Բուլղարիայում հայտնաբերվել է 2400 տարի առաջ խորտակված նավ
Սև ծովում՝ Բուլղարիայի ափերի մոտ, հայտնաբերվել է հունական առևտրային նավ, որը, ըստ գիտնականների, խորտակվել է 2400 տարի առաջ: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Այդ նավը մեկն է ամենահին խորտակված նավերից, որը լավ պահպանված է: Իսրայելի Գեխտի թանգարանում պահվում է նման նավ, որը թվագրվում է մեր թվարկությունից առաջ 5-րդ դար:
23 մետր երկարությամբ նավը հայտնաբերվել է բուլղարա-անգլիական հետազոտական խմբի կողմից: