Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցում
Քաղաքականություն

«Իրեն հարգող որևէ քաղաքական ուժ չի կարող ընդունել պարտադրանքը»․ ինչո՞ւ ՀՅԴ-ն չմիացավ ստորագրահավաքին

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչու չմիացան Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համար արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքին:

«Շատ պարզ պատճառով չմիացանք ստորագրահավաքին. նախ, համահեղինակ հանդես չենք գալիս նախագծին, իսկ եթե համարում ենք, որ իրավիճակ է փոխվել և պետք է նաև մասնակցությամբ լինի այս նախաձեռնությունը, ուրեմն պետք է նաև ընդունել մեր առաջարկները»,- նկատեց Արմեն Ռուստամյանը։

Նա նշեց, որ իրենց խմբակցությունը ներկայացրել է 3 առաջարկ, որոնք թեև համաձայնեցված են եղել բոլորի հետ, սակայն չեն ընդունվել: Դրանցից մեկը՝ բաց համամասնական ընտրակարգի առաջարկն է։

«Այս պարագայում չգնալ ավելի ժողովրդավարական ընտրակարգով ընտրության, մեզ համար անհասկանալի է: Բոլոր բերվող պատճառաբանություններն անհիմն են, անտրամաբանական, միայն վերաբերում են ժամկետներին, տեխնիկական ինչ-որ խնդիրների, որոնք, բնականաբար, չեն կարող ավելի գլխավոր լինել, քան այն արժեքը, որն ամբողջ աշխարհն ընդունում է, որ բաց ցանկերով համամասնական ընտրությունը ժողովրդավարական է․ այսինքն՝ մարդն ընտրում է ոչ միայն ցուցակը, այլև նախապատվություն է տալիս, թե այդ ցուցակից կոնկրետ ով պետք է մանդատ ստանա»,-ասաց Արմեն Ռուստամյանը:

ՀՅԴ-ի առաջարկներից մեկն էլ ընտրակեղծիքների ծավալն արձանագրելու գործիքի ստեղծումն է։ Ըստ Արմեն Ռուստամյանի՝ միշտ կեղծիքներ լինում են, բայց ամեն անգամ էլ հայտարարում են, թե դրանք չեն ազդել ընտրության արդյունքների վրա։ Նա նկատում է, որն իրենք առաջարկում են եղանակ, որ արձանագրվեին ոչ միայն կեղծիքները, այլև կեղծիքների ծավալը, ու դա հնարավորություն կտա դատարանում փաստարկված վիճարկել ընտրությունների արդյունքները: Այս առաջարկը, սակայն, ևս չի ընդունվել։

Ամեն դեպքում՝ Արմեն Ռուստամյանը վստահեցնում է, որ ինչպես երեկ մասնակցել են ԸՕ փոփոխությունների քվեարկությանը և կողմ են քվեարկել, այնպես էլ երկուշաբթի կգան և կքվեարկեն կողմ, բայց որպես համահեղինակ հանդես չեն գա:

«Ոչ ոք չի կարող ծրագրերն առանց մեզ հետ քննարկելու ստիպել, որ մենք մաս կազմենք դրան, Դաշնակցությունն այդ կուսակցությունը չէ, պիտի սովորեն աշխատել Դաշնակցության հետ: Եթե մենք մի բանի մշակման մեջ մասնակից չենք, ուրեմն չենք էլ միանում»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է նրան, թե ԸՕ-ի քվեարկության ժամանակ սաբոտաժ է եղել, ապա, ըստ Ռուստամյանի, դա եղավ դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու անսպասելի որոշման պատճառով։

«Եթե պարտադրանքով՝ «ինչ ուզենամ՝ կանեմ»-ով է, և դուք պարտավոր եք համակերպվել մեր բերած ընթացակարգին, իրեն հարգող որևէ քաղաքական ուժ չի կարող ընդունել պարտադրանքը, վերջնագիրը»,- նկատեց նա: