«Ինձ առաջարկելու պահին ինքը մի քիչ լեգիտիմ է եղել…»
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վահե Գրիգորյանին առաջադրել էր որպես ՍԴ դատավորի թեկնածու, սակայն այսօր կայացած քվեարկության արդյունքում ԱԺ-ն չընտրեց նրան:
ՀՀ քաղաքական գործիչ, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն, անդրադառնալով ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրված Վահե Գրիգորյանի դիտարկմանը, թե մնում է այն կարծիքին, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դատավորի պաշտոնում ինձ առաջարկել է նախագահն, ով լեգիտիմ չէ...Բայց դա չի նշանակում, որ նա առաջարկելու իրավունք չունի...Ես էլ ՝ ՀԱՄԱՁԱՅՆԵԼՈՒ...Ի՞նչ է նշանակում ինչպես...Այդպես...Որովհետև՝ ԻՆՁ առաջարկելու պահին, ինքը՝ ՄԻ ՔԻՉ ԼԵԳԻՏԻՄ Է ԵՂԵԼ…Դատավորի թեկնածու...
Ասում են , նույնիսկ՝ Գալուստ Սահակյանն է զարմացել...»: