Փաշինյանը վարչապետ չընտրվեց. 11 ձեռնպահ, 1 դեմ, կողմ՝ չկար
Այսօր՝ հոկտեմբերի 24-ի ԱԺ նիստի օրակարգում է ՀՀ վարչապետի ընտրության հարցը:
Ի սկզբանե, ի ելույթի ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ իր առաջադրումը ֆորմալ, ձևական բնույթ է կրում և կոչ արեց պատգամավորներին իրեն չընտրել՝ ԱԺ-ն արձակելու նպատակով:
Մի շարք ելույթներից հետո հարցը դրվեց քվեարկության, որի արդյունքում 11 ձեռնպահ, մեկ դեմ հարաբերակցությամբ Փաշինյանը վարչապետ չընտրվեց: Կողմ քվեարկող պատգամավոր չեղավ:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կես կատակ նկատեց.
«Շնորհավորում եմ չընտրվելու կապակցությամբ»:
Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը. ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ծառուկյան» խմբակցությունը թեկնածու չեն առաջադրել: