«Ժամանակ». Նաիրա Զոհրաբյանը՝ դեսպա՞ն. Նա հրաժեշտ կտա պատգամավորական մանդատին
«Ժամանակ» թերթը գրում է.
«Երբ Երդվյալ ազատամարտիկների միության համագումարում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ԲՀԿ պատգամավորական կազմը էական փոփոխության է ենթարկվելու, շատերը սկսեցին գուշակել, թե ներկա պատգամավորներից ով կարող է զրկվել մանդատից:
ԲՀԿ-ական պատգամավորները պնդում են, որ Գագիկ Ծառուկյանը իրենց հայտնել է, որ արտահերթ ընտրություններում ԲՀԿ ցուցակում չի լինի Նաիրա Զոհրաբյանը, ով մինչեւ ընտրություններ կարող է նշանակվել դեսպան որեւէ եվրոպական երկրում:
Պատգամավորական մանդատին հրաժեշտ կտան «Ծառուկյան» դաշինքի քաղաքական թիմի այլ անդամներ եւս, իսկ նրանց կփոխարինեն մարդիկ, ովքեր մինչեւ այս պատգամավոր չեն եղել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում