շտկումը կատարվելու՝ դեռ հայտնի չէ. հավանաբար, վարչապետը դրան կանդրադառնա ֆեյսբուքյան լայվի միջոցով, իսկ մինչ այդ՝ նշենք, որ Կենտրոնական բանկը հաստատել է, որ մերժել է երիտասարդ ընտանիքիներին մատչելի բնակարան ձեռք բերելու համար վարկային պորտֆելի հատկացումը՝ չբերելով դրա համար անհրաժեշտ հիմնավորումները։

Հուսանք՝ խնդիրը կլուծվի և հերթը չի հասնի բնակարան ձեռ բերելու հւյսով սպասող մասնագետների կողմից բողոքի ակցիաների կազմակերպմանն ու ճանապարհներ փակելուն։

Վերջում հավելենք, որ մատչելի պայմաններով Սերժ Սարգսյանի նախագահության տաս տարիների ընթացքում ԵՊՀ շրջանավարտների միավորում ՀԿ-ի կողմից իրականացվել է 9 բնակարանաշինական ծրագիր։ Բնակարան է կարողացել ձեռք բերել 2300 շահառու։

Հիմա հարց է առաջանում, թե Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին քանի՞ շահառու կկարողանա բնակարան ձեռք բերել այնպիսի մատչելի վարկային պայմաններով, որը գործել է նրա նախորդի ժամանակ։

NEWSPRESS.am