Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցում
Հասարակություն

Խաղը միայն բեմում է հաճելի, արժե՞ր այդքան «թատրոն խաղալ». Էռնա Յուզբաշյանը հակասում է ինքն իրեն (ֆոտո)

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ հեղափոխական շարժման առաջին օրերին վաստակավոր արտիստի կոչումից հրաժարված արտիստներն իրականում այդպես էլ գործին ընթացք չեն տվել ու մնացել են այդ պարգևի կրողը:

Մասնավորապես, խոսքը 4 արտիստի մասին էր՝ երգչուհի Էռնա Յուզբաշյանի, պրոդյուսեր Նիկա Բաբայանի, դերասաններ Ռոբերտ Հարությունյանի ու Մկրտիչ Արզումանյանի։

Այսօր արդեն այդ արտիստները նույն ոգևորությամբ ու վճռականությամբ չեն մոտենում այս հարցին: Blognews.am-ի հարցադրմանն ի պատասխան՝ հիշյալ արտիստները պնդել են, թե՝ այո՛, հրաժարվում են իրենց կոչումից, բայց փաստաթղթային ընթացք չեն տվել, քանի որ չեն իմացել, թե ինչ ընթացակարգով էին դա անելու:

Պարզից էլ պարզ է, որ այդ ընթացակարգին ծանոթանալու համար շատ բան հարկավոր չէր, պարզապես պետք է մոտենալ այն վայրը՝ նախագահական նստավայր, որտեղից ստացել են պարգևը, իմանալ ընթացակարգի մասին, լրացնել համապատասխան փաստաթուղթ ու եթե իսկապես հրաժարվում են՝ թողնել այդ պարգևները հենց նախագահականի ընդունարանում: Բայց նրանք չեն արել դա:

Ու արդեն պարզ է դառնում, որ արտիստներն այդ օրերին էմոցիոնալ դրսևորումներից ու երևի նաև «հանրության կողմից սիրված մնալու ցանկությունից» ելնելով են իրենց ֆեյսբուքյան էջում հայտարարել, թե պետք չեն իրենց այդ պարգևները: Իհարկե, նրանք, ովքեր այդ օրերին «թատրոն չխաղացին», ավելի քիչ սիրված չեն, քան պարգևներից «հրաժարվածները», բայց դե ի՞նչ իմանային... ու նրանց հայտարարությունները մնացին  միայն որպես ֆեյսբուքյան գրառումներ...

Հիմա, հավանաբար, նրանք փոշմանել են իրենց շտապողականության համար, հատկապես որ իրականում պարգևները մեծ սիրով են ընդունել, ու այսօր արդեն, լրատվամիջոցի հարցադրմանը տվել են լղոզված պատասխաններ:

Դրանցից ամենաուշագրավն Էռնա Յուզբաշյանի մեկնաբանությունն էր:

Նա ասել է.

«...այդ կոչումն ինձ երբեք էլ ոչինչ չի տվել։ Դա ստանալու միտքը եղել է իմ պրոդյուսեր Էմիլ Կարատովինը։ Նա շատ էր ուզում, որ ես ստանամ այդ կոչումը, որն ինձ պետք չէր ո՛չ այստեղ և ո՛չ այնտեղ։ Հրաժարական տալուց հետո նրան շատ եմ ցավեցրել: Կոչումն ինձ ուշացումով էին տվել։ Ես Հայաստանի անունը միջազգային հարթակներում հնչեցրել եմ դեռ ԽՍՀՄ տարիներից։ Ես ու Գվերցիտելին միասին մասնակցում էինք մրցույթի։ Նա զբաղեցրեց 3-րդ տեղը, իսկ ես՝ 1-ին։ Նրան բնակարան ու վաստակավոր արտիստի կոչում տվեցին 18 տարեկանում, իսկ ես միայն 56 տարեկանում ստացա..»։

Այստեղ ուշագրավն այն է, որ երգչուհու այս դիտարկումն ամբողջովին հակադրվում է պարգևն ստանալու ժամանակ արտահայտած իր մտքերին: Նա վաստակավոր արտիստի պարգևատրմանն արժանացել է 2015 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Ակախության 24-րդ տարեդարձի առթիվ: Այդ ժամանակ նա լրագրողների հետ զրույցում տառացիորեն նշեց, որ պարգևն իր համար անսպասելի էր և հաճելի:

«Իհարկե՛, հաճելի է նախագահի կողմից ընդունել այս պարգևը: Ամեն ինչ լավ է՝ իր ժամանակին: Եթե այս պարգևը տարիներ առաջ ստանայի, այլ զգացումներ կունենայի. ջահել էի, աշխատում էի, ակտիվ էի, բայց հիմա մի տեսակ ուրիշ վիճակ է՝ շատ հուզիչ է...»

Այս դեպքում արդեն երկուսից մեկը՝ կա՛մ այն ժամանակ է երգչուհին գործի դրել իր դերասանական հնարքը և շոյել իրեն պարգևատրողի ականջը, կա՛մ այս դեպքում է «թատրոն խաղում» և փորձում է սիրաշահել իրեն պարգևատրողին դեմ գնացող ուժին՝ ժողովրդին: Երկու դեպքում էլ վատ է...

Նա կարող էր հենց այդ ժամանակ հրաժարվել իր պարգևից, եթե իսկապես այն իր համար այնքան էլ ցանկալի չէր՝ ինչպես ինքն է այսօր արդեն ասում: Հատկապես, որ դրա առիթը կար նաև հենց այդ պարգևն ստանալու շրջանում:

Եթե Էռնա Յուզբաշյանը հայտարարում է, թե «... երբ լսեցի նախկին նախագահի հայտարարությունը՝ կապված Մարտի 1-ի հետ, դա ինձ այնքան զայրացրեց, որ ես որոշեցի իմ բողոքն այդ կերպ արտահայտել՝ հրաժարվելով վաստակավոր արտիստի իմ կոչումից», ապա պետք է հիշի, որ ինքը այդ պարգևին արժանացել է 2015-ի հունիս 22-ից՝ «Էլեկտրիկ-Երևանից» հետո:

Պետք է հիշեր, որ իրեն պարգևատրելուց ընդամենը 2 ամիս առաջ, այդ նույն իշխանությունը պայթուցիկներ ու ջրցաններ հանեց հոսանքի թանկացումների դեմ ազնվորեն պայքարող ժողովրդի առաջ: Ընդամենը դրանից 2 ամիս առաջ, 100-ավոր քաղաքացիներ ծեծի ենթարկվեցին ոստիկանության կողմից: Եթե Էռնա Յուզբաշյանն այդքան հայրենասեր ու իր ժողովրդի համար մտածող էր, թող այն ժամանակ մի կողմ դներ իր անձնական ամբիցիաներն ու հրաժարվեր՝ ժողովրդին հարվածող ձեռքից պարգև չվերցնելով: Իսկ այսօր արդեն նրա խոսքերն արհեստական են, չհամոզող և շինծու:

Նույնը կարող ենք ասել նաև պարգևատրումներից հրաժարված մյուս արտիստների մասին: Բայց առայժմ բավարարվենք այսքանով... ի վերջո նրանք իսկապես վաստակավոր արտիստներ են, ովքեր իրենց գործի վարպետն են ու փայլում են բեմում, բայց դրանից բացի, պետք է կարողանան նաև իրենց դերը լավ խաղալ կյանքում, որպեսզի դա դիտարկվի իրական խաղ, ոչ թե ծաղրածուական հնարք: Ի վերջո՝ «թատրոն խաղալ»-ը միայն բեմում է հաճելի, իսկ կյանքում խաղալ չարժե... սիրուն չէ:

NEWSPRESS.am